2025/09/27

Դիմաց-այցելելը պարտադիր է

Եթե մի օր որոշեմ կազմել Հայաստանում պարտադիր այցելելու վայրերի տասնյակ, ապա դրանց շարքում հաստատ կլինի Դիմաց լեռան բարձունքը: Շատերն են պնդում, որ սեպտեմբերը այդքան էլ լավ ժամանակ չէ Դիմաց բարձրանալու համար, սակայն հավերժ լավ ժամանակին սպասելով գուցե միշտ սպասելով մնաս: 
Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ ճանապարհի լավ ընկեր՝ Ելենա Սարգյանի հետ, սովորողների արդեն լավ ծանոթ խմբով որոշեցինք դեպի Տավուշ ու Դիմաց մեկնել: 
Ճամփորդության առաջին օրը այցելոլվ Հաղածին վանական համալիր բարեհաջող հասանք Իջաևն: Օրվա երկորդ կեսը չնայած ոչ այդքան բարեհաջող եղանակին անց կացրեցինք քաղաքում շրջելով: Համարյա անծանոթ քաղաքում թրջվելը պարզվում է այդքան էլ տհաճ չէ, գոնե տարիներ անց հիշելու բան կլինի: Արդեն երեկոյան հյուրտան աշխատակիցներ համաձայնությամբ սովորողների հետ համտեղ որոշեցինք միասին մեր ուժերը փորձել խոհանոցում: Չգիտեմ այս անգամվա ուտեստը իրոք շատ լավ էր ստացել, թե սովորղներ էին չափազանց տոլերանդ, բայց գովեստի խոսքերի պակաս չկար: Զգացված եմ: 

Վաղ առավոտյան հրաժեշտ տալով Իջևան քաղաքին
շարժվեցինք դեպի Դիմաց: Մեզ դիմովորող ամենագնացների խմբում տեղավորվելով լիքը արդելանին ու էմոցիաներ ստանալու ակնկալիքով ճամփա ընկանք: Սեպտեմբերի 21-ը դիմացի գագաթին նշելու գաղափար ոգևորել էր ոչ միայն մեզ այն նաև հայրուրից ավել հաստանցիների, որոնց հետ հսկայական շարասյուն կամզելով անցնում էինք ճանապարհը: Ճանապարհը բավականին դյուրին ստացվեց, երբ ճանապարհի որոշակի հատվածներում կանգառնե էինք ունենոմ, այն միանգամից օգտոգործում էինք շուրջպարերի համար: Բնականաբար հսկայական խմբի կենտրոնում սեբաստացիներն էին: Աննակարգելի հպարտության զագցում ունեցա երբ հարյուրավոր հիացող հայցքներ նկատեցի, որոնք վայելում էին սովորողների պարերը: Մթնոլորտը իրոք վարակիչ էր, շատերը եկան ու միացան, սովորեցին ու միասին պարեցին: 

Բարձունքի տեսարանն ուղղակի հիանալի էր, ոչ արևոտ, սակայն պարզ եղանակը ամեն ինչ տեսնելու հանրավորություն տվեց, անգամ հեռվում նշմավեց Աժդահակը: Բարձունքին զգացմունքները այլ էին, դրանք երևի թե պետք չէ նկարագրել, այլ պարզապես պետք գալ, տեսնել ու վայելել: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий