2013/02/24

Ջուրը էլեկրաէներգիայի աղբյուր


 Հիդրոէլէկտրակայաններ: Հիդրոէլեկրակայնների (ՀԷԿ) աշխատանքը հիմնված է հոսող ջրի էներգիայի վերափոխման վրա: ՀԷԿ-եր հիմնականում կառուցում են գետերի վրա, դրանց զուգահեռ կառուցելով նաև ամբարտակներ ու ջրամբարներ: ՀԷԿ-երի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է երկու նախապայման` շուրջտարյա կայուն հոսք և մեծ թեքություն ունեցող գետ:
Ներկայումս ամողջ աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը ստացվում է ՀԷԿ-երից: Մի շարք երկրներում, ինչպիսիք են Նորվեգիան, Կանադան և Շվեդիան, հիդրոէլեկտրակայաններից են ստացվում սպառվող էներգիայի մեծ մասը, իսկ Պարագվայում էլեկտրաէներգիա ստանում են միայն ՀԷԿ-երից: ՀԷԿ-երից ստացվող էներգիայի ծավալով առաջատար երկրներն են` Չինաստանը, Կանդան Բրազիլիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը:
Հիդրոէլեկտրականությունը էներգիայի անսպառ աղբյուր է, մաքուր է, չաղտոտող: Չնայած այն հանգամանքին, որ էներգիայի ստացման այս եղանակը բացառում է առտանետումներն ու շրջակա միջավայրի աղտոտումը, այնուամենայնիվ այս դեպքում էլ բնապահպանական խնդիրներ են ծագում`կապված ամբարտակներ կառուցելու հետ. հսկայական հողային տարածքներ ծածկվում են ջրով, խաթարվում է կենդանական աշխարհը, տեղահանվում են մարդիկ: Հատկապես մեծ են լինում կորուստները, երբ հարթավայրային գետերի վրա կառուցվում են հսկայական ջրամբարներ ու ամբարտակներ:
Ի տարբերություն էլեկտրաէներգիայի ստացման ավանդական աղբյուրների, ՀԷԿ-երից ստացվող էներգիան նաև անհամեմատ էժան է, ինչը և մեծացնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը:
Ալիքների էներգիան: Երբ քամին անցնում է ջրի վրայով, նրա էներգիայի մի մասը փոխանցվում է ջրին` սետղծելով ալիքներ: Այս Էներգիան կարելի է անջատել հատուկ սարքերի օգնությամբ: Նշված սարքավորումները դեռևս փորձարկման փուլում են, բայց ըստ հաշվարկների` ընդունակ են ալիքներից ստանալ էլեկտրաէներգիայի մեծ պաշարներ:
Մակընթացության ուժ: Մակընթացությունները Արևի, Լուսնի և Երկրի գրավիտացիոն փոխազդեցության հետևանքով համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի պարբերական տատանումներն են: Որոշ վայրերում ջրի մակարդակի փոփոխությունը հասնում է ավելի քան 4 մետրի: Մակընթացությունների ժամանակ ջրային հզոր ալիքների ճանապարհներին ծովածոցերում կարելի է ամբարտակներ կառուցել, որոնց վրա տեղադրված տուրբինները ջրի մեխանիկական էներգիան կվերածեն էլեկտրաէներգիայի: Սովորական հիդրոէլեկտրակայաններից մակընթացային էլեկտրակայանների հիմնական տարբերությունն այն է, որ սրանց տուրբինները պետք է ընդունակ լինեն աշխատել և՛ մակընթացությունների, և՛ տեղատվությունների ժամանակ: Այսօր գործող ամենահաջողված մակընթացային էլեկտրակայանը կառուցված է Ֆրանսիայում` Լա Ռանս գետի վրա:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий