Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը (1.4 մլրդ խկմ ), սակայն դրա մեծ մասը աղի է պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար : Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%- ը , ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար :
Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կար և որ ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն : Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող , բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին , որովհետ և գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը , մեծանում են նրա օգտագործման ծավալները , թուլանում է վերարտադրությունը : Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է :
Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված : Համաձայն որոշ ուսումնասիրությունների , զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից , իսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա անբավարարությունը : Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք : Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի , Մերձավոր ար և ելքի , Ասիայի մի շարք երկրները : Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար : Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան :
Քաղցրահամ ջրերի հետագա դեֆիցիտը չխորացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել նրա օգտագործման արդյունավետությունը : Բնության վրա ներգործող մարդածին մյուս գործոնների հետ միասին քաղցրահամ ջուրը հետզհետե դառնում է կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը խանգարող վճռորոշ գործոն : Միանգամայն ընդունելի է , որ 21- րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը : ՄԱԿ - ի զեկույցում նշվում է , որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի , քան գլոբալ տաքացումը : Ըստ որոշ կանխատեսումների , 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ : Ենթադրվում է , որ արդեն 2050 թ . հասարակածային գոտում կբնակվի երկրագնդի բնակչության 1/3- ը , որը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիական լարվածությունն աշխարհում : Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության , այլ և քաղաքական անկայունության , էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների : Եգիպտոսը , Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար : Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի , Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի , Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի , Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար :
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий