Հնդկաստանը յուրաքանչյուր տարի կորցնում է 1.3 մլն հա անտառ: 1950 թվականին Տիբեթի անտառածածկը կազմում էր 25.2 մլն հա կամ ընդհանուր մակերեսի 9%-ը: 1985 թվականի տվյալներով այդ թիվը նվազել է մինչև 13.7 մլն հա կամ ողջ մակերեսի 5%-ը:
Ողջ
աշխարհում անտառածածկից ազատված 800 մլն հա –ից 300 մլն հա-ը՝
մեկ երրորդից ավելին, բաժին
է ընկնում զարգացած երկրներին: Ներկայումս այդ երկրները ավելի խնայողաբար են օգտագործվում անտառային պաշարները՝ միաժամանակ մեծ միջոցներ ներդնելով
դրանց վերականգնմանը: Հիմա ավելի ուշադրության են արժանի զարգացող երկրների անտառազրկման
խնդիրը, քանի որ այդ երկրներում անտառային ռեսուրսները 20-րդ են հասել ավելի լավ վիճակում
և այժմ գերշահագործվում են:
Անտառազրկման պատճառները
· Փայտամշակություն և թղթի արտադրություն
· Անտառահատումներ վառելափայտ և անասնակեր ստանալու նպատակով
· Անտառահատում գյուղատնտեսական նպատակներով
· Թթվային անձրևներ
· Հորատման և կառուցապատման ծրագրեր
· Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կորուստներ
· Պատերազմներ, քաղաքաշինություն, ծխախոտի մշակում
Անտառապատ
տարածությունների կրճատման հետևանքները
· Մթնոլորտում CO2 քանակի ավելացում
· Ջերմոցային էֆեկտ
· Կլիմայի տաքացում
· Հողերի էրոզիայի ուժեղացում
· Երաշտների հաճախականության մեծացում
· Անապատացում
· Ջրային հոսքի ուժեղացում
· Ջրհեղեների քանակի ավելացում
Ներկայումս
անատառահատումների տարեկան ծավալը անբողջ աշխարհում գերազանցում է 3.5 մլրդ մ3
–ին: Դրա մոտավորապես կեսը օգտագործվում է որպես վառելափայտ, իսկ մյուս կեսը՝
արդյունաբերական վերամշակման ու շինարարության համար:
Անտառաշահագործումը
կարգավորելու և ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու նպատակով երկրնրի մեծ մասում, այդ
թվում ՀՀ-ում, անտառները բաժանվում են 3 խմբի:
Առաջին
խմբին են պատկանում ամենից ավելի արժեքվոր անտառները: Դրանք այն անտառներն են, որոնց
համար գլխավորը համարվում է էկոլոգիական և միջավայրաստեղծ դերը: Դրանք պահպանվում ու
ընդարձակվում են հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգենիկ, առողջապահական դերի համար:
Այդ
անտանռերի արդյունաբերական հատումները արգելված են: Կատարվում է միայն սանիտարական
հատում, որի նպատակն է անտառը մաքրել ծերացած, չորացած և հիվանդ ծառերից և դրանով իսկ
նպաստել անտառի ինքնավերկանգնմանը:
Երկրորդ
խմբին են պատկանում բնակչության և տրանսպորտային ցանցի բարձր խտություն ունեցող շրջանները,
ինչպես նաև հումքային ռեսուրսներով աղքատ անտառները, որոնց համար գլխավորը միջավայրպշտպան
դերն է: Այդ խմբի անտառների արդյունագործական շահագործումը սահմանափակ է և կատարվում
է հատուկ հսկողության ներքո: Անտառային ռեսուրսների մյուս տեսակների՝ որսի կենդանիների,
սնկերի, հատպտուղների, կերաբույսերի, դեղաբույսերի և մյուսների օգտագործումը թույլատրվում
է:
Երրորդ
խմբի մեջ մտնում են անտառաշատ շրջանների այն անտառային զանգվածները, որոնց արտադրական
արժեքը բարձր է, իսկ շահագործումը մեծ վնաս չի հասցնում անտառի միջավայրաստեղ և էկոլոգիական
ֆունկցիաներին: Այդ անտառներին բաժին է ընկնում աշխարհում կատարվող անտառահատումների
հիմնական մասը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий