Երկրագնդի ջրային թաղանթը` Համաշխարհային օվկիանոսի, ցամաքային ու մթնոլորտային ջրերի ամբողջությունը:
Էմանուել Ագջոյանի բլոգ
Բուսական ռեսուրսների դերը
կենսոլորտում և մարդկանց կյանքի ու արտադրական գործունեության համար բացառիկ է: Այստեղից
էլ դրանց պահպանության ու ռացիոնալ օգտագործման առանձնահատուկ
նշանակությունը:
Բուսականության պահպանմանն
են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը:
Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը,
բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:
Բնապահպանական միջոցառումների
շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը:
Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները
օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր
բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-ում արոտավայրերի
10հա-ն միջին հաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:
Կենդանի օրգանիզմները միանգամից
չեն առաջացել երկրագնդի վրա: Դրանք առաջացել են միլիարդավոր տարիների ընթացքում, աստիճանական
զարգացման ճանապարհով: Սկզբում առաջացել են պարզագույն օրգանիզմները՝
մանրէները, ապա ստորակարգ բույսերը՝
բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝ բարջրակարգ բույսերը, ապա կենդանիներ: Կենսոլորտի
առաջացման և զարգացման հարցերը գիտության մեջ դեռևս լիովին չբացահայտված հարցերից է: Գոյություն
ունեն մի կյանքի առաջացման
վերաբերյալ մի շարք ենթադրություններ՝ վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝
կյանքը ծագել է օվկիանոսում՝
աբիոտիկ տարրերի սինթեզի գործընթացում:
Միմյանց
և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ ու պահպանել իրենց գոյությունը: Օրինակ՝ բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ են ջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս
և ջերմություն: Կենդանիներն սնվում եմ բույսերով(բուսակերներ) կամ միմյանցով (գիշատիչներ): Բույսերի ու կենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրը, և
կյանքի հետագա զարգացման համար պայմաններ չէին լինի, եթե
չլինեին մանրէները: Նրանք այդ մնացորդները քայքայում են, վերամշակում
և նորից պիտանելի դարձնում բույսերի օգտագործման համար:
Կենդանի
օրգանիզմների ներգործությունը աշխարհագրական թաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա
տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով
օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում
թթվածին:
Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա:
Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես
մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում
օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ,
բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:
Մեխանիկական միջոցով մաքրվում են հիմնականում ջրի
մեջ լողացող և կախված նյութերը(կենդանի օրգանիզմներ, բուսակենդանական մնացորդներ, կենցաղային
թափոններ, ավազի և կավի մասնիկներ): Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափի անցքեր
ունեցող ցանցեր, ֆիլտրեր, տիղմազատիչ ավազաններ, սեպերատորներ:
Կենսաբանական մաքրման մեթոդը կիրառելիս հոսող ջրերը
բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ տարածում ունի արհեստական
ակտիվ տիղմի օգնությամբ ջրերի մաքրումը, որի ժամանակ տիղմի մեջ բազմացող մանրէներն
արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:
Ծովային երկրաբանությունն ապացուցել է, որ համաշխարհային օվկիանոսը
հանդիսանում է ռեսուրսների հսկայական շտեմարան: Այնտեղ ապրում են կենդանիների ու բույսերի
բազմազան տեսակներ, իսկ օվկիանոսի ջուրը, հատակը և ընդերքը պարունակում են մարդկանց
համար շատ կարևոր տարրերի հսկայական քանակություն:
Համաշխարհային օվկիանոսում ընթացող բազբաթիվ բնական երևույթներ
էներգիայի անմիջական աղբյուր են: Օրինակ` մակընթացությունների ու տեղատվությունների,
ծովային ալիքների ու ջերմային տատանումների էներգիաները, որոնց ներուժը հսկայական է:
Միայն մակընթացությունների էներգիան գիտնականները գնահատում են 1-6 մլրդ կվտ: Ընդ որում միայն 1 մլրդ կլվտ-ի
դեպքում անգամ գերազանցում է աշխարհի բոլոր գետերի ներուժին:
Ներկայումս բնապահպանական
առավել բարդ խնդիրներից է Համաշխարհային օվկիանոսի պահպանումը աղտոտումից: Համաշխարհային
օվկիանոսն առաջին հերթին պետք է պահպանել նավթատար նավերի ծովային վթարների հետևանքով
առաջացած նավթային բծերից և ծովային նավթահանքերից եկող արտանետումներից, որոնք հատկապես
մեծ վնասներ են պատճառում ծովափնյա շրջաններին: Հարյուրավոր կիլոմետրերի վրա լողափերը
ծածկվում են մազութի բծերով, ոչնչանում են ջրլող թռչունները, ծովային կենդանիները,
բույսերը: Օվկիանոսային ջրերի լուրջ վնաս են հասցնում խոշոր գետերը, որոնք անցնելով
արդյունաբերական շրջաններով` <<հավաքում>> են հսկայական քանակի թունավոր արտանետումներ և տեղափոխելով
օվկիանոս` աղտոտում են ընդարձակ տարածքներ: Հատկապես հսկայական քանակությամբ կեղտաջրեր
են բերում Միսսիսիպին, Հռենոսը, Դանուբը, Դոնը: Համաշխարհային օվկիանոսի ջրերի մաքրության
պահպանության հիմնական ուղիներից մեկը գետերն աղտոտումից պահպանելն է:Եթե մի օր որոշեմ կազմել Հայաստանում պարտադիր այցելելու վայրերի տասնյակ, ապա դրանց շարքում հաստատ կլինի Դիմաց լեռան բարձունքը: Շատերն են պնդո...