Բնական միջավայրն աղտոտող ֆիզիկական ու քիմիական նյութերի որոշ քանակություն միշտ էլ առկա է օդում, ջրում և հողում: Բայց սովորաբար այդ քանակությունը վտանգավոր չէ, ուստի միջավայրը աղտոտված չի համարվում:
Մթնոլորըում ամենաշատը տարածված աղտոտվող նյութը ածխածնի օքսիդն
է` CO-ն: Կենցաղում այն հայտնի է շմոլ անունով:
Բնական վիճակում մթնոլորտի բաղադրության մեջ CO-ի բաժինը չնչին
է և մարդու առողջությանը չի վնասում: Սակայն արտադրության աղբյուրներից մթնոլորտ թափանցող
CO-ի քանակությունը մարդու առողջության համար դառնում է վտանգավոր:
CO-ի քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը հանքային վառելիքի`
նավթի, քարածխի, ինչպես նաև կենցաղային ու արտադրական թափոնների և վառելափայտի այրումն
է: CO-ի արտադրության ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես
ավտոմոբիլային տրանսպորտին:
Երկրագնդի մթնոլորտն աղտոտող CO-ի ընդհանուր քանակի 75%-ը առաջանում
է բենզինի այրումից, 6%-ը ածխի և 4%-ը փայտի այրումից, 10%-ը արտադրական ու կենցաղային
թափոնների այրումից և 5%-ը անտառային հրդեհներից:
CO-ի պարունակությունը բարձր է հատկապես խոշոր քաղաքներում, իսկ
քաղաքի ներսում էլ` փողոցների խաչմերուկներում ու կանգառներում, որտեղ ավտոմեքենաների
կուտակումներ են լինում:
Մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում երկրորդը ծծմբային գազն է`
ծծմբի երկօքսիդը (SO2): Այս գազի առաջացման աղբյուրը հանքային վառելիքի,
առաջին հերթին ածխի, այնուհետև մազութի այրումն է, դրանց բաղադրության մեջ ծծմբի բաժինը
բարձր է, կարող է հասնել 5-7%-ի:
Մթնոլորտում ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ
SO2-ից գոյանում է SO3`ծծմբային անհիդրիտ, իսկ օդում ջրային
գոլորշիների միանալու դեպքում առաջանում է ծծմբնաթու` H2SO4,
և թափվում են թթվային տեղումներ:
Մթնոլորտում եղած ծծմբնային միացությունները, մարդու առողջության
համար վտանգ ներկայացնելուց բացի, նյութական մեծ վնաս են պատճառում: Օրինակ, մետաղյա
կառուցվածքներն ու իրերը 1,5-5 անգամ ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում:
Մթնոլորտն աղտոտող վտանգավոր նյութերից են ազոտի միացությունները`
ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Դրանց գլխավոր աղբյուրը բենզինով
և դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են:
Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, բավականին կայուն գազ է և գոյանում
է գլխավորապես ավտոմոբիլների արտանետումներից: Այն կարող է մթնոլորտում պահպանվել երեք
ժամից ավելի: Հաճախ քաղաքների օդը այդ գազից ստանում է շագանակագույն երանգավորում:
Գազերից բացի , մթնոլորտ են թափանցում և կախված վիճակում լողում
են նաև պինդ և հեղուկ նյութերի մանր փոշեհատիկներ: Դրանք հայտնի են աերոզոլ անունով:
Աերոզոլային մասնիկները տարբերվում են իրենք ֆիզիկաքիմիական հատկանիշներով: Պինդ մասնիկներն
առաջացնում են ծուխ, մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումներ:
Աերոզոլները մարդու օրգանիզմի վրա ունեցած վնասակար ներգործությունից
բացի մեծ չափով կլանում է արեգակնային ճառագայթումը, հետևապես և փոխում է մթնոլորտի
ու Երկրի մակերեսի ջերմային ու լուսային ռեժիմները:
Մեծ է շրջապատին սուլֆատների հասցրած վնասը: Դրանք են, որ անջատվելով մթնոլորտից` այսպես կոչված թթու անձրևների ձևով
թափանցում են ցած և մարդկանց, բույսերի ու կենդանիների զանգվածային թունավորման պատճառ
են դառնում:
Որոշակի կլիմայական պայմաններում արեգակնային, հատկապես ուլտրամանուշակագույն
ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում, այսինքն` առաջնային
աղտոտող նյութերը քայքայվում են և առաջացնում նոր նյութեր: Այդ երևույթը հայտնի է լուսաքիմիական
սմոգ անունով: Աերոզոլային մասնիկները և ընդհանրապես
սմոգի վտանգը շատ ավելի է մեծանում, երբ դրանց միանում են ռադիոակտիվ իզոտոպերը` այսինքն`
երբ առկա է նաև մոնոլորտի ռադիոակտիվ աղտոտումը:
Իսկ ունեք տեղեկություններ ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ ??
ОтветитьУдалить