2013/12/14
2013/12/13
2013/12/12
2013/12/09
2013/11/24
Տեխնածին աղետներ

Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ: Ճառագայթային վթարներն ու
աղետները կարող են
տեղի ունենալ ճառագայթային
վտանգավոր օբյեկտներում։ Ճառագայթային
վտանգավոր օբյեկտ ասելով
հասկացվում է ցանկացած
այն օբյեկտը, այդ
թվում միջուկային ռեակտորը,
գործարանը, որն օգտագործում
է միջուկային վառելիք
կամ վերամշակում միջուկային
նյութ, ինչպես նաև
միջուկային նյութի պահպանման
տեղը և միջուկային
նյութ փոխադրող տրանսպորտային
միջոցը կամ իոնացնող
ճառագայթային աղբյուրը, որոնցում
վթարների ժամանակ կարող
է տեղի ունենալ
մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների,
ինչպես նաև շրջակա
բնական միջավայրի ճառագայթահարում
կամ ճառագայթային աղտոտում։Ճառագայթային վտանգավոր
օբյեկտներում վթարները կարող
են ուղեկցվել գազաաէրոզոլային
ամպի ելքով, որը
տարածվում է քամու
ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն
ամպից նստելով տեղանքի
վրա՝ աղտոտում են
այն։ Ընդ որում՝
ամպի տարածման գոտում
հայտնված բնակչությունը ենթարկվում
է ներքին ու
արտաքին ռադիոակտիվ ճառագայթահարման։
Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում
է մարդու վրա
արտաքին իոնացնող ճառագայթման
ներգործությամբ։Ներքին
ճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ
նյութերի իոնացնող ճառագայթումն
է, որոնք օրգանիզմի
ներսն են թափանցում
օդի, սննդի, ջրի
և այլնի հետ։

Սիներգետիկ գործընթացներ: Ցունամի

Բնական աղետների քանակի աճը, մի կողմից, Երկրագնդի վրա տեխնոլորտի խտության մեծացումը՝ մյուս կողմից, զգալիորեն բարձրացնում են այն բանի հավանականությունը, որ բնական աղետների ռիսկի գոտու մեջ կարող են հայտնվել բարդ ինժեներական կառույցներ՝ ատոմային էլեկտրակայաններ, քիմիական ձեռնարկություններ, նավթատարներ ու գազատարներ, ջրամբարների ամբարտակներ, վառելիքի և վնասակար նյութերի պահեստներ, տրանսպորտային համակարգեր և այլն։ Ուրբանիզացված տարածքներում արդյունաբերական օբյեկտների բարձր կենտրոնացման պատճառով գործնականում ցանկացած տարերային աղետ ունակ է առաջացնելու մի շարք
տեխնածին աղետներ՝ հրդեհներ, պայթյուններ, քիմիական նյութերի արտանետումներ և ողողումներ։ Արդյունքում աղետի գոտում տնտեսական կորուստները կարող են էապես աճել, իսկ շրջակա միջավայրի վիճակը՝ կտրուկ վատթարանալ։ Սիներգետիկ աղետը վերացնելը շատ ավելի դժվար է, քան բնական կամ տեխնածին աղետը, քանի որ դրանցից որևէ մեկի դեմ ուղղված գործողություններն անհամարժեք են և այս և մյուս աղետը միաժամանակ տեղի ունենալու դեպքում։
Գոյություն ունի նաև հետադարձ կապ, երբ տեխնիկական վթարները և շրջակա միջավայրի արհեստական փոփոխությունները հարուցում են բնական աղետներ։ Հայտնի է, որ անտառահատումները նպաստում են սողանքային գործընթացների ակտիվացմանը, կտրուկ բարձրացնում ջրհեղեղների ու փոթորկային քամիների հավանականությունը և վտանգը։ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելանալը /ջերմոցային էֆեկտ/ կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման և ծովային ցածրադիր ափերի տարածքների ջրաածկման։ Ամերիկյան գիտնականների հաշվումներով, եթե մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը կրկնապատկվի, ապա փոթորկային քամիների ավերիչ ուժն ամբողջ երկրագնդում կաճի 40-50 տոկոսով, իսկ Մեքսիկական ծոցում՝ 60 տոկոսով։ Սիներգետիկ երևույթների լայնորեն զարգացումը վկայում է բնական, տեխնիկական և էկոլոգիական աղետների սերտ փոխգործողության մասին։ Այս փակ համակարգում վտանգի մի տեսակի ծագումն արագացնում է մյուսների երևան գալը։Հետևաբար, այսօր առանձնահատուկ հրատապություն է ստանում անվտանգության միասնական տեսության և ապահովման գործնական մեթոդների, աղետալի երևույթների կանխման ու վերացման նկատմամբ համալիր մոտեցման մշակման անհրաժեշտության հարցը։

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշերում մտնելիս հասնում են 20 մ բարձրության։
Подписаться на:
Сообщения (Atom)