Կենդանական աշխարհը, ինչպես
բուսականությունը կեսնոլորտի կարևորագույն բաղադրիչներից է: Բույսերի հետ մեկտեղ կենդանիները
մասնակցում են մոլորակի վրա ընթացող քիմիական նյութերի շրջապտույտին, սպառում են բույսերի
կողմից ստեղծված կենսազանգվածը: Սնվելով բույսերով և մեկը մյուսով՝ կենդանիները կարևոր
դեր են խաղում կեսնոլորտում ընթացող նյութի շրջապտույտում, ապահովելով դրա ընդհանուր
հաշվեկշռի պահպանումը: Բուսականության հետ մեկտեղ կենդանական աշխարհը բնական միջավայրի
գոյության անհրաժեշտ նախադրյալ է:
Կենդանական աշխարհը միաժամանակ
արտադրամիջոց է, բնական ռեսուրս, որը հումք է տալիս արդյունաբերության մի շարք ճյուղերի՝
սննդի արդյունաբերությանը, կաշվի-մորթեղենի արտադրությանը և այլն: Կենդանական ռեսուրսները
ըստ իրենց նշանակության բաժանվում են երկու
խմբի՝ որսորդաարդյունագործական և միջավայրաստեղծ:
Միջավայրաստեղծ կենդանիները,
որոնց տեսակները շատ են, ունեն կարևորագույն էկոլոգիական նշանակություն: Օրինակ. միջատների դերը բույսերի փոշոտման, ինչպես նաև բուսաբուծության
զարացման գործում:
Կան բազմաթիվ կենդանիներ,
որոնք ոչնչացնում են վնասակար միջատներին ու կրծողներին: Որոշ կենդանիներ և միջատներ
էլ կատարում են սանիտարների դեր՝ մաքրելով շրջակա միջավայրը թույլերից և հիվանդներից:
Շրջապատի մաքրման գործում
անփոխարինելի են լեշակերները: Հողում բնակվող մի շարք կենդանիներ, փխրցլելով հողը՝
բարելավում են դրա կառուցվածքը: Ջրում բնակվող
փափկամարմինների և խեղգետինների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները տարբեր վնասակար նյութերից:
Մարդկային հասարակության զարգացնամ սկզբանական փուլում մարդն
իր սնունդը հայթայթել է մանր կենդանիներ հավաքելով ու որսալով: Կենդանական ռեսուրսների
շահագործումը նոր ընթացք ստացավ հատկապես վեջին դարում:
Բնական լանդշաֆտների անընդհատ փոփոխության, մարդածին լանդշաֆտների ընդարձակման, կենդանիների
չկարգավորվող որսի հետևանքով երկրագնդի կենդանական աշխարհը հսկայական կորուստներ է
կրել, պակասել է կենդանիների մեծ մասի գլխաքանակը, շատերը վերացել են, և խիստ նվազել
է ֆաունայի տեսակային բազմազանությունը: Կենդանիների բազմաթիվ տեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են
կալ էլ դրանց թվաքանակը այնքան է պակասել, որ դարձել են հազվադեպ և պահպանության կարիք
ունեն: Այդպիսի կենդանատեսակներից են՝ սայգակ այծքաղը, կուլանը, սպիտակ արջը, ուսուրական
վագրը: Մի շարք վնասակար կենդանիներ էլ, հարմարվելով փոփոխված պայմաններին, բազմացել
են և ավելի տարածվել (մկնանման կրծողները, մակաբույծները, վնասակար միջատներ և այլն):
Ուսումնասիրությունները ցույց
են տվել, որ այժմ ոչնչացման վտանգի տակ է գտնվում թռչունների յուրաքանչյուր 10-րդ տեսակը,
կաթնասունների հինգերորդը, կաթնասունների հինգերորդը, իսկ երկկենցաղների և սողունների
4-րդ տեսակը:
Վերացած կենդանիների թիվը
Ժամանակաշրջան
|
Կաթնասուններ
|
Թռչուններ
|
Մինչև 1800թ.
|
33
|
30
|
1801-1850թթ.
|
2
|
20
|
1851-1900թթ.
|
31
|
50
|
1901-1950թթ.
|
40
|
50
|
1951-2000թթ.
|
45
|
50
|
Ընդամենը
|
151
|
200
|
Միայն 20-րդ դարում 2,5 անգամ
ավելի շատ կաթնասուններ և գրեթե 4 անգամ թռչունների տեսակներ են անհետացել, քան մարդկության
գոյության հազարավոր տարիների ընթացքում մինչև 1800թ.-ը:
Կենդանական աշխարհի ռեսուրսներից
ավելի շատ տուժում են որսաարդյունագործական կենդանիները: Դրանք տալիս են կաշի, միս, ճարպ, մորթի, փետրածածկ
և այլ նյութեր, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում:
Կենդանական ռեսուրսներով հատկապես հարուստ է համաշխարհային օվկիանոսը:
Գիտնականները պարզել են, որ արժեքավոր ձկների տարեկան վերարտադրությունը մոտավորապես
200 մլն տ է, որի 1/3 մասն է միայն որսվում: Չնայած դրան, ինտենսիվ որսի հետևանքով մի
շարք արժեքավոր ձկների և ջրաբնակ այլ կենդանիների թվաքանակը խիստ նվազել է, դրանց փոխարեն
բազմացել են պակաս արժեքվորները:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий