Օդի, ջրի, հողի ու սննդամթերքի աղտոտումը,
էլեկտրամագնիսկան ճառագայթների, աղմուկի ազդեցությունը, բնության մեջ տեղի ունեցով
փոփոխությունները բացասաբար են ազդում մարդու առողջության վրա:
Էկոլոգիական տեսանկյունից հիվանդությունը
կարելի է դիտարկել որպես օրգանիզմների անբավարար ադապտացիա միջավայրին և բացասական ռեակցիա
դրա անբարենպաստ ազդեցություններին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության
սահմանմամբ` առողջությունը ոչ թե հիվանդությունների բացակայություն է, այլ ֆիզիկական,
սոցիալական ու հոգեկան բարեկեցության վիճակը:
Մարդու առողջության վրա բացասաբար
ազդող գործոնների թվում առաջնային տեղերից մեկը աղտոտման տարբեր ձևերն են: Մարդու կողմից
կենսոլորտ է ներմուծվել իրեն ոչ հատուկ շուրջ 4 մլն նյութ: Բացի դրանից, տարեկան միջավայր
է նետվում շուրջ հազար նոր նյութ` դրանց մեծ մասը օտար են մարդու և այլ օրգանիզմների
համար: Հիվանդության աճը պայմանավորված է նաև բնական միջավայրի տարբեր փոփոխություններով,
ընդհուպ մինչև դրա վերջնական խախտումն ու վերածումը տեխնածին լանդշաֆտների, արդյունաբերական
համալիրների, միատիպ բնակավայրերի և այլ գոյացությունների:
Մեծանում է սոցաիալական ու տնտեսական
պայմանների նշանակությունը մարդու առողջության վրա: Ակնհայտ է դառնում, որ կարելի է
ունենալ ֆիզիկաքիմիական ու բնական առումով իդեալական միջավայր, բայց միևնույն ժամանակ`
բարձր հիվանդություն և մահացություն` պայմանավորված անբարենպաստ սոցիալ-տնտեսական իրավիճակով:
Առողջության կորստի քանակական ցուցանիշները
արտահայտում են հիվանդության, ծնելիության, մահացության, կյանքի տևողության, ֆիզիկական
զարգացման և այլ ցուցանիշներով:
Ուսումնասիրությունները ցույց են
տալիս, որ մարդկանց առողջական վիճակի միայն 20-25%-ն է կախված անհատի գենետիկական չափանիշներից,
իսկ մնացած 75-80%-ը` կյանքի կենսակերպից, միջավայրի վիճակից, առողջապահության մակարդակից
և այլ գործոններից:
Հինավդության և մահացության մակարդակների
կախվածությունը բնական միջավայրի վիճակից դիտվում է ինչպես առանձին պետությունների,
այնպես էլ տարբեր շրջանակների օրինակներով:
Բնական միջավայրի բարձր որակի պահպանությունը
հիմք է դնում մարդու առողջության բարձր մակարդակի ապահովման համար: Այսպիսով, բնության
պահպանությունը դիտվում է ոչ միայն որպես կենդանի բնության նկատմամբ մարդասիրական մոտեցումների
համակարգ, այլ նաև որպես մարդու առողջությունը և կենսունակությունը ապահովելու անհարժեշտություն:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий