Բնական միջավայրի ու մարդու առողջության վրա բացասաբար են ազդում նաև կենսաբանական աղտոտիչները, որոնք մարդու մոտ առաջ են բերում զանազան հիվանդություններ: Դրանք հիվանդաբեր մանրէներն են, վիրուսները, նախակենդանիները, բակտերիաները և այլ օրգանիզմներ, որոնք կարող են գտնվել մթնոլորտում, ջրում, հողում, այլ կենդանիների ու մարդկանց օրգանիզմներում:
Առավել վտանգավոր են ինֆեկցիոն հիվանդությունների
հարուցիչները: Հաճախ հիվանդության աղբյուր է հանդիսանում հողը, որում միշտ ապրում և
բազմանում են փայտացման, բոտուլիզմի, սնկային և այլ հիվանդությունների հարուցիչներ:
Հիվանդաբեր մանրէները հողից կարող են անցնել գրունտային ջրերի մեջ և համաճարակների
պատճառ դառնալ: Այդ տեսակետից առավել աղտոտված են լինում ջրի բաց աղբյուրները, գետերը,
լճերը և ճահիճները:
Հատուկ խումբ են կազմում վարակիչ
այն հիվանդությունները, որոնք փոխանցվում են հիվանդների հետ սերտ շփման դեքում:
Մարդկությունը ազդելով բնության վրա
շատ հաճախ խախտում է հիվանդաբեր օրգանիզմների գոյության բնական պայմանները:
Մարդիկ
և տնային կենդանիները կարող են վարակվել բնական-օջախային հիվանդություններով`
հայտնվելով հիվանդության բնական օջախների տարածքում: Նման հիվանդություններն են տուլարեմիան,
մալարիան և այլ հիվանդություններ:
Բնական-օջախային
հիվանդությունների յուրահատկությունն այն է, որ դրանց հարուցիչները բնության մեջ գոյություն
ունեն խիստ որոշակի տարածքում և կապված չեն մարդու կամ տնային կենդանիների հետ: Հարուցիչների
փոխանցումը մի կենդանուց մյուսին կամ մարդուն կատարվում է փոխանցողների միջոցով: Դրանք
հիմնականում միջատներն ու տզերն են:
Վերջին
ժամանակաշրջանում բուռն զարգացում է ապրում կենսատեխնոլոգիան: Հաշվի առնելով այն հանգամանքը,
որ համալորոակային ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը մինչ այժմ համարվում է պարենի
հիմնախնդիրը, իսկ երկրագնդի հողային ծածկույթը չի բավականացնում ողջ մարդությանը կերակրելու
համար առաջնում է անհրաժեշտություն օգտագործել գենետիկորեն մեդիֆիկացված օրգանիզմներ
(ԳՄՕ): Այսօր գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը կազմում են ԳՄՕ-ները:
Թեև համապատասխան
ֆիրմաները նշում են այդպիսի մթերքների անվտանգությունը մարդու համար, բժիշկներն ու
բնապահպանները պահանջում են անցկացնել դրանց օգտագործման հնարավոր գենետիկական հետևանքների
համակարգնած ստուգում: Բարձր բերքատվություն ունեցող բույսերը ստացվել են առանց հեռավոր հետևանքների նախնական զննության:
Իրենց
գենում միջատների, ձկների գեներ պարունակող բույսերը ցանվում են մեծ տարածությունների
վրա: Դա խախտում է էկոհամակարգերի հավասարակշռությունը, քանի որ այդ բույսերը, ավելի
դիմացկուն լինելով, դաշտերից դուրս են մղում վայրի տեսակները, որոնք համարվել են տվյալ
էկոհամակարգի մասնիկ, որը ի վերջո կարող է հանգեցնել էկոհամակարգերի փոփոխության:
ԳՄՕ-ների
օգտագործման հնարավոր հետևանքները բացահայտելու համար անհրաժեշտ է մի քանի սերունդների
գեներ ենթարկել մանրամասն ուսումնասիրության:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий