2014/03/30

Հողօգտագործման հետևանքները ՀՀ-ում




Երկրագնդի մակերևույթը, առավել ևս ցամաքը, սահամանփակ են: Այդ իսկ պատճառով էլ հողային ռեսուսրները կարելի է դասել վերջավոր ռեսուրսների խմբի մեջ: Յուրաքանչյուր տարի երկրագունդը կորցնում է 75 մլրդ տոննա հող: Այս ցուցանիշը վկայում է, որ մինչև 2025 թվականը կվերանա երկրագնդի հողածածկի 36%-ը:
Զգալի են հողի կուրստները նաև ՀՀ-ում: Գյուղատնտեսության ոլորտը աչքի էր ընկնում նաև շրջակա բնական միջավայրին հասցված վնասների հետևյալ գործոններով.
1.      թեք լանջերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ որպես վարելահող առանց ինժեներական կիրառման, որի արդյունքում տեղի էր ունենում հողերի էրոզիա, տեղատարում, լվացում, ձորակառաջացում,
2.      չափից ավելի ոռոգում
3.      ցանքաշրջանառության կանոների խախտումներ,
4.      գյուղմեքենաների բազմակի մուտք հողատարածքներ,
5.      լեռնային և գյուղամերձ արոտավայրերի գերարածեցում
6.      տեղական ավանդական մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատում,
7.      չհիմնավորված գյուղական ճանապարհների և անասունների տեղափոխման ուղիների անցկացում, մեքենաների ինտենսիվ երթևեկություն լեռնալանջերում,
8.      ջրամբարների կառուցում, ջրի անխնա օգտագործում,
9.      կոլեկտիվ սեփականության պայմաններում ընդհանուրի նկատմամբ անտարբերություն:


ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողահանդակների մոտ 70 %-ը արոտավայրերն ու խոտհարքներն են: Ներկայումս անկումային անասնապահության պայմաններում (խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատում) փոփոխվել է նաև բնական կերահանդակների օգտագործման ծանրաբեռնվածությունը: Փոխվել է հատկապես ծանրաբեռնվածության տարածքային պատկերը: Ֆինանսների սղության պայմաններում մանր գյուղացիական տնտեսությունները չեն կարողանում անասնահոտերը քշել և հասցնել ամառային հեռավոր արոտավայրեր, ուստի օգտագործում են մերձգյուղական կերահանդակները, դրանով իսկ մեծացնելով այդ տարածքների վրա ծանրաբեռնվածության աստիճանը: Իսկ հեռավոր կերահանդակները (ալպյան և մասամբ մերձալպյան տափաստանային գոտիներում) վերկանգնվում են: Նման գերարածացման հետևանքով առաջանում են հետևյալ գեոէկոլոգիական հետևանքները` ֆլորայի կազմի փոփոխություն` մոլախոտային, կոշտ, փշոտ բուսատեսակների շատացում ի հաշիվ արժեքավոր կերային բույսերի, հողերի քայքայման ակտիվացում, անասունների կողմից հողի տրորում, որը հանգեցնում է արահետների ցանցի խտացման, որոնք զուրկ լինելով խոտածածկույթից ենթարկվում են էրոզիայի:  
Անասնապահության հետևանքով տարածքի դերգադացման վտանգը հատկապես մեծ է այն մարզերում, որտեղ հողահանդակների գերակշիռ մասը կազմում են արոտավայրերը և ունեն մեծ թվով անասուններ: Ընդ որում վտանգն ավելի է մեծանում մանր եղջերավոր անասունների շատ թվաքանակի առկայության պայմաններում: Այս տեսանկյունից, վտանգը մեծ է հատկապես Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում: Իսկ ուղղաձիգ ուղղությամբ վտանգը բարձր է տափաստանային, մերձալպյան և ալպյան գոտիներում, քանի որ արոտավայրերի գերակշիռ մասը` 931 600 հա-ը կամ 88.1 %-ը, գտնվում են հենց այդ գոտիներում: Սակայն վերը նշված որոշ գործոնների պատճառով, ինչպես ասվեց, տեղի է ունենում գյուղամերձ արոտների գերարածեցում: Հետևաբար տարածքի դեգրադացման վտանգը մեծանում է չոր տափաստանային և տափաստանային գոտիներում, որտեղ գտնվող արոտավայրերը կազմում են ՀՀ հողային ֆոնդի մոտ 14%-ը կամ ՀՀ արոտավայրերի 39,5 %-ը:  
Ներկայումս ՀՀ տարածքում տարբեր աստիճանի էրոզացված հողերի մակերեսը կազմում է մոտ 1 271 100 հա` ՀՀ հողային ֆոդի մոտ 43 %-ը: Էրոզացվածության նման ցուցանիշի պատճառ է դարձել հատկապես ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակվող հողահանդակների ընդարձակումը: Ներկայումս ՀՀ համար խնդիր է համարվում նաև խոպան հողերի առկայությունը:


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий