2024/05/14

Ամառային ուսումնական ճամբար

 Ճամբարային գործունեության հիմնական ուղղություններ 

  1. Ամառային ինտելեկտուալ մրցաշար
  2. Ֆիլմի դիտում-քննարկում
  3. Ճամբարային խոհանոցի կազմակերպում
  4. Երևանյան թափառումներ
  5. Հրազդանի կրիճով դեպի Հանքավան մեկօրյա ուսումնական ճամփորդություն   

 Ճամբարային ընդհանուր գործունեություն

  1. Ազգային պարեր
  2. Մարզական պարապմունքներ
  3. Ռազմամարզական պարապմունքներ 




2024/05/13

Գետառը

 Էկոտուր 2024-ի շրջանակներում շարունակում ենք իրականացված նախագծերի ներկայացումը։ Որպես նախաձեռնություններ ներկայացնում են  սովորողները, ովքեր անդրադառնում են իրենց շուրջը առկա խնդիրներին։ Ցավոք սրտի յուրաքանչյուր համայնք ունի իր առանձին խնդիրները, որոնք տարեց տարի ավելի լայն մասշտաբներ են ընդգրկում։ Սովորողների խումբը այս անգամ կանդրադառնա Երևանի թաքնված խնդիրներից մեկին՝ Գետառին։  Տարիներ շարունակ գետին վերաբերող հարցին անդրադարձ եղել է, սակայն մեր պատկերացրած լուծումների հեռանկարը ավելի մշուշոտ է դառնում ։



Զեկուցողներ՝ Արի Ագոփ, Մկրտիչ Պապիկյան, Յանա Խաչատրյան, Գրիշա Ենոքյան

Հանդիպում-քննարկումը տեղի կունենա Մայիսին 14-ին, ժամը 12։00-ին ավագ դպրոցի համերգասրահում։

2024/05/06

Լոռվա մարզի էկոլոգիական խնդիրները։


Էկոտուր 2024-ի շրջանակներում սովորողները ներկայացնում են իրենց կողմից արձանագրված էկոլոգիական խնդիրնը։ Այս անգամվա թեման՝ հանքարդյունաբերության հետևանքերն են Լոռվա մարզի օրինակով։  Այսպիսի աշխատանքի ներկայացման նպատակներն են

·         բնապահպանական ուսուցման կազմակերպումը ուսումնական ճամփորդությունների միջոցով

·         Սովորողների կողմից խնդիրների ընկալումն ու դրանց բարձրաձայնումը

·         Արդյունավետ լուծումների որոնում

Աշխատանքը կներկայացվի երեք կետով, ներառելով հետևևյալ բաղադրիչները

1.       Հանքերի շահագործման հետևանքները

2.       Աղտոտված գետերը

3.       Հանքարդյունաբերության սոցիալ-տնտեսական հետևանքները։

Զեկուցողներ՝ Անի Սմբաթյան, Էլֆրիդա Բրուտյան, Հայկ Ղազարյան   


Հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը 12։00-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում։