Հողաբարելավումը կամ հողերի մելիորացումը ենթադրում է գյուղատնտեսական
հողահանդակների բնական հատկությունների (բերիության, մեխանիկական կազմի, տեսակարար
կշռի) և որոկական հատկությունների արհեստական ճանապարհով փոփոխումն է մարդու միջամտությամբ:
Հողաբարելավման եղանակները բազմազան են և նախատեսված են ամենատարբեր բնակլիմայական
պայմանների ու հողատիպերի համար: ՀՀ մակերևույթի լեռնոտությունը, կլիմայի չորությունը,
հողատիպերի բազմազանությունը և մի շարք այլ գործոններ պատճառ են դարձել հողաբարելավման
տարբեր եղանակների ներդրման:
Քարամաքրում: Հողաբարելավման
այս եղանակը ՀՀ տարածքում կիրառվում է շատ վաղուց: Երկար ժամանակ այդ աշխատանքները
կատարվում էին ձեռքով, իսկ այժմ օգտագործվում են հողափոր և քարհավաք մեքենաներ, ինչպես
նաև` հողատաշ մեքենա-սարքավորումներ: Քարամաքրման նպատակն է` նոր յուրացվող տարածքների
վերին մակերևույթը մաքրել խոշորաբեկոր քարացած գոյացումներից, ինչպես նաև գործածության
մեջ գտնվող հողհանդակներն ազատել քարացած, ցեմենտանման կեղևից, ինչի շնորհիվ բարելավվում
են հողերի օդա-, ջերմա- և ջրափաթանցելիությունը: Նման եղանակով հնարավոր է յուրացնել
մի շարք լեռների մեղմ թեքություն ունեցող լանջերը:
Աղազերծում
(հողերի լվացում): Հողաբարելավման նշված եղանակը համեմատաբար նոր է: Բնորոշ
է չոր և խիստ ցամաքային կլիմայական պայմաններում ձևավորված կիսաանապատային բնույթ ունեցող
աղուտներին և աղակալած հողերին, որոնք առավելապես կենտրոնացած են Արարատյան դաշտում:
Քիմիական տարբեր նյութերից պատրաստված լուծույթներով ողողում, լվանում են հողի վերին
շերտը: Այդ լուծույթների, լինելով քիմիապես ակտիվ, փոխազդում են հողում պարունակվող
աղերի հետ և տարրալուծում դրանք:
Պարարտացում: Հողրի
պարարտացումը` որպես հողաբարելավման եղանակ, նույնքան հին է, որքան ինքը` երկրագործությունը:
Դեռ հին ժամանակներում հողի բերրիությունը բարձրացնելու նպատակով` մարդը փխրրեցված
հողաշերտին խառնում էր օրգանական հավելում: Գիտատեխնիկական առաջընթացի և քիմիական արդյունաբերության
զարգացման պայմաններում հնարավոր դարձավ օգտագործել հանքային (ազոտային, կալիումային,
ֆոսֆորային) պարարտանյութեր և զանազան կենսաքիմիական հավելումներ:
Չորացում (ջրահեռացում): Ինչպես
աղազերծումը` չորացումը ունի անսահմանափակ ընդգրկում և կիրառվում է ցածրադիր և բարձրադիր
ճահճակալած հողերում: Նախապես փորված առվակաձև ջրուղիներում ավելցուկ ջուրը ներծծվում
է կամ այդ ջրուղիներով հողում է դեպի վար:
Պայքար էրոզիայի
դեմ: ՀՀ լեռնային մակերևույթը, լեռնալանջերի մեծ թեքությունը, անտառների
նոսրությունը նպաստում են բնության շարունակական բնույթ ունեցող երևույթներից մեկի`
հողերի էրոզիայի ակտիվ դրսևորմանը: Էրոզիայի ենթարկված հողերի մակերեսը տարեցտարի մեծանում
է: Ուստի անհրաժեշտ է կիրառել մի շարք միջոցառումներ`
·
Անտառապատում
·
Լանջերի դարավանդավորում
·
Պատնեշների կառուցում
·
Ձորակների քարալցում
·
Լանջերի լայնակի հերկում
Հողերի ոռոգում: ՀՀ չորային կլիմայական պայմաններում
հողաբարելավման ամենաարդյունավետ եղանակը հողերի արհեստական ոռոգումն է կամ իռիգացիան:
ՀՀ-ում ոռոգման հմակարգում առանձնահատուկ տեղ են գրավում մի շարք ջրանցքներ: Ոռոգման
դերը հատկապես շատ կարևոր է Արարտյան դաշտի հողերի մշակման համար, որն իր հերթին առաջացնում
է մի շարք տարաբնույթ էկոլոգիական խնդիրներ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий