Մարդու առողջության կարևորագույն գրավականը համարվում է առողջ սնունդը, ուղիղ կապ է հաստատաված սննդամթերքի ու մարդու առողջության միջև: Չնայած այս հանգամանքին այսօր էլ առողջ սննդի հարցը մնում է առաջնային ու պահանջում հրատապ լուծումներ: Սննդի հիմնական աղտոտիչներն են` նիտրատները, սննդային հավելումները և կենդանիների կերային հավելումները:
Նիտրատներ:
Նիտրատների
հիմանական աղբյուրը NO3 պարունակող
պարարտանյութերն են: Նիտրատների կուտակումը բույսերի արմատներում, բանջարեղենում, ջրում
սովորաբար կախված է պարարտանյութերի ոչ ճիշտ կիրառման հետ: Նիտրատները համարյա թունավոր
չեն, սակայն ընկնելով մարդու օրգանիզմ, բակտերիաների ազդեցությամբ վերածվում են նիտրիտների
(NO2), որը կարող ստամոքսում վերածվել շատ թունավոր նյութի: Այդպիսի նյութերի կուտակումը արյան մեջ մարդու տարբեր օրգաններում առաջացնում է թթվածնային քաղց :Նիտրիտները հատկապես
վտանգավոր են փոքր երեխաների համար, այն կարող է հանգեցնել ցիանոզ կամ կապտախտություն
կոչվող հիվանդության, որը կարող է համգեցնել մահվան:
Սննդային
հավելումներ: Սննդային հավելումներն առավել լայն կիրառություն են
գտել քաղցրավենիքի և մսամթերքի արտադրություններում: Դրանցից են բազմաթիվ դեղամիջոցները,
կոնսերվանտները, ներկանյութերը, օրգանական և հանքային նյութերը, որոնք նպաստում են
մթերքի արտաքին տեսքի լավացմանը, պահպանման ժամկետի երկարացմանը և այլն:
Այն
սննդային հավելումները, որոնք օգտագործվում են խմիչքների, թխվածքների, քաղցրավենիքի
և պաղպաղակի պատրաստման ժամանակ, բացասաբար են անդրադառնում երեխաների պահվածքի վրա և կարող են դառնալ երեխաների հիպերակտիվության
պատճառ:
Այժմ արտադրության մեջ օգտագործվում
են մոտ հարյուր հավելումներ: Դրանց մեծ մասն անվնաս է, սակայն մյուսների ազդեցությունը
մարդու օրգանիզմի վրա կամ վատ է ուսումնասիրված, կամ էլ վտանգավոր առողջության համար:
Կենդանիների
կերային հավելումներ: Կենդանաբուծության ժամանակակից եղանակները, որոնք
ուղղված են ընդլայնելու մսամթերքի, կաթնամթերքի ու ձվի արտադրության ծավալները և բազմազանությունը,
նույնպես կապված են բազմաթիվ կերային հավելումների ու դեղանյութերի կիրառման հետ: Այս
դեպքում հավելումները նպաստում են կերի լավ յուրացմանը և կենդանիների արդյունավետության
բարձրացմանը:
Կենդանաբուծության մեջ կիրառվում
է դեղամիջոցների մի քանի հարյուր տեսակ, որոնցից մեծ մասը կարող են կուտակվել մսի մեջ,
ապա անցնել մարդու օրգանիզմ:
Հավելումներից շատերը վտանգավոր են
մարդու առողջության համար: Մի շարք հավելումներ թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը որոշ
հիվանդությունների նկատմամաբ, որոշներ ունեն քաղծկեղածին և արատածին ազդեցություն:
Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների համար: Այդ պատճառով մի շարք սննդային հավելումներ
ուղղակի արգելված են:
Ժամանակակից արդյունաբերական եղանակներով
ստացված սննդամթերքը հանդիսանում է մարդկանց ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ:
Քանի որ մարդը հանդիսանում է սննդային
շղթայի վերջին օղակը, ապա հենց նրա օրգանիզմում են կուտակվում սննդային շղթայում եղած գրեթե բոլոր վտանգավոր նյութերը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий