Բուսական ռեսուրսների դերը
կենսոլորտում և մարդկանց կյանքի ու արտադրական գործունեության համար բացառիկ է: Այստեղից
էլ դրանց պահպանության ու ռացիոնալ օգտագործման առանձնահատուկ
նշանակությունը:
Բուսական ռեսուրսների պահպանության,
ռացիոնալ օգտագործման ու վերականգնման ուղություններն ու կոնկրետ եղանակները բազմազան
են: Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝
գենոֆոնդի պահպանումն է:
Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների
ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական
հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է:
Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմից հատկապես դեկորատիվ, սննդային
և դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա հետևանքով բազմաթիվ բուսատեսակներ կամ ընդհանրապես
ոչնչացել են, կամ դարձել են հազվադեպ հանդիպող: Բուսատեսակների պահպանության գործում
կարևոր է դրանց հավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը:
Բուսականության պահպանմանն
են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը:
Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը,
բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:
Բուսական ռեսուրսների պահպանման
ու վերականգնման հիմնական ուղղություններն են
·
Գենոֆոնդի
պահպանում
·
Հատուկ պահպանվող
տարծքների առանձնացում
·
Բույսերի
<<Կարմիր գրքի>> ստեղծում
·
Անտառային
տնտեսության կազմակերպում
·
Անտառային
հրդեհների դեմ պայքար
Միջազգային և առանձին պետությունների
մակարդակով գենոֆոբդի պահպանմանը նպաստելու նպատակով կազմում են <<Կարմիր գրքեր>>,
որոնք բազմակողմանի տեղեկություններ են պարունակում հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ
գտնվող բուսատեսակների մասին:
Բնապահպանական միջոցառումների
շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը:
Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները
օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր
բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-ում արոտավայրերի
10հա-ն միջին հաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:
Բնական կերային արոտավայրերի
պահպանման ու ռացիոնալ օգտագործման գլխավոր միջոցը արոտային անասնապահության գիտական
կազմակերպումն է: Դա նախատեսում է միջոցառումների մի ամբողջ համալիր: Նախապես հաշվվում
է արոտվայրերի արդյունավետության մակարդակը և ըստ այդմ էլ որոշվում արածող կենդանիների
թույլատրեկրի գլխաքանակը: Լավ արդյունք է տալիս արտոաշրջանառությունը: Ընդարձակ արոտավայրերը
բաժանումեն տեղամասերի, որոնք հերթափոխով արածեցվում են: Մի տեղամասի արածեցման օրերին,
մյուս տեղամասում բուսածածկը հասցնում է վերականգնվել՝ խտանալ ու փարթամանալ:
Աշխարհի մի շարք զարգացած
երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝
հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում
քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ:
Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий