2021/07/08

Արատեսյան ռազմամարզական ճամբար


 Ճամբարի տևողությունը՝ 5  օր (13.07-17.07)  

Ճամբարում իրականացվող աշխատանքների ուղությունները 

·         ռազմամարզական պապամունքներ

·         ռազմամարզական մրցումներ ու ռազմամարզական խաղեր

·         ինտելեկտուալ խաղեր

·         տեղանքում կողմնորոշման հմտություններ

·         քայլարշավեր 

Ռազմամարզական պարապմունքներ: «Մխիթար Սեբաստացի»  

կրթահմալաիրի ավագ դպրոցում ռազմամարզական ճամբարային գործունեությունը հանդիսանում է սովորողի անհատական ուսումնական պլանի անբաժան բաղկացուցիչը: Ամենատարբեր ճամբարներում ներառված ռազամամարզական բաղդրիչի շնորհիվ  սովորողները արդեն իսկ պատկերացում ունեն շարային քայլքի, շարային դասավորության ու դարձումների մասին: Ճամաբարային այս փուլում՝ ավելացնելով սովորողների պատասխանատվության բաժինը, կկատարվի սովորողների ջոկատային բաժանում, կկազմակերպվի գիշերային հերթապահություն, ջոկատների միջև տեղի կունենան ռազմամարզական և ինտելեկտուալ խաղեր:

Ռազամամարզական մրցումներ ու խաղեր: Յուրաքանչյուր ճամբարի ամբաժան ուղեկիցներն են ռազմամարզական խաղերն ու մրցումները, որի ընթացքում կկազմակերպվեն ինչպես թիմային՝ այնպես էլ անհատական մրցումներ, հնարավորության դեպքում, լավագույն կերպով աչքի ընկած մասնակիցները կխարախուսվեն ու կպարգևատրվեն: 

Ինտելեկտուալ խաղեր:  Երկոյան սովորողների  հանգիստը արդյունավետ  կազամակերպելու նպատակով արդեն իսկ բաժանված ջոկատների միջև տեղի կունենան ինտելեկտուալ խաղեր: Այսպիսի խաղերի նպատակներն են սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, զարգացնել սովորողների տրամաբանությունը և որ ամենակարևորն է՝ զարգացնել թիմային աշխատանքը:

 

Տեղանքում կողմնորոշման հմտություններ: Ուսմնական գործունեության ընթացքում սովորողները ծանոթացել են տեղանքում կողմնորոշվելու մեթոդներին և մասամբ նաև տեղորոշիչ սարքերին: Ռազամամարզական ճամբարային գործունեության ընթացքում սովորողները հնարավորություն կունենան զարգացնելու տեղանքում կողմնորոշման հմտությունները՝ դրանց պրակտիկ օգտագործման միջոցով: Այս հնտությունները ևս կներառվեն ռազմամարզական խաղերի մեջ: Այս ընթացքում կկիրառվեն տեղորոշիչ սարքեր և  սարքերի հավելվածներ: 
 

Քայլարաշավեր: Սույն ճամբարի ընթացքում նախեսվում է երկու քայլարշավ, դեպի Եղեգիս գետի հունն ի վեր և դեպի արատեսյան հյուսիս-արևմտյան բարձունք: Բացի ռազմամարզական գործունեության բաղադրիչ լինելուց քայլարշավները նաև լավ հնարավորություն են ընձեռում տեղանքը ճանաչելու և բնական միջավայրում բաց դաս անցկացնելու համար:

 

Հ.Գ. քանի որ ճամբարին մասնակցում են Գագարին համայքնի և կրթահամալիրի սովորողները՝ճամբարային գործունեությունը առանձնահատուկ կարևորություն է ստանում սովորողների միջև կապեր հաստատելու առումով: 


Ճամբարի օրակարգ

Մեկնումը՝ հուլիսի 1փ-ին, առավոտյան 08 .00՝ Մայր դպրոցի բակից Երևան-Արտաշատ-Երասխ – Արենի-Եղեգիսի կիրճ Հերմոն- Եղեգիս-Հերմոն- Արատես երթուղով

Վերադարձը՝ հունիսի 17-ին, ժամը՝ մինչև 18.00՝ Մայր դպրոցի բակ

Արատես-Հերմոն-Շատին-Սելիմի լեռնանց-Մարտունի-Սևանա լիճ-Երևան երթուղով:

Ճամբարային օրակարգ

Հուլիս 13

  • 8:00 մեկնում Երևանից
  • 10:30-Հանդիպում Եղեգիսում
  • Վերելք դեպի Զորաց Եկեղեցի
  • Սմբատաբերդի մարձունքի հաղթահարում
  • 13:00 թեթև նախաճաշ Սմբատաբերդի բարձունքին
  • 14:00-Դեպի Արատես
  • 14:40-Ժամանում, վրանների մաքրում, ջոատների բաշխում 
  • 15:00-շրջայց Արատեսում, ծանոթացում 
  • 16:00 ճաշ
  • 18:00 Հանդիպում-զրույց. օրակարգի կազմակերպում, ներկայացում
  • 20:00 ընթրիք
  • 20:30 ռազմերգերի ուսուցում, խաղեր, ռազմամարզական պարապմունք
  • 21:00-ից խարույկի նախապատրաստություն, նոր ծանոթություններ, երգեր

Հուլիսի 14

  • 8:00 վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
  • 9:00 նախաճաշ
  • 9:30 տարածքի աշխատանքներ, գյոլերի ստեղծում Տարոն Հակոբյանի հետ
  • 11:00 ռազմերգերի ուսուցում, ռազմամարզական պարապմունք
  • 12:00 Գործնական պարապմունք ԱԻՆ-ի աշխաըակիցների հետ
  • 14:00 ճաշ
  • 15:00-ից քայլարշավ դեպի հյուսիս-արևելյան բարձունք
  • 19:00 ընթրիք
  • 19:30 ճամբարային խաղեր
  • 21:00-ից խարույկի նախապատրաստություն, երեկոյան Արատես

Հուլիսի 15

  • 8:00 վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
  • 9:00 նախաճաշ
  • 9:30 տարածքի աշխատանքներ, գյոլերի ստեղծում Տարոն Հակոբյանի հետ
  • 11:00 ռազմերգերի ուսուցում, ռազմամարզական պարապմունք
  • 12:00 Գործնական պարապմունք ԱԻՆ-ի աշխաըակիցների հետ
  • 14:00 ճաշ
  • 15:00-ից քայլարշավ դեպի Արատես գետի հունն ի վեր  
  • 19:00 ընթրիք
  • 19:30 ճամբարային խաղեր
  • 21:00-ից խարույկի նախապատրաստություն, երեկոյան Արատես

Հուլիսի 16

  • 8:00 վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
  • 9:00 ախաճաշ
  • 10:00 ռազմամարզական պարապմունք, շարային պատրաստություն
  • 12:00 ճամբարային խաղեր
  • 14:00 ճաշ
  • 16:00  Ճամբարայի գործունեության ամփոփման կլոր սեղան, ակտիվ մասնակիցների խրապուսում
  • 19: 00 ընթրիք
  • 21:00-ից խարույկի նախապատրաստություն, երեկոյան Արատես

Հուլիսի 17

  • 8:00 վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
  • 9:00 նախաճաշ
  • 10:00 վրանների, տեղանքի մաքրում
  • 13:00 ժամանում Սևան, լող, լուսանկարչություն
  • 17:00 վերադարձ Երևան

Արշավական-ճամբարականին անհրաժեշտ պարագաներ

  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական տաք հագուստ և կոշիկներ
  • անձրևապաշտպան բաճկոն
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • ջուր, ճանապարհի ուտելիք

Գիշերակացը՝Արատեսի դպրական կենտրոնի վրաններում, տնակներում

Մուտքեր՝

  • Ծնողական համայնք
  • Կրթահամալիր
  • Դար հիմնադրամ՝ Գագարին պրոյեկտ

Ծախսեր

  • Տրանսպորտ՝ 80000  դրամ,  որից 40000 ( 1անձը 2200 դրամ. վճարում են ծնողները), 40000 կրթահամալիրի մասնակի աջակցությամբ , Գագարին ավանից՝ 80000 դրամ՝ կրթահամալիրի միջոցներով
  • Սնունդ՝ 1 սովորող 5 օր՝ 1500 դրամ օրեկան՝ վճարում է ծնողը
  • Ճամբարականներ՝ օրեկան  1500 դրամ (187, 000 դրամ)

Մասնակից սովորողներ՝

կրթահամալիրի 11-րդ դասարանցիներ

1.     Մարիամ Մնացականյան 

2.     Միլենա  Դավթյան  

3.     Թամարա Դավթյան 

4.     Ազատ Կարապետյան 

5.     Գրիգոր Բաբայան 

7.     Դավիթ Մարգարյան 

8.     Տիգրան Արզումանյան 

9.     Արամ Բարսեղյան 

10. Հարոլդ Պամպեքյան 

11. Արթուր Համբարձումյան 

12. Նարեկ Վարթանի  

13. Պողոսյան Էդմոնդ 

14. Գոռ Մկրտչյան  

15. Մարիա Կարապետյան  

16. Դուրան Փուլադի  

17. Արամյան Վարդան  

18. Արմեն Ստեփանյան 

 

Գագարին համայքի սովորողներ 

1.     Այվազյան Ռոբերտ, 8-րդ դաս

2.     Համբարձումյան Դերենիկ, 8-րդ դաս

3.     Սաղաթելյան Գենիկ, 8-րդ դաս

4.     Սաղաթելյան Արտյոմ, 8-րդ դաս

5.     Սաղաթելյան Ռուզան, 8-րդ դաս

6.     Ոսկանյան Մելինե, 8-րդ դաս

7.     Ոսկանյան Մերինե, 8-րդ դաս

8.     Սարգսյան Խորեն, 9-րդ դաս

9.     Վահանյան Ալվարդ, 9-րդ դաս

10. Գևորգյան Սյուզան, 10-րդ դաս

11. Հակոբյան Հովիկ, 10-րդ դաս

12. Համբարձումյան Վերժինե, 10-րդ դաս

13. Հարությունյան Մերի, 10-րդ դաս

14. Հովակիմյան Շավարշ, 10-րդ դաս

15. Մինասյան Ավետիք, 10-րդ դաս

16. Սարգսյան Լուիզա, 10-րդ դաս

17. Եղիազարյան Ռիմա,10-րդ դաս

18. Սարգսյան Պավել, 10-րդ դաս

19. Վահանյան Մերի, 10-րդ դաս

20. Համբարձումյան Աղասի, 10-րդ դաս

21. Ավետյան Արմիեն, 11-րդ դաս

22. Համբարձումյան Գոռ, 11-րդ դաս

23. Վարդանյան Նվեր, 9-րդ դաս.