Քսաներորդ դարի երկրորդ կեսից մարդկությունը
սկսեց գիտակցել մեր մոլորակի էկոլոգիական ճգնաժամի հարաճուն վտանգը: Դրա հետ մեկտեղ
ակնհայտ դարձավ աշխարհի ժողովուրդների` ճգնաժամի վտանգը կանխելուն ուղղված ջանքերը
միավորելու անհրաժեշտությունը: Ի վերջո հաղթանակեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է բնապահպանական
համաշխարհային միասնական ռազմավարություն մշակել:
Այդպիսի ռազմավարություն մշակելու աշխատանքներին ձեռնամուխ եղան ձեզ արդեն հայտնի Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), ՅՈՒՆԵՊ-ը և Բնական ռեսուրսների օգտագործման միությունը (ԲՌՕՄ): Այդ կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան 1982 թ. հանդիսավորությամբ ընդունեց «Բնության պահպանության համաշխարհային խարտիան»:
1992 թ. ամռանը Ռիո դե Ժանրիոյում կայացավ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանս` նվիրված մեր մոլորակի բնության պահպանության համաշխարհային ռազմավարությանը: Նախկինում և ոչ մի միջազգային համաժողով չէր հավաքել պետությունների ու կառավարությունների այդքան շատ ղեկավարների: Դա ընդգծում էր կոնֆերանսի բացառիկ կարևորությունը:
Ռիո դե Ժանեյրոյի կոնֆերանսի մասնակցում էին աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ, ի թիվս դրանց` և Հայաստանի պետական պատվիրակությունը` հանրապետության նախագահի գլխավորությամբ:
Կոնֆերանսն ընդունեց «Օրակարգ 21-րդ
դարի համար» անունով մի ծավալուն փաստաթուղթ, որը ամբողջ մարդկության համար
բնապահպանական գործունեության մի վիտխարի ծրագիր է: Այնտեղ տրված են բնապահպանական
քաղաքականության գլխավոր ուղղությունները և նոր համաշխարհային ռազմավարությունը այդ
բնագավառում:Այդպիսի ռազմավարություն մշակելու աշխատանքներին ձեռնամուխ եղան ձեզ արդեն հայտնի Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), ՅՈՒՆԵՊ-ը և Բնական ռեսուրսների օգտագործման միությունը (ԲՌՕՄ): Այդ կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան 1982 թ. հանդիսավորությամբ ընդունեց «Բնության պահպանության համաշխարհային խարտիան»:
1992 թ. ամռանը Ռիո դե Ժանրիոյում կայացավ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանս` նվիրված մեր մոլորակի բնության պահպանության համաշխարհային ռազմավարությանը: Նախկինում և ոչ մի միջազգային համաժողով չէր հավաքել պետությունների ու կառավարությունների այդքան շատ ղեկավարների: Դա ընդգծում էր կոնֆերանսի բացառիկ կարևորությունը:
Ռիո դե Ժանեյրոյի կոնֆերանսի մասնակցում էին աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ, ի թիվս դրանց` և Հայաստանի պետական պատվիրակությունը` հանրապետության նախագահի գլխավորությամբ:
Որոնք են նոր բնապահպանական ռազմավարության գլխավոր ելակետային դրույթները:
Առաջին. մեր մոլորակը և դրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները , բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք:
Երկրորդ. բնական միջավայրի պահպանությունը և հարստության սոցիալ-տնտեսական զարգացումը չեն կարող դիտարկվել որպես իրարից անկախ բնագավառեր:
Երրորդ. միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի երկու նպաըակի
·
աշխարհի բոլոր ժողովուրդների համար շրջակա միջավայրի բաձր
որակի ապահովում
·
առողջ և էկոլոգիապես հավասարակշռված տնտեսության ապահովում:
Նոր համաշխարհային ռազմավարության համաձայն պետք է արմատապես
փոխվի մարդկանց վերաբերմունքը տնտեսության զարգացման և տնտեսական խնդիրների լուծման
ուղիների ու միջոցների նկատմամբ:
Երկրի տնտեսական վիճակը և բնակչության բարեկեցությունը ընդունված է չափվում
է արտադրած նյութական բարիքներով և ստացվող եկամտի քանակով: Համարվում է, որ ինչքան
մեծ է արտադրության ծավալը և ինչքան բարձր է բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը,
այնքան բարձր է տնտեսական զարգացման մակարդակը:Բայց և հայտնի է , որ ինչքան մեծ է նյութական արտադրության ծավալը, այնքան ուժեղ է բնության շահագործումը, որ նյութական արտադրության քանակական աճը միաժամանակ խորացնում է մարդու և բնական միջավայրի միջև եղած հակասությունը, վատթարացնում բնական միջավայրի որակը, հանգեցնում է բնական ռեսուրսների նվազման և սպառման:
Ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է թերսնվողների և աղքատների թիվը: ՄԱԿ-ի տվյալներով այդ թիվը մոտենում է 2 մլրդ-ին:
Վերջին 50 տարում մարդկությունը կորցրել է վարելահողերի բերրի շերտի գրեթե 20 %-ը և խոնավ արևադարձային անտառների դարձյալ 20%-ը:
Գրեթե 13 %-ով ավելացել է մթնոլորտի ածխաթթու գազը (CO2), որի պատճառով ուժեղացել է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը:
Արագ թափով ծավալվում է անապատացումը, ծանծաղում են լճերն ու գետերը, ոչնչանում են բույսերի ու կենդանիների հարյուրավոր տեսակներ, քայքայվում է երկրագնդի օզոնի պաշտպանական շերտը:
Եվ այդ ամենը բնական միջավայրի վրա մարդածին ներգործության անընդհատ ուժեղացման պատճառով: Այն պատճառով, որ մարդկության զարգացումն ընթանում է միակողմանի, միայն տնտեսական աճի ուղղությամբ: Տնտեսական ցուցանիշներն անընդհատ բարելավվում են, աճում են նյութական արտադրության ծավալները, բայց և միաժամանակ քայքայվում են բնական լանդշաֆտներն ու կենսապահովման համակարգերը,վատանում են մարդկանց կյանքի և աշխատանքի բնական պայմանները,ավելանում են հիվանդությունները:
Այս ամենը շատ գիտնականների հիմք է տալիս պնդելու, որ տնտեսական աճը իրականում ոչ թե բարեկեցություն է ստեղծում,այլ ընդամենը «զարգացման պատրանք, իլյուզիա»: Ավելի ակնհայտ է դառնում, որ բնության հնարավորություններն անսահման չեն , և ի վերջո, բնական միջավայրի վատթարացման ու բնական ռեսուրսների նվազման պատճառով տնտեսական աճը ընդհանրապես կարող է կանգ առնել:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий