20.12.2020

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում


 Ուսումնական առաջին շրջանի մենակարկը տրվեց արատեսյան եռօրյա ուսումնական ճամբարի մենկարկով: Ճամբարական սովորողների թվում էին ինչպես երկար տարիներ կրթահամալիր հաճախող սովորողներ՝ այնպես էլ նոր ընդունված սովորողներ, որոնց համար այս ճամբար հանդիսացավ հյուահատուկ մուտք դեպի կրթահամալիր: Կարծում եմ, որ ճամբարի ընթացքում հաջողվեց ամենակարևորը՝ սովորողների ինտեգրումը նոր միջավայր: Չնայաշ որ այս ճամբարի ամենահիշվող դրվագը հորդառատ անձրևի տակ Սմբատաբերդի վայրէջէն էր:  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Մինչ ֆիզիկական միջավայրում պարապմունքները լիարժեք սկսելը կազամակերպվեց և իրականացվեց երկշաբաթյա ռազամամարզական ճամբար՝ կրթահամալիրի մարզական կենտրոնի և առողջագետ ու երաժիշտ ուսուցիչների մասնակցությամբ: ռազմամարզական ճամբարին մասնակցում էին հիմնականում կրթահամալիրի 10-րդ դասարանի սովորողները, որոնց թվում նաև շատ էին այս սովորողները, որոնք նոր էին ընդունվել կրթահամալիր:  

Չնայած ուսումնական այս շրջանում ֆիզիկական միջավայրում իրականացվող դասերը պարբերաբար ընթատվեցին համաճարակի պատճառով, իսկ մի շարք պետքերում նաև տեղի ունեցավ առցանց պապապմունքների համակցմամբ, հաջողվեց իրականացնել մի շարք նախագծեր:

 Մասնավորապես 9-րդ դասարանցիների հետ սկսեցինք օգտագործել առցանց քարտեզագրման ծրագիր, որը սովորողներիներին քատեզով աշխատելու ավելի արդյունավետ  հնարավորություն ընձեռնեց: Այս ծրագրի շնորհիվ ՀՀ աշխարհագրություն դասընթացի ժամանակն ուսումնասիրվող թեմաների քարտեզագրումը սովորողների մոտ էապես մեծացրեց  տարածական պատկերացումը: ( 1 , 2 , 3, 4):  Իսկ արդեն ուսումնական տարվա վերջում ՀՀ բնակչությունը նախագծի շրջանակներում սկսեցինք ուսումնասիրել ՀՀ բնակչության ցուցանիշները՝ դրանք համեմատելով այլ երկրների ցուցանիշների հետ: Նախ և առաջ սեռատարիքային բուրգերի ուսումնասիրությունը, հատկապես ժամանակային փոփությունը հաշվի առնելով, նախագիծը շարունակական է: (1, 2 )


10-րդ դասարնացիների հետ սկսեցինք  շրջակա միջավայրի ուսումնասիրությունը, որի ընթացքում սովորողները նախ և առաջ ներկայացրել են իրենց միջավայրը՝ իրենց պատկերացումով: (1, 2, 3) Որից հետո սովորողները շարունակելով իրենց ուսումնասիրությունները մթնոլորտի աղտոտման  և էներգիայի ստացման նախագծերը, որի ընթացքում սովորողները փորձում են առաջարկել իրենց պատկերացրած լավագույն լուծումները (1, 2, 3)


11-րդ դասարանցիների հետ ուսումնական պարապմունքները սկսեցինք մարդու առողջությունը շրջակա միջավայրը նախագծով, որը աշխարհում տիրող համաճարակային վիճակին խիստ համահունչ էր: (1, 2, 3): Շարունակելով արդիական թեմաները թիրախում պահելը 11-րդ դասարանցիների հետ նաև ուսումնասիրել ենք Բնական ու մարդածին աղտեներն ու դրանց վրա մարդկային գործոնի ազդեցությունը:(1, 2, 3)

7-րդ դասարանում այս տարի սկսել ենք Աշխարահագրություն դասընթացը, որը ի թիվս շատ առարկաների նոր էր սովորողների համար: Առարկային ծանոթանալուն զուգահեռ սովորողների հետ իրականացվող նախագծերի շրջանակներում (Բնական ռեսուրսների տեղաբաշխումը, Աշխարհի ճանաչումը քարտեզագրելով) սովորողները կազմել են ինքնուրույն քարտեզներ՝ ներառելով մի շարք թեմաներ: Նախագծերի արդյունքում սոցորողները փեռք են բերել քարտեզ կազմելու և քարտեզներ ընթերցելու ունակություն, ծանոթացել են քարտեզագրական հնարքներին, նախագծերը էապես նպասել են սովորողների մոտ աշխարհի տարածական ընկալմանը:  (12,  3, 4, 5

17.12.2020

Սովորող-սովորեցնող նախագիծ: Դաս աստղացուցարանում


Նախագծի նպատակները-Միջին դպրոցի սովորողներին մոտ զարգացնել տիերզերքի մասին գիտելիքները, կազմակերպել այլ սովորողների համար դասեր, ծանոթանալ ասղացուցարանի տեխնիկական սպասարկմանը:
Նախագծի ընթացքը-Սովորողները ծանոթանում են աստղացուցարանում ցուցադրվող ֆիլմերն, աստղացուցարանի տեխնիկական սպասրկման առանձնահատկություններին, հավաքագրում այլ անհրաժեշտ ինֆորմացիա, որից հետո դասավանդողի ներկայությամբ դաս են վարում այլ սովորողների համար:
Նախագծի արդյունքները-Սովորողների ձեռք են բերում դասավանդելու հմտություն, լրացում են իրենց գիտելիքները, ձեռք են բերում ասղացուցարանի տեխնիկական սպասրկման հմտություններ

01.12.2020

Աշխարհի ճանաչումը`աշխարհը քարտեզագրելով-նախագիծ

 



«Բնականակ ռեսուրսների տեղաբաշխումը» նախագծի իրականացման ժամանակն սովորողները արդեն հասցրել են ծանոթանալ ուրվագծային քարտեզով աշխատելու հմտություններին, արձանագրելով նաև նախագծի կազման ժամանակ ակնկալվող արդյուքները՝ աշխարհի տարածականության պատկերացում, քարտեզի ընթերցման հմտությունների զարգացում, քարտեզագրական պայմանկան նշանների կիրառում, աշխարհաճանաչողություն:

Շարունակելով վերոհիշյալ նախագծում մատնանշված արդյունքերն ամապնդելու ու դրանք զարգացնելու անհրաժեշտությունը շարունակում ենք ուսումնական քարտեզների կազման նախագշերը դրանք զուգակցելով նոր նյութերի ուսումնասիրության հետ: Քանի որ աշխարհագրության լեզուն համարվում է քարտեզը ուստի սովորողի կողմից կազված քարտեզ դիտարկվում է ոչ միայն որպես նախագծի արդյունք, այլ նաև ցույց է տալիս սովորողի կողմից նոր նյութի յուրացվածության աստիճանը:

Քատեզներով աշխատանքներ ներառում են հետևյալ թեմաները

·         Բնակչության վերարտադրությունը 

·         Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

·         Աշխարհի պետությունների խմբավորումը