ՀՀ անտառները
1988թ.-ի դրությամբ Հայաստանի անտառային ֆոնդը կազմում էր 484.1 հզ հա, զբաղեցնոլով ՀՀ տարածքի շուրջ 11.2%-ը, չնայած այն հանգամանքին, որ անտառային հողերը(լեռնաանտառային դարչնագույն և գորշ) զբաղեցնում են հողային ծածկույթի 22%-ը: Հանրապետության անտառային տարածքներում հանդիպում են 118 ցեղի և 54 ընտանիքի պատկանող 323 տեսակի ծառեր և թփեր, որոնցից անտառկազմող հիմնական տեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին և սոճին: Այս չորս տեսակները զբաղեցնում են Հայաստանի ամբողջ անտառածածկույթի 86.6%-ը:

Համաձայն 1993թ. կատարված անտառհաշվառման
տվյալների, կաղնիները զբաղեցնում են 120 հազ հա (35.9%), հաճարենիները` 96.6 հազ. հա
(28.9%), բոխիները` 55.1 հազ. հա (16.5%), սոճուտները 17.7 հազ. հա (5.3%):ՀՀ-ում
անտառային գոտին
տարածվում է
500-700մ մինչև
1900-2000մ բարձրություններում` հյուսիսային շրջաններում, և
մինչև 2200-2400 մ`
հարավում: Ընդ
որում ՀՀ անտառային ֆոնդի
հողերը տեղաբաշխված են խիստ
անհավասարաչափ` առանձնացվում է անտառային
երեք գոտի`
հյուսիսային (62%-ը),
հարավային (36 %-ը)
և կենտրոնական (2-%ը): Ներկայումս
անատառային ֆոնդի
հողերում անտառապատվածությունը կազմում
է մոտ
72%: Դրանք անհավասարաչափ են բաշխված
նաև ըստ
մարզերի: Ամենանտառապատ մարզերն են
համարվում Տավուշը
(անտառային տարածքների
մոտ 34%), Լոռին
(անտառային տարածքների
մոտ 30 %) և
Սյունիք (անտառային
տարածքների մոտ
16 %), Կոտայքը անտառային
տարածքների մոտ
7 %):Հանրապետության անտառները տեղաբաշխված են խիստ անհամաչափ: Առաջին հերթին դրան
նպաստում է Հայաստանի Հանրապետության չոր ցամաքային կլիման: Անտառային ծածկույթի տարածմքն
ու զարգացման համար նպաստավոր են միայն չոր մերձարևադարձային ու չափավոր շոգ կլիմային
տիպերը: Չոր մերձարևադարձային տիպը բնորոշ է ՀՀ-ի հյուսիս-արևելյան
և ծայր հարավային շրջաններիմինչև 800-900 մ բարձրություններին: Տարեկան տեղումների
քանակը 300-350մմ
է: Միջին
հուլիսյան ջերմաստիճանը +24 - +260 c է,
միջին հունվարյանը՝ -1 - +1: Չափավոր շոգ կլիմայական
տիպը տարածվում
է ՀՀ-ի նույն
հատվածների մինչև
1300մ բարձրությունները: Տարեկան
տեղումների քանակը
500-600մմ է,
միջին հուլիսյան
ջերմաստիճանը +20 - +220 c է, միջին
հունվարյանը՝ -3, -4:Հյուսիսային շրջաններում անտառապատ տարածությունները
զբաղեցնում են տարածքի 28%-ը: Այս հատվածում գերակշռող ծառատեսակներն են վրացական
և արևելյան
կաղնիները, ոչ
շատ հաճախ
հանդիպում է
նաև սոճին: ՀՀ հարավայինում հատվածում անառային
տարածությունները զբաղեցնում
են տարածքի 4%, որտեղ բուսականության հիմնական տիպը
հաճարենին է՝
կովկասյան հաճարենու
գերակայությամբ, ոչ
մեծ տարածում
ունեն նաև
վրացական կաղնին,
հացենին, թխկին,
բոխին, արջընկույզը, վայրի տանձենին,
ալոճենին, հունական
ընկուզենին:Հայաստանի անտառները
ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և
առողջապահական նշանակություն, բացի այդ
հսկայական է
նրանց միջավայրաստեղխ դերը, քանի
որ ապրելու
միջավայր են
հանդիսանում մի
շարք բույսերի
ու կենդանիների համար: ՀՀ
անտառային գոտիներում
լայն տարածում
ունեն սիրիական(գորշ) արջը,
վարազը, հովազը,
լուսանը, անտառակատուն, անտառամուկը, աքիսը,
կզաքիսը, պարսկական
սկյուռը: Թռչուններից տարածված են
փայտփորիկը, անտառային
աղավնին, կկուն,
հոպոպը և
այլն: Շրջափակման, վառելիքաէներգետիկ ռեսուրսների լրիվ բացակայության և դրա
հետևանքով կատարված
զանգվածային ծառահատումների հետևանքով զգալիորեն
կրճատվել են
ՀՀ անտառածածկ
տարածությունները: Ընդամենը
20 տարում 484.1 հազ
հա-ից
հասնելով 334 հազ
հա-ի:Հատկապես մեծ
վնաս են
կրել Սյունիքի,
Տավուշի, Լոռու,
Վայոց ձորի
մարզերի անտառային
զանգվածները և
Երևանի, Գյումրու
ու Վանաձորի
կանաչ տնկարկները:
Բնապահպանության նախարարության տվյալներով այդ
ժամանակահատվածում հատվել
է շուրջ
1.5 մլն ծառ:
Եթե նկատի ունենանք, որ անտառների միջին տարիքը 90 տարի է, իսկ մատղածի բաժինը ընդամենը 6.5%, ապա Հայաստանի անտառային պաշարների վիճակը կարելի է գնահատել որպպես օրհասական: Անտառային կորուստները մասնակիորեն վերականգնվել են ի հաշիվ վերջին տարիներին իրակակացվող անտառատնկումների:Հատկապես տագնապալից է հանրապետության տարածքում կենսաբանական բազմազանության վիճակը: Դիտվում է բնական էկոհամակարգերում տեղ գտած բուսական ու կենդանական աշխարհի եզակի տեսակի անվերադարև կորուստ:Ծաղկահավաքը և դեղաբույսերի անվերահսկելի մթերումը հսկայական վնաս է հասցնում բույսերի հազվագյուտ, անհետացող և օգտակար տեսակներին: Աղքատանում են ֆլորան և ֆաունան հատկապես Խոսրովի, Շիկահողի արգելոցներում, Դիլիջանի ազգային պարկում:

Bonuses are given for high quality work that is delivered early (requiring little input from Dr. http://ydwv5wmkz6.dip.jp http://1safh71af6.dip.jp http://z2c055rl81.dip.jp
ОтветитьУдалить