«Սևան» ազգային պարկը ստեղծվել է 1987թ., ընդգրկում է Սևանա լճի հայելին և դրա շրջակայքը: Զբաղեցնում է շուրջ 150 հզ. հա տարածք: «Սևան» ազգային պարկը բնապահպանական գիտահետազոտական վայր է և իրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգերի և բնական պաշարների պահպանությունը և օգտագործման վերահսկողությունը, ինչպես նաև վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պարկի տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասին է:
Պարկը
բաժանվում է
երեք ֆունկցիոնալ
գոտիների` արգելոցային,
ռեկրեացիոն և
տնտեսական: Պարկի
տարածքում առանձնացված
են 4 արգելոցներ`
3700 հա ընդհանուր մակերեսով
10 արգելավայր, ինչպես
նաև 7200 հա ռեկրեացիոն
գոտի:
Պահպանության
օբյեկտ են
Սևանա լիճը
և դրա
ջրհավաք ավազանի
եզակի ու
էնդեմիկ կենդանական
ու բուսական
համակեցությունները: Սևանի
ավազանի աշխարհագրական դիրքը,
կլիման և
բույսերի բազմազանությունը բարենպաստ
միջավայր են
ստեղծել կենդանական
աշխարհի համար:
Այստեղ հանդիպում
են կաթնասունների 34, թռչունների
267 (որից 48-ը բնադրող),
երկկենցաղների 3, սողունների
17, ձկների 9 տեսակ: Պարկի
տարածքում հանդիպող
բնադրող թռչուններն
են` սև
փարփարը, կռնչան
բադը և
հայկական որորը:
Թռչուններից Կարմիր
գրքում են
գրանցված մեծ
ձկնկուլը, փոքր
ձկնկուլը, կանչող
կարապը, սովորական
ֆլամինգոն: Սողուններից
հանդիպում են
նաիրյան, հայկական
և սպիտակափոր
մողեսները: Օձերից
հանդիպում են`
ջրային լորտուն,
պղնձօձը, իժը:
Երկկենցաղներից առկա
են կանաչ
դոդոշը, լճագորտը
և փոքրասիական
գորտը: Ձկներից
գրանցված են
կարմրախայտը, Սևանի
իշխանը` իր
չորս տեսակներով,
սիգը, Սևանի
բեղլուն, կողակը
և ծածանը:
«Դիլիջան» ազգային պարկ: «Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է
2002թ., գտնվում է
հանրապետության հյուսիսային
հատվածում` Փամբակի,
Արեգունու, Միափորի,
Գուգարաց լեռնաշղթաների լանջերին,
Աղստև և
Գետիկ գետերի
ավազաններում` զբաղեցնելով
շուրջ 28 հզ.
հա տարածք,
գտնվում է
ծովի մակարդակից
1000-2300 բարձրության սահմաններում: Այստեղ
պահպանվում են
կաղնու և
հաճարենու համակեցությունները, կենու
պուրակը, անտառային
հազվագյուտ ֆաունան
և պատմաճարտարապետական ու
բնության եզակի
հուշարձանները:
Ազգային
պարկի բուսական
աշխարհը կազմված
է մոտ
900 բուսատեսակից, որոնցից 35-ը
գրանցված է
ՀՀ Կարմիր
գրքում: Այստեղ
հանդիպում են
երկկենցաղների 4, սողունների
13, թռչունների 147 և կաթնասունների 43 տեսակ:
Ձկներից կարելի է
նշել կարմրախայտը
և Կուրի
բեղլուն, թռչուններից`
քարարծիվն ու
գառանգղը: Կաթնասուններից այստեղ
բնակվում են
խլուրդը, կզաքիսը,
աքիսը, լուսանը,
անտառակատուն, սկյուռը:
Հաճախակի հանդիպում
են վարազը
և կխտարը,
իսկ գետամերձ
տարածքներում նաև
ՀՀ Կարմիր
գրքում գրանցվախ
ջրասամույրը:
Հարավային
Հայաստանի տարածքը,
մասնավորապես Սյունիքի
մարզը աչքի
է ընկնում
եզակի էկոհամակարգերով և
բնական հուշարձաններով:
Մեղրու
տարածաշրջանում առկա
բնապահպանական հիմնախնդիրների հաղթահարման
նպատակով 2010 թ.-ին
ստեղծվեց «Արևիկ»
ազգային պարկը,
որն ընդգրկում
է Մեղրի,
Նյուվադի և
Շվանիձոր գետերի
վերին և
միջին հոսանքներում:
Տարածքը կազմում
է շուրջ
34401.8 հա:
Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը առանձնանում է կենսաբանական և լանդշաֆտային հարուստ բազմազանությամբ, որն առաջացել է շնորհիվ նրա աշխարհագրական տեղադիրքի, ռելիեֆի խիստ կտրտվածության, լեռնալանջերի տարբեր դիրքադրության, ռելիեֆի բարձրունքային մեծ տատանումների` (450 մ-ից մինչև 3300-3500 մ ծովի մակերևույթից) և հանդիսանում է Կովկասի բուսականության տեսակառաջացման կարևորագույն կենտրոններից մեկը:
Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը առանձնանում է կենսաբանական և լանդշաֆտային հարուստ բազմազանությամբ, որն առաջացել է շնորհիվ նրա աշխարհագրական տեղադիրքի, ռելիեֆի խիստ կտրտվածության, լեռնալանջերի տարբեր դիրքադրության, ռելիեֆի բարձրունքային մեծ տատանումների` (450 մ-ից մինչև 3300-3500 մ ծովի մակերևույթից) և հանդիսանում է Կովկասի բուսականության տեսակառաջացման կարևորագույն կենտրոններից մեկը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий