2014/02/06

Ընդերքօգտագործման հետևանքները ՀՀ-ում


Ընդերքի ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են  սպառվող-չվերականգնվող  ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային (գունավոր և սև), ոչ մետաղային:
Հանքահումքային ռեսուրսների արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի այլ բաղադրիչների խախտմամբ (հողեր, բուսակենդանական աշխարհ, մակերեսային և ստորերկրյա ջրեր): Այդ իսկ պատճառով էլ հանքահումքային ռեսուրսների օգտագործման մեջ կարևոր տեղ է գրավում հողերի ռեկուլտիվացիան (վերականգնումը): Հողերի վերականգնումը տնտեսական գործունեության հետևանքով խախտված մակերեսային հողերի արդյունավետության և այլ որակական հատկությունների վերկանգնումն է հատուկ համալիր աշխատանքների, միջոցառումների օգնությամբ:
Օգտակար հանածոների օգտագործման բնորոշ առանձնահատկությունն  այն է, որ այն ունի կետային տեղաբաշխում, այսինքն ընդգրկում է, սովորաբար ոչ ընդարձակ տարածքներ, ի տարբերություն անտառների, հողերի, ջրերի (ջրերն ունեն նաև գծային տեղաբաշխում), և մյուս առանձնահատկությունն այն է, որ հանքահումքային բնօգտագործումը ի տարբերություն բնօգտագործման մյուս տեսակների ավելի բարդ և բազմառեսուրսային պրոցես է: Այսինքն, օր., ածխի արդյունահանումը ուղեկցվում է այլ բնական ռեսուրսների օգտագործմամբ` տարածքի, ստորերկրյա ջրերի, օտարված հողերի և այլն:

ՀՀ-ում ընդերքօգտագործման համար տրամադրված տարածքները` 12109.1 հա, կազմում են ՀՀ ամբողջ մակերեսի ընդամենը 0.34 %-ը: Վերջինիս մարզային կտրվածքով տարածական պատեկրն ունի հետևյալ տեսքը (աղյուսակ 5).
Ինչպես երևում է աղյուսակից համեմատական առումով այս տեսանկյունից ռիսկային մարզեր են համարվում Արամվիրը (19%), Կոտայքը (16%), Արարատը (14%), Շիրակը (14%):

ՀՀ ընդերքօգտագործման տակ գտնվող տարածքներն ըստ վարչական միավորների

Վարչական միավոր
մակերես/հա
տեսակարար կշիռը ՀՀ-ում (%)
Արագածոտն
849.1
7
Արարատ
1709.7
14
Արմավիր
2339
19
Գեղարքունիք
778.2
6
Լոռի
668.8
6
Կոտայք
1969.5
16
Շիրակ
1695.3
14
Սյունիք
1104.7
9
Վայոց Ձոր
491.1
4
Տավուշ
342.9
3
Երևան
160.8
1
ՀՀ
12109.1
-
Ինչպես հայտնի է ՀՀ հանրապետությունն աղքատ է վառելիքային ռեսուրսներից: Մասնավորպես ՀՀ-ում չկան գազի և նավթի արդյունաբերական նշանակություն ունցող պաշարներ: Սակայն որոշ տեղերում ի հայտ եկան  նավթագազային երևակումների նշաններ:  Հատկապես բնական գազի, շատ սահմանափակ, գործնական նշանակություն ունեցող կուտակումներ հայտնաբերվեցին Հոկտեմբերյանի տարածշրջանի արևմտյան մասում: Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և գործնական նշանակություն չունեն: Քարածխի հանքավայրեր կան Ջերմանիսում (Արարատ), Ջաջուռում (Շիրակ), Դիլիջանում և Իջևանում (Տավուշ): Որակական հատկանիշների տեսանկյունից կարող է հետաքրքրություն ներկայացնել Իջևանի հանքավայրը, սակայն տնտեսական և էկոլոգիական (ծածկված է անտառներով) տեսանկյունից այն շահագործել ձեռնտու  չէ: Այդուհանդերձ ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամի տարիներին  Ջաջուռից արդյուանհանվել է քարածուխ և բաժանվել մակապարտեզներին ու դպրոցներին: Այրվող թերթաքարերի մի քանի երևակումներ հայտնաբերված են  Երևանի շրջակայքում (Ավան, Ձորաղբյուր, Արզնի), Դիլիջանի մոտակայքում, Շիրակում, Մեղրիում և այլն, որոնք առայժմ տնտեսական  հետաքրքրություն չունեն:
ՀՀ-ում հատյնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրույթուն է ներկայացնում տորֆի պաշարները: ՀՀ-ում գրանցված  տորֆի 60 հանքավայր: Տորֆ հայտնաբերված է Լոռիում, Աշոցքում, Վարդենիսում: Վերջինս Սևանա լճի Գիլի հանքավայրն է, որտեղ զգալի քանակությամբ տորֆ է արդյունահանվում  և օգտագործվում հիմնականում որպես պարարտանյութ, բժշկական նպատակներով և այլն: Գիլի հանքավայրը նախկինում  ճահճային տեղամաս էր իր յուրահատուկ բուսակենդանական աշխարհով, որը չորացել է Սևանի մակարդակի իջեցման հետևանքով:
Այսպիսով, ՀՀ-ում վառելիքային ռեսուրներն առայժմ ոչ մի տնտեսական դեր չեն խաղում ՀՀ համար և միաժամանակ, կարելի է ասել, չօգտագործման շնորհիվ գեոէկոլոգիական ոչ մի հետևանք չեն թողնում:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий