Ջրային ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում նույնպես
առաջացնում է որոշակի էկոլոգիական հետևանքներ: Դրանցից են ջրային պաշարների քանական և որական սպառումը
(Սևանա լիճ), երկրոդային աղակալումը` արտեզյան ավազանի օգտագործումից, գետերի
ջերմային աղտոտումը ՋրԷկ-ների գործարկման հետևանքով: Ջրէկ-ները նաև ազդում են
գետերի կեսնսաբազմազանության վրա` նվազեցնելով դրա տեսակային և քանակական կազմը:
ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով աղտոտման աշխարհագրությունն ավելի մեծ է: Միաժամանակ ՀՀ գետերը աղտոտվում են միջին և ստորին հոսաքներում: Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:
ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով աղտոտման աշխարհագրությունն ավելի մեծ է: Միաժամանակ ՀՀ գետերը աղտոտվում են միջին և ստորին հոսաքներում: Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:
«Սևանի հիմնախնդիր» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարասկզբին, երբ ակնհայտ էին դարձել Սևանի դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորթյունները: Սկսզբում հիմնախնդիրը քննարկվում էր զուտ ոռոգչական հնարավորություների տեսանկյունից առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը: 1910-ական թթ. սկսած նրան սկզբունքային նոր բովանդակություն է հաղորդվում: Հիմնավորվում է Սևանի օգտագործումը համալիր` ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից` իջեցնելով ջրի մակարդակը և կրճատելով գոլորշացման մակերեսը: 1920-ականներին մշակվեց լճի օգտագործման տեխնիկական նախագիծ: Մշակված և հաստատված սխեման հայտնի դարձավ «Սևան-Հրազդան ոռոգչա-էներգետիկական համալիր» անունով: Նախատեսվում էր նախագիծն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում, որը պետք է տևեր 50 տարի, ավարտվելու էր լճի մակարդակի արհեստական իջեցումը, որն իջնելու էր 50 մ-ով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին): Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում է լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռը` 700 մլն խմ արտահոսքով: Ավարտվելու էր Հրազդան գետի վրա էկլեկտրակայանների կասկադի և գետից սկզիբ առնող ջրանցքների կառուցումը: Շատ բարձր էր սխեմայի իրականացման տնտեսական արդյունավետությունը: Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին մոտ 100 հազ. հա-ով: Հայաստանը ստանում է տարեկան ավելի քան 2մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Սխեմայի հաշվարկային ցուցանիշներն այնքան բարձր էին, որ փորձագետները Սևան-Հրազդան համալիրը գնահատեցին որպես «խորհրդային էնետգետիկայի մարգարտահատիկ»: Այդ ամենով հանդերձ այն ժամանակ դեռևս ուրվագծվում էին բնական միջավայրի համար սխեմայի իրականացման հնարավոր բացասական հետևանքները: Ակնհայտ էր, որ լճի բնական ռեժիմի փոփոխությունը հանգեցնելու է լճի և նրա ավազանի էկոլոգիական հավասակաշռության խախտման:
Նախատեսվում
է սխեմայի էներգետիկական մասի, այսինքն Հրազդանի ջրաէլեկտրակայանների կասկադի
շինարարությունն ավարտել 13-14 տարում` 1933-47 թթ., սակայն 2-րդ Համաշխարհային
պատերազմը խանգարեց դրան: Շինարարությունն ավարտվեց 1962 թ.: Խախտվեցին նաև ոռոգիչ
ջրանցքների և ոռոգովի տարածքների յուրացման ժամկետները: Որոշվեց դադարեցնել ջրի
դարավոր պաշարների օգտագործումը և ջրի մակարդակը պահպանել բնականին մոտ վիճակում: Պարզվեց, որ լճի
մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել
1896 մ բացարձակ բարձրության վրա, այսինքն բնական վիճակից 19-20 մ ցած: Դա
նշանակում էր, որ Սևանը կարող էր տալ 170 մլն խմ ջուր, որը չէր կարողանա ապահովել
ոչ Ջրէկ-ների աշխատանքը, ոչ էլ ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը: Որոշվեց Սևան
ուղղել հարակից գետերի հոսքի մի մասը, օգտագործել Արարատյան դաշտի արտեզյան
ավազանի հնարավորությունները, կառուցել նոր ջրամբարներ, իսկ էլեկտրաէնեգիայի
պակասը լրացնել նոր կառուցվող ՋԷԿ-երի հաշվին:
Սևանա
լճի բանպահպանական խնդիրը շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ է: Այն ներառում է
աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտների
փոխհարաբերությունների բոլոր կողմերը: Կատարվեցին նոր հետզոտություններ, ընդունվեց
ՀՀ օրենք «Օրենք Սևանա լճի» մասին (2001թ.), որը Սևանա լիճը համարում է հոգևոր
արժեք, քաղցրահամ ջրի շտեմարան, սահմանում է լճի էկոհամակարգի վերականգման ու
բնականոն զարգացման, նրա բնական ռեսուրսների վերարտադրության ու օգատործման
քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները:
Լճի
դարավոր ջրային պաշարների օգտագործման հետևանքով ստեղծվել է հետևյալ էկոլոգիական
իրավիճակը.
Փոխվել
է ջրի որակը: Այդ փոփոխության պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը,
կենցաղային և արտադրական թափոնները: Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5
անգամ: Նախկինում լճի ջրում հանքային ազոտը գրեթե բացակայում էր, առկա էր հանքայի
ֆոսֆորի մեծ քանակություն: Ներկայումս ազոտը նկատվում է ամենուրեք, ֆոսֆորը նվազել
է: Լճի մակերեսի ջրի տարեկան տատանումների
ամպլիտուդան աճել է: Ջրափոխանակյությունը Մեծ և Փոքր Սևանների միջև նվազել է: Ջրի
լուսաթափանցելիության միջին տարեկանը սկզբում եղել է 12մ, այժմ 4.5 մ:
Ֆիտոպլանկտոնային համակարգը կրել է կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ:
Մինչ լճի մակարդակի անկումը կեսանբազազանությունը հասնում էր մինչև 40-ի ներկայումս
գերազանցում է 100-ը: Լայնորեն տարածվել
են դիատոմները, կանաչ և կապտականաչավուն ջրիմուռները: Լճի մակարդակի իջեցումը
հանգեցրել է հատակային մակրոֆիտների կտրուկ նվազման` շուրջ 10 անգամ: Զոոպլակտոնը
60-ականներից հետո աճել է: Զոոբենթոսի կեսնզանգավածը նույնպես աճել է:
Պարզ դարձավ որ ջրերից ազատված տարածքների
հողերը աղքատ են հումուսով, ավզուտային են և պիտանի չեն գյուղատնտեսական օգտագործման
համար: Լճի ափամերձ գոտում չորացավ շուրջ 10 հազ. հա ճահճային տարածքներ իրենց
յուրահատուկ կենսաբազմազանությամբ հանդերձ: Սևանի ավազանում նկարագրված են 1600
բարձրակարգ բույսերի տեսակներ, 36 տեսակ կաթանսուններ, 267 տեսակ թռչուններ, 4
երկենցաղներ, 18 տեսակ երկենցաղներ 9 տեսակի ձկներ: Գիլի ճահաճյին տարածքի
չորացման հետևանքով 167 տեսակի էնդեմիկ և միգրացիա կատարող թռչնատեսակներից
մնացել է 18 տեսակ:
Ներկայումս
ստեղծվել է ՀՀ նախագահին կից Սևանի հանձնաժոողովը, որը կարգավորում է Սևանի հետ
կապված բոլոր հարցերը: Սկսվել են Սևանա լճի ջրի մարդակի բարձրացման աշխատանքները:
Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասնցել 1903.5 մ բարձրության (ներկայումս
1899 մ է): Մակարդակի բարձրացման հետ ի հայտ են գալիս նոր հիմնախնդիր` լճի ափերը պատրաստ
չեն մակարդակի բարձրացմանը` առակ է հսկայական քանակության բուսազանգաված, հակտապես
անտառ, և շինություններ: Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես
ռեկրեացիոն գոտի: Այստեղ 1978 թ. ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի տարածքում
առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիեր` արգելոցային, ռեկրեացիոն,
կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության,
լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն:
Սևանա
լիճը ՀՀ համար ունի նաև գեոպալիտիական մեծ նշանակություն` որպես տարածաշրջանում
քաղացարահամ ջրի միակ հսկայական աղբյուր:
Օգտ գրականություն
«ՀՀ բնական պայմաննրի ու բնական ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատումը և շրջկա միջավայրի պահպանության հիմնահարցերը»- Սերգեյ Մելքումյան
Բնօգտագործում և բնապահպանություն» - Խմբ. պրֆ Լ.Վալեսյան
«Շրջակա միջավայր և Բնապահպանություն» - Մելանյան Դավթյան
http://www.parliament.am/
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий