2013/10/06

Կայուն զարգացում



Բնապահպանական նոր ռազմավարության հիմքում դրվում է ամբողջովին նոր մոտեցում, այն է` <<տնտեսական աճից դեպի կայուն զարգացում>> կարգախոսը:
 Որն է նոր կարգախոսի իմաստը: Այն, որ որևէ երկրի տնտեսական վիճակը և զարգացածության մակարդակը որոշելու համար լոկ տնտեսական ցուցանիշները բավական չեն: Պետք է հաշվի առնվեն շրջակա միջավայրի որակը, գնահատվեն դրան հասցված վնասները և այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են երկրահամակարգը պահպանելու և բարելավելու համար:
 Դա նշանակում է, որ մարդկությունը, առաջին հերթին` արդյունաբերական զարգացած երկրները, պետք է կտրուկ շրջադարձ կատարեն դեպի ռեսուրսների խնայողական օգտագործումը, թույլ չտան նյութական բարիքների շռայլում  ու վատնում, կարգավորեն էներգակիրների, էլեկտրաէներգիայի, ջրի, անտառափայտի, բնական ծագման այլ նյութերի սպառումը:


 Այդ ամենը, ի մի վերցրած, կապահովի հասարակության հավասարակշռված` կայուն զարգացումը:
 <<Օրակարգ 21-րդ դարի համար>> ծրագրի առանձին բաժիններում (դրանց թիվը 40 է), բացահայտվում են ամենից ավելի հրատապ հիմնախնդիրները: Այդպիսի հիմնախնդիրներ համարվում են մթնոլորտի պահպանությունը, հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը,պայքարը անտառների ոչնչացման, անապատացման ու երաշտների դեմ, լեռնային շրջանների զարգացումը, կենսաբանական բազմազանության պահպանումը, երկրագնդի քաղցրահամ ջրային ռեսուրսների և Համաշխարհային օվկիանոսի պահպանումն ու ռացիոնալ օգտագործումը, թունաքիմիկատների օգտագործման անվտանգության ապահովումը և, վերջապես, ռադիոակտիվ և մյուս վնասակար թափոնների հեռացումն ու վնասազերծումը:
  Բնապահպանական նոր ռազմավարությանն անցնելու գործում բացառիկ մեծ նշանակություն է տրվում բնակչության տարբեր խավերի դերի բարձրացմանը: Առանձին բաժիններով քննարկվում են այն խնդիրները, որոնք պետք է կատարեն երկրների կառավարությունները բնակչության տարբեր խավերի բնապահպանական գրագիտությունը բարձրացնելու և գործունեությունը ակտիվացնելու ուղղությամբ: Առանձին-առանձին սահմանված են կանանց, երեխաների ու երիտասարդության, արհմիությունների, գործարարների, գյուղատնտեսության աշխատողների, ինչպես նաև տեղական իշխանությունների կոնկրետ խնդիրները:Ներկայումս երիտասարդությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե 1/3-ը: Եվ նա պետք է ունենա իրավունք ու հնարավորություն մշակելու և արտահայտելու ապագայի մասին իր սեփական կարծիքը: Կայուն տնտեսական զարգացումը երիտասարդության համար պետք է ապահովի անվտանգ ապագա, առողջ ու բարենպաստ շրջակա միջավայր, ավելի բարձր կենսամակարդակ, կրթություն և աշխատանք: Ուսման պրոցեսում հատուկ ուշադրություն պետք է դարձվի բնօգտագործման և բնապահպանության հարցերին, երիտասարդության և երեխաներին էկոլոգիական գրագիտության բարձրացմանը:
 Բնօգտագործմանն և բնապահպանությանն առնչվող հարցերը լուծելիս կառավարությունները պետք է խորհրդակցեն երիտասարդության հետ և պայմաններ ստեղծեն, որպեսզի երիտասարդությունը մասնակցի դրանց մասին վճիռների ընդունմանը:Կամ մի այլ օրինակ` տեղական իշխանությունների դերի մասին: Կայուն զարգացման ծրագրի բազմաթիվ խնդիրներ իրենց վերջնական լուծումը կարող են գտնել տեղական իշխանությունների` քաղաքների, գյուղերի, համայնքների մակարդակով: Դա վերաբերվում է հատկապես բնական ռեսուրսների օգտագործմանը, ջրամատակարարմանը, ճանապարհածինությանը, բնակավայրերի հատակագծմանն ու կառուցմանը, դպրոցների, հիվանդանոցների շինարանությանը,այն ամենին, ինչն ուղղակիորեն ազդում է բնական միջավայրի վրա և բարելավում է կյանքի որակը: 
 Ռիո դե Ժանեյրոյում ընդունված ծրագրում առանձին բաժին է հատկացվում այն գործնական միջոցառումներին, որոնք պետք է ապահովեն առաջադրված խնդիրների կատարումը: Այդ միջոցառումերի շարքում գլխավորում են` բարձր  զարգացաց երկրների օգնությունը թույլ զարգացաց երկրներին, նոր, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ստեղծումը և փոխանցումը, կրթության, կադրերի պատրաստման և բնապահպանական տեղեկատվության կազմակերպումը  և դրանց միջոցով բնակչության էկոլոգիական գրագիտության բարձրացումը: 
Ռիո դե Ժաներիոյի կոնֆերանսի ընդունած մյուս փաստաթղթերից հատկապես կարևոր են <<Կլիմայի փոփոխության մասին>> և <<Կենսաբանական բազմազանության մասին>> պայմանագրերը, ինչպես նաև շրջակա միջավայրի զարգացման մասին>> դեկլարացիան: 
Կայուն զարգացման համամոլորակային հիմնախնդրի համապարփակ քննարկումը նվիրված նոր վեհաժողով տեղի ունեցավ Ռիո-92-ից տաս տարի անց` 2002թ-ին ՀԱՀ –ի  Յոհանեսբուրգ քաղաքում: Ի մի բերելով համաշխարհային 10 տարվա փորձը` աշխարհի պետություններն իրենց ստորագրած <<Կայուն զարգացման մասին>> դեկլարացիայում ընդունում են, որ Ռիո դե Ժաներիոյից հետո աշխարհի բոլոր ժողովուրդների միջև ձեռք է բերվել համամոլորակային համաձայնություն, սակայն դրանցի խնդիրները չեն մեղմացել:





0 Մեկնաբանություն:

Отправить комментарий