2013/02/22

Բնական գազ և մեթան


 Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում` հաճախ զուգակցված ածխի կամ նավթի հետ:
 Բնական գազի կազմի մեջ գերակշռում է մեթանը(CH4)` 92-98 %, որոշակի քանակությամբ կարող են հանդիպել նաև ածխաջրածնային այլ միացություններ`  էթան(C2H6), պրոպան(C3H8), բութան (C4H10), ինչպես նաև այլ միացություններ` ջրածին(H2), ծծմբաջրածին (H2S), ածխաթթու գազ (CO2), ազոտ (N2), հելիում (He) և այլն:
 Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար:
Բնական գազի համաշխարհային պաշարները համաչափ բաշխվում են զարգացող և զարգացած երկրներում: Զարգացող երկրների արդյունահանման փոքր ծավալների շնորհիվ արդյունահանման համար անհրաժեշտ հետազոտված պաշարները կբավարարեն մոտ 150 տարի, զարգացած երկրներինը մոտ 40 տարի: Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:
 Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75 մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1.4 մ տրամագիծ ունեցող խողովակներով: 
 Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում:
Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով:
Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում ընդհանուր մթնոլորտային արտանետումների շուրջ 40-50 տոկոսը կազմում են
ավտոմեքենաների արտանետումները, իսկ խոշոր քաղաքներում այն կարողէ հասնել մինչև 80-90 %-ի:
ԱՄՆ-ում, մեկ ավտոմեքենայի, որն աշխատում է բենզինով կամ դիզելային վառելիքով թունավոր արտանետումների պատճառած միջին տարեկան վնասը կազմում է մոտ 120 դոլար: Բնական գազով աշխատելու դեքում, այդ վնասը կրճատվում է մոտավորապես 25%-ով:
 Բնական գազի այրման ընթացքում հիմնականում առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի, ընդ որում 1.22 ամգամ ավելի քիչ ածխաթթու գազ քան բենզինի և 1.34 անգամ ավելի քիչ, քան դիզելային վառելիքի դեպքում:
Ընդհանուր առմամբ արտանետվող թունավոր գազերը 1.5 անգամ պակաս են, քան բենզինի դեպքում և բացակայում են թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարի, ծծումբի և այլ միացություններ:
Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մոնոլորտի ջերմոցային էֆեկտը, որոշ հետազոտողների կարծիքով մինչև  20%:



1 комментарий: