2024/11/28

Աշնանային մրցաշարի ամփոփում

Շարունակելով վերջերս ձևավորված ավանդույթը սեբաստացու օրերի շրջանակներում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի հերթական մրցաշարը։ Խաղին մասնակցության հայտ էին ներկայացրել 10 թիմեր, որոնց շարքում են նաև Միջին դպրոցի 7-րդ դասարանցիներից կազմված խումբը։ Խաղի առաջին մասը տեղի էր ունենում «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղային ձևաչափով, իսկ արդեն երկրորդ մասը փաստաշար ձևաչափով։  Հնչեցված 10 տրամաբանական և 30 փաստաշարային հարցերից հետո հաղթող ճանաչվեց 12 դասարանցիներից կազմված թիմը, ովքեր ինտելեկտուալ խաղերին մասնակցում են արդեն 4-րդ տարին անընդմեջ։  
Որպես արդյունք կցանկանայի նշել ներգրավվող բազմաթիվ նոր մասնակիցների մուտք դեպի ինտելեկտուալ խաղեր ինչպես նաև արդեն իսկ փոքր ինչ փորձ ունեցող թիմերի ելույթներում առաջընթացի արձանագրումը։ Հերթական անգամ համոզվեցի, որ այսպիսի մրցաշարերը ունեն իրենց պահանջը սովորողների շրջանակում, որը առաջընթացի կարևոր գրավական է։
Հաջորդիվ ինտելեկտուալ խաղերի հերթական մրցաշարը արդեն ձմեռային ճամբարի ընթացքում։
 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий