2024/11/28

Եռօրյա ճամբարի ամփոփում


 Դեպի Լոռվա մարզ իրականացվող ուսումնական ճամփորդությունները միշտ էլ հանգեցած են ստացվում։ Արդեն մի քանի տարի շարունակ վաղօրոք մշակված ու  անընդհատ կատարելագործվող երթուղով Լոռվա տարբեր հատվածներում իրականացվում են  ուսումնական ճամփորդություններ։ Բնություն ու բնության հետ մարդու հարաբերությունները կարծես Լոռվա մարզը բաժանել են երկու մասի։ Մարզի արևելյան մասը իրենից ներկայացնում է արդյունաբերական շրջան, իսկ արևմյան մասը բնական միջավայրը քիչ թե շատ լավ պահպանված։ Այս անգամ ուսումնական ճամփորդությունը դեպի մարզի արևմտյան հատված էր՝ նպատակը ավելի մանրամասն ծանոթանալ տեղանքի բնական միջավայրի ու էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին։

Որպես գիշերակացի վայր ընտրվել էր Պուշկինո գյուղում գտնվող հյուրատանը, որը մեզ հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հիանալու գողտրիկ գյուղում ու չքնաղ բնության յուրահատուկ միաձուլումով։
Ճամփորդության առաջին կանգառ հանրահայտ Մայորի ձորն է, որ տեղ տանող փոքրիկ կածանը ամեն քայլ մի գեղեցիկ տեսարան էր բացում։
Հաջորդիվ քայլքն էր հին ու բարի Ստեփավանով, որտեղ անակնկալ կերպով  հանդիպեցինք նաև հին ՛անոթներից, որոնց ճանաչում էի դեռևս նախորդ ճամփորդություններից։
Օրվա երկրորդ մասը արդեն անց կացրեցին Պուշկինո գյուղում։
Երկրորդ օրը բավականին երկար քայլարշավի օր էր, քանի որ նախ և առաջ ուղևորվեցինք դեպի Կուրթան գյուղի ձոր և քայեցինք դեպի Արևածագի ձոր, չնայած խորը աշուն էր, սակայն այս անգամ եղանակը բարեհաճ գտնվեց մեր նկատմամբ և քայլք բավականին հեշտ ստացվեց։
Հաջորդ կանգառը Վարդաբլուրի լճերում էր, որոնք այս անգամ յուրահատուկ պարզություն ունեին։
Արդեն երրորդ օրը առաջին մասը անց կացրեցինք Ստեփանավանի Դենտրոպակում, որտեղ հասցրեցինք բավականին երկար քայլել ու լիքը տեսակների հետ ծանոթանալ։ Օրվա երկրորդ մասում ուղևորվեցինք դեպի Օձուն, որը մեր ուսումնական եռօրյա ճամփորդության վերջին կանգառն էր։
Չնայած խորը աշնանն ու ցերեկվա կարճ տևողությանը որոշակի դժվարություններով հասցրեցիքն իրականացնել ճամփորդության առջև դրված նպատակները։ 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий