Անապատացումը
լայն իմաստով
հանգեցնում է
բնության, էկոհամակարգերի,
դեգրադացիայի: Անապատացման
բոլոր ասպեկտների
վերլուծությունը ցույց
է տվել, որ
անապատացումը այն
պրոբլեմն է,
որը ներառում
է ոչ միայն
բնական և
էկոլոգիական, այլև
հասարակական կյանքի
բոլոր ոլորտները
(տնտեսական, սոցիալական,
բարոյահոգեբանական, քաղաքական):
Անապատացումը և դրա դեմ պայքարի
կազմակերպումը խիստ կարևոր են ՀՀ-ում: ՀՀ գտնվելով
մերձարևադարձային կլիմայական գոտու չոր ցամաքային ենթագոտում` ներկայացնում է
անապատացման մեծագույն ռիսկի գոտի: Մարդածին ազդեցության հետևանքով յուրաքանչյուր
տարի օգտագործման ոլորտից դուրս են մղվում վարելահողեր, կրճատվում են անտառների,
արոտավայրերի տարածքները:
Այսօր ՀՀ ընդհանուր տարածքի շուրջ
80%-ը ենթարկվում է տարբեր աստիճանի
անապատացման, ընդ որում անհրաժեշտ ընդգծել, որ ՀՀ տարածքի շուրջ 43 % Էրոզացված է, տարածքի շուրջ 60 %
ենթարկված է սողանքային, սելավային պրոցեսների և շուրջ 40 % ներկայացված է
քարքարոտ հողերով և շուրջ 30 հազ. հա տարածք են զբաղեցնում աղակալված հողերը: Իսկ
արդենան ապատացված տարածքները կազմում են հանրապետության ընդհանուր տարածքի
26.6%-ը:
Անապատացումը
մեկ-երկու գործոնով պայմանավորված երևույթ չէ: Անապատացման առաջացման և զարգացման
համար բազամաբնույթ պատճառները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի բնական՝ և մարդածին:
Բնական գործոններ: Անապատացում առաջացնող բնական գործոններից
ՀՀ-ում առաջնայիններնեն մթնոլորտային
տեղումների բնույթը, երաշտները և
խորշակները, ռելիեֆի առանձնահատկություները,սողանքային երևույթները, սելավները,
ջրածածկումները ևողողումները, բնական աղակալումը:
Մթնոլորտային տեղումների բնույթը: Ապացուցված է, որ անապատացման գործոններից
է համարվում տեղումների բնույթը: Որպես կանոն, համատարափ անձրևները, որոնք թափվում
են թույլ ինտենսիվությամբ, բայց երկարատև են, գերազանցապես ներծծվում են հողի
ստորին շերտերը, բուսականությունը ունենում է խոր արմատային համակարգ, թույլ են
վնասվում երաշտներից, իսկ տեղատարափ, հորդ անձրևների շրջաններում գերիշխում
են մակերևույթային հոսքերը, էրոզիան,
թույլ ինֆիլտրացիան և բուսականությունը ունենում է մակերեսային արմատային համակարգ,
որը հողի թույլ խոնավացման պայմաններում արագ դեգրադացվում է: Տեղատարափ, հորդ
անձրևների շրջանները ՀՀ-ում գտնվում են հիմնականում Արաքս գետավազանի
տարածքներում, իսկ համատարափ տեղումներով հարուստ են ՀՀ անտառային շրջանները` հատկապես Կուրի գետավազանը,
որտեղ անապատացման երևույթները իրոք թույլ են
արտահայտված:
Երաշտներ
և խորշակներ: Երաշտը բնական երևույթ է,որն առաջանում է սակավ տեղումներով տարիներին, այնժամանակ, երբ տեղումների քանակը զգալիորեն քիչ է լինումնորմայից: Ամենից
հաճախ երաշտներ գրանցվել են Արարատյան գոգավորությունում, Վայքում, Սյունիքում:
Ամառային երաշտները նկատվում են ավելի հաճախ և տևական են: Բուսածածկույթի և հողերի
դեգրադացումը ուժեղանում է նաև խորշակային եղանակների հաճախակի կրկնման հետևանքով:
Խորշակները ՀՀ-ում սովորաբար փչում են հարավից` Իրանական բարձրավանդակից և հետևանք
են չոր արևադարձային օդային զանգվածների ներխուժման: Վեգետացիոն շրջանում
խորշակներից տուժում են ՀՀ համարյա բոլոր գոտիները, հատկապես ստորին գոտիների
բուսածածակույթը: Վերջիններս հիմնականում դիտվում են
500- 2000 մ բարձրությունները:
Ռելիեֆային առանձնահատկություները:
Սրա մեջ են դասվում ռելիեֆի մասնատման խտությունը, խորությունը, լեռնալանջերի
թեքությունը. լանջերի կողմնադրությունը: Հանարապետության տարածքի 30 % ունի մինչև 0.6 կմ/կմ2գետային ցանցի
խտությունը, դա հիմնականում Արարատյան դաշտն է և միջլեռնային գոգավորություններ`
հատակային հարթ մասերը: Հանարապետության տարածքի մի մասը, գլխավորապես Արարատյան և
Շիրակի դաշտերը, խոր մասնատում չունի, եղած գետերը տարանցիկ են և դաշտերի մեջ
խորացել են 1-2 մետր: Խորը մասնատում ունեն այն գետերը, որոնք ծալքաբեկորավոր
լեռներում են` 50-200մ խորությամբ: Այդ տարածքները կազմում են 40-45 %, 200 մ-ից
խորը հովիտները կազմում են տարածքի մոտ 30 %: Մեծ թեքությունները հանդիպում են
ծալաքաբեկորավոր լեռներում: Հրաբխային ծածկույթներում
բազալտային սարավանդները թույլ թեքություն ունեն, միայն թթու լավաներց կազմված
հրաբխային գագաթներն են, որ աչքի են ընկնում մեծ թեքությամբ: ՀՀ տարածքում
հիմնական կողմնադրությունները հարավային և հյուսիսային են` հարավայինը 32 %.
հյուսիսային` 27 %, արևմտյանը և արևելյանը միասին` 20 %,մնացած 21 %-ը հարաթավայրն
է:
Հարավահայաց
լանջերը ստանում են ավելի շատ ջերմություն և քիչ խոնվություն: Այս լանջերին բոնրոշ
է ինտենսիվ արտահայտված մեխանիկական հողմահարումը և հողերը ավելի շատ են ենթակա դեգրադացիայի:
Հյուսիսային հյուսիս-արևելյան
կողմնադրության լանջերը ավելի մեծ խոնավապարունակություն ունեն, ուստի անտառային
տարածքները հիմանկաում տեղադրված են այս լեռնալանջերի
վրա և անապատացումը թույլ էարտահայտված:
Սողանքային երևույթներ:
Հանարապետույթյան տարածքում զարգացած են սողանքային երևույթները, որոնք ընդգրկում
են շուրջ 0.5 հազ կմ2 մակերես (ՀՀ
տարածքի շուրջ 2 %): Դրանք հատկապես զարգանում են միջին բարձրության լեռնային գոտում:
Սողանքներ կան Ախուրնայի հովտում (Գյումրիից հյուսիս-արևմուտք), Դեբեդի, Աղստևի,
Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազններում: Սրանք խախտում են հողաբուսական ծածկույթը,
ավերում բնակավայրերը:
Սելավներ: Հայաստանի տարծաքի կեսից ավելին
սելավաբեր է և ինտնեսիվ արտահայտված
է միջին բարձրության լեռնային գոտում,
որտեղ տեղատարափ տեղումների հաճախականությունը տարեկան հասնում 4-6-ի: Լեռներից
սելավները իջնում են գոգավորություններով, կուտակում պրոլյուվիալ նստվածքներ:
Ջրածածկումներ,
ողողումներ: Ջրածածկումները հանրապետության տարածքում հատկապես լայն տարածում
ունեն Արարատյան ու Շիրակի հարթավայրերում, Սևանա լճի շրջակա գոտու որոշ
հատվածներում, ինչպես նաև Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի առանձին
բնակավայրերում ու տեղամասերում: Ջրածածկումերով ընդգրկված ամենամեծ տարածքները գտնվում
են Արարատյան հարթավայրի սահմաններում և կազմում են դրա ընդհանուր մակերեսի շուրջ
3 %, որի զգալի մասը գյուղատնտեսական հողեր են: Այդ տարածքներում գտնվում է շուրջ
80 բնակավայր: Ջրածածկումները պատճառ են մի այլ երևույթի` հողերի աղակալման:
Հանրապետության տարածքում աղուտները հիմնականում տարածված են Արարատյան
հարթվայրում` կազմելով դրա մակերեսի շուրջ 10 %:
Ողողումների
զգալի մասը պայմանավորված են սելավային հոսքերով և առաջանում են սելավային
ավազանների որոշ հատվածներում, հատկապես ռելիեֆի թեքությունների մեղմացման գոտիներում:
Նմանապես, վարարումների ջրերով առաջացող ողողումները դիտվում են գետերի ավազանների
հիմնականում հարթավայրային հատվածներում, մասնավորապես Արաքս, Հրազդան, Որոտան,
Աղստև և այլ գետերի ավազններում: Վերը նշված պրոցեսները տարածված են շուրջ 56 հազ.
հա վրա:
Բնական աղակալում: Հողերի աղակալումն արիդ կլիմայական պայմաններում անապատացման դրսևորման տիպիկ ձևերից է: Այն տեղի է ունենում հարթավայրերի ցածրադիր տարածքներում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը մոտ է երկրի մակերևույթին: Հողագրունտների միներալային և մեխանիկական կազմով պայմանավորված, ստորգետնյա ջրերի մազական բարձրացումը կարող է հասնել 1-5 մ: Ջրի մազական բարձրացման հետևանքով հողի մակերեսում կատարվում է ջրի գոլորշացում ` առաջացնելով աղակալված տարածքներ: Եթե ստորգետնյա ջրերի մակարդակը հասնում է երկրի մակերևույթից 0-1 մ խորության, ապա այն հանգեցնում է տեղանքի գերխոնավացման ու ճահճացման: Հիմնականում տարածված է Արարատյան հարթավայրում:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий