Показаны сообщения с ярлыком Մթնոլորտ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մթնոլորտ. Показать все сообщения
2013/03/17
2013/01/21
Օզոնի շերտի քայքայումը:
Օզոնի շերտի նշանակությունը և ձևավորումը: Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ` մոտ 3,3 մլրդ տոննա, սակայն, մարդու և մյուս կենդանի էակների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթներից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմային ռեժիմի կայունացմանը:
Օզոնը թթվածնի գոյության ձևերից մեկն է` թթվածնի եռատոմը (03):
Օզոնը հիմնականում առաջանում է ու կուտակվում վերնոլորտում, թթվածնի մոլեկուլի վրա
ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով: Արդյունքում` թթվածնի մոլեկուլը
քայքայվում է թթվածնի ազատ ատոմների, որոնք էլ միանում են թթվածնի մոլեկուլներին` առաջացնելով
օզոն:
Սակայն թթվածինը ամբողջությամբ չի վերածվում օզոնի, և թթվածնի ատոմների
մի մասը, միանալով օզոնի մոլեկուլի հետ, առաջացնում են թթվածնի երկու մոլեկուլ: Այսպիսով,
մթնոլորտում օզոնի քանակությունն անընդհատ փոխվում է` ներկայացնելով օզոնի առաջացման
և քայքայման ռեակցիաների հավասարակշռման արդյունք:
Օզոնի շերտի
քայքայումը: Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ քլորֆտորածխաջրածինների
մոլեկուլները ընդունակ են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը: Ազոտի օքսիդները և
քլորի ատոմները, հանդես գալով որպես կատալիզատորներ, առաջ են բերում օզոնի քայքայում
և խախտում են օզոնի առաջացման և քայքայման ռեակցիաների միջև ստեղծված հավասարակշռությունը:
Հաստատված է, որ քլորի մեկ մոլեկուլը կարող է քայքայել օզոնի մի քանի միլիոն մոլեկուլ:
Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում են օզոնի քանակի կտրուկ
նվազումներ, անվանում են օզոնային անցքեր: Օզղոնային շերտի քայքայումը և օզոնային անցքերի
առաջացումը պայմանավորված են մարդածին ծագում ունեցող քլորֆտորածխաջրածիններով և ազոտի
օքսիդներով մթնոլորտի աղտոտմամբ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոննոր
անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, արդյունաբերության
այլ ճյուղերում, իսկ ազոտի օքսիդներն առաջանում են ազոտի և թթվածնի փոխազդեցության
արդյունքում` բարձր ջերմաստիճանային պայմաններում և կատալիզատորների առկայության դեպքում,
որոնց դերում հանդես են գալիս մետաղները: Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում
են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ:
Օզոնի շերտի
քայքայման հետևանքները: Անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթների
մի մասը, տեսանելի ինֆրակարմիր ճառագայթնորը ազատ անցնում են օզոնի շերտով և հասնում
մինչև մեր մոլորակի մակերևույթ, ինչն անհրաժեշտ է կյանքի գոյության բոլոր ձևերի համար:
Միաժամանակ օզոնյին շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար
մահացու իոնացնող, ռենտգենյան և ուլտրամանուշակագույն ճառագայթների կարճալիք մասը`
թույլ չտալով, որ դրանք հասնեն երկրի մակերևույթ: Օզոնի շերտի հաստության նվազումը
կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև` մարդու կյանքը: Հաստատված է, որ
օզոնային շերտի հաստության փոքրացման հետ մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով
հիվանդ մարդկանց թիվը: Բացի վերը նշված բացասական հետևանքներից օզոնի շերտի քայքայումը կբերի ջերմոցային էֆեկտի ուժեղացման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության նվազման և հողերի քայքայման:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ մթնոլորտի ստորին շերտում օզոնը
հանդես է գալիս որպես շատ վտանգավոր աղտոտիչ: Այն առաջացնում է բույսերի քլորոֆիլների
քայքայում, իսկ մարդկանց մոտ դժվարացնում է շնչառությունը և վնասում աչքերը: Ներքնոլորտի
շերտում օզոնի կուտակումը չի բերում դրա քանակի ավելացման օզոնային շերտում, քանի որ
ներքնոլորտի ու վերնոլորտի միջև գազափոխանակություն տեղի չի ունենում: Հետևաբար, անհրաժեշտ
է պայքարել ստորին շերտում օզոնով օդի աղտոտման
դեմ: 2013/01/17
Մթնոլորտն աղտոտող նյութերը
Բնական միջավայրն աղտոտող ֆիզիկական ու քիմիական նյութերի որոշ քանակություն միշտ էլ առկա է օդում, ջրում և հողում: Բայց սովորաբար այդ քանակությունը վտանգավոր չէ, ուստի միջավայրը աղտոտված չի համարվում:
Մթնոլորըում ամենաշատը տարածված աղտոտվող նյութը ածխածնի օքսիդն
է` CO-ն: Կենցաղում այն հայտնի է շմոլ անունով:
Բնական վիճակում մթնոլորտի բաղադրության մեջ CO-ի բաժինը չնչին
է և մարդու առողջությանը չի վնասում: Սակայն արտադրության աղբյուրներից մթնոլորտ թափանցող
CO-ի քանակությունը մարդու առողջության համար դառնում է վտանգավոր:
CO-ի քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը հանքային վառելիքի`
նավթի, քարածխի, ինչպես նաև կենցաղային ու արտադրական թափոնների և վառելափայտի այրումն
է: CO-ի արտադրության ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես
ավտոմոբիլային տրանսպորտին:
Երկրագնդի մթնոլորտն աղտոտող CO-ի ընդհանուր քանակի 75%-ը առաջանում
է բենզինի այրումից, 6%-ը ածխի և 4%-ը փայտի այրումից, 10%-ը արտադրական ու կենցաղային
թափոնների այրումից և 5%-ը անտառային հրդեհներից:
CO-ի պարունակությունը բարձր է հատկապես խոշոր քաղաքներում, իսկ
քաղաքի ներսում էլ` փողոցների խաչմերուկներում ու կանգառներում, որտեղ ավտոմեքենաների
կուտակումներ են լինում:
Մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում երկրորդը ծծմբային գազն է`
ծծմբի երկօքսիդը (SO2): Այս գազի առաջացման աղբյուրը հանքային վառելիքի,
առաջին հերթին ածխի, այնուհետև մազութի այրումն է, դրանց բաղադրության մեջ ծծմբի բաժինը
բարձր է, կարող է հասնել 5-7%-ի:
Մթնոլորտում ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ
SO2-ից գոյանում է SO3`ծծմբային անհիդրիտ, իսկ օդում ջրային
գոլորշիների միանալու դեպքում առաջանում է ծծմբնաթու` H2SO4,
և թափվում են թթվային տեղումներ:
Մթնոլորտում եղած ծծմբնային միացությունները, մարդու առողջության
համար վտանգ ներկայացնելուց բացի, նյութական մեծ վնաս են պատճառում: Օրինակ, մետաղյա
կառուցվածքներն ու իրերը 1,5-5 անգամ ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում:
Մթնոլորտն աղտոտող վտանգավոր նյութերից են ազոտի միացությունները`
ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Դրանց գլխավոր աղբյուրը բենզինով
և դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են:
Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, բավականին կայուն գազ է և գոյանում
է գլխավորապես ավտոմոբիլների արտանետումներից: Այն կարող է մթնոլորտում պահպանվել երեք
ժամից ավելի: Հաճախ քաղաքների օդը այդ գազից ստանում է շագանակագույն երանգավորում:
Գազերից բացի , մթնոլորտ են թափանցում և կախված վիճակում լողում
են նաև պինդ և հեղուկ նյութերի մանր փոշեհատիկներ: Դրանք հայտնի են աերոզոլ անունով:
Աերոզոլային մասնիկները տարբերվում են իրենք ֆիզիկաքիմիական հատկանիշներով: Պինդ մասնիկներն
առաջացնում են ծուխ, մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումներ:
Աերոզոլները մարդու օրգանիզմի վրա ունեցած վնասակար ներգործությունից
բացի մեծ չափով կլանում է արեգակնային ճառագայթումը, հետևապես և փոխում է մթնոլորտի
ու Երկրի մակերեսի ջերմային ու լուսային ռեժիմները:
Մեծ է շրջապատին սուլֆատների հասցրած վնասը: Դրանք են, որ անջատվելով մթնոլորտից` այսպես կոչված թթու անձրևների ձևով
թափանցում են ցած և մարդկանց, բույսերի ու կենդանիների զանգվածային թունավորման պատճառ
են դառնում:
Որոշակի կլիմայական պայմաններում արեգակնային, հատկապես ուլտրամանուշակագույն
ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում, այսինքն` առաջնային
աղտոտող նյութերը քայքայվում են և առաջացնում նոր նյութեր: Այդ երևույթը հայտնի է լուսաքիմիական
սմոգ անունով: Աերոզոլային մասնիկները և ընդհանրապես
սմոգի վտանգը շատ ավելի է մեծանում, երբ դրանց միանում են ռադիոակտիվ իզոտոպերը` այսինքն`
երբ առկա է նաև մոնոլորտի ռադիոակտիվ աղտոտումը:2013/01/13
Մթնոլորտ: Մթնոլորտի դերն ու նշանակությունը
Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է:
Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:
Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում, որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–60C-ով:
Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:
Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից:
Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:
Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա:
Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:
Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:
Մթնոլորտի` մասնավորապես մթնոլորտում եղած ջերմոցային գազերի շնորհիվ է, տեղի է ունենում ջերմոցային էֆետկը: Այս առումով մթնոլորտը երկրագնդի համար կատարումէ վերմակի դեր
Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:
Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում, որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–60C-ով:Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:
Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից:
Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:
Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա:
Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:
Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:Մթնոլորտի` մասնավորապես մթնոլորտում եղած ջերմոցային գազերի շնորհիվ է, տեղի է ունենում ջերմոցային էֆետկը: Այս առումով մթնոլորտը երկրագնդի համար կատարումէ վերմակի դեր
Подписаться на:
Сообщения (Atom)










