Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում բուսական ու կենդանական աշխարհի վիթխարի բազմազանությամբ: Դրա վառ ապացույց այն է, որ շուրջ 30 հզ քկմ տարածքում հանդիպում է ծածկասերմ բույսերի շուրջ 3500 տեսակ, ընդ որում ողջ Կովկասում դրանց թիվը հասնում է 7000-ի: Այսինքն`ՀՀ-ը, որը զբաղեցնում է Կովկասի տարածքի 1/7 մասը , իր ֆլորայի կազմում ունի Կովկասում աճող տեսակների կեսը:
Շատ բազմազան է կենդանական աշխարհը:
Այստեղ բնակվում են ողնաշարավորների շուրջ 500 տեսակ: Ավելի մեծ թիվ են կազմում անողնաշարավորները,
մասնավորապես, միջատները, որոնց թիվը շուրջ 15 հզ է:
ՀՀ-ի տարածքը հարուստ է տնտեսական
բարձր արժեք ունեցող բուսական ու կենդանական տեսակներով: Շուրջ 2000 բուսատեսակ օժտված
են սննդարար, կերային, դեղատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու հատկանիշներով: Իսկ
մի շարք կենդանիներ մեծ արժեք են ներկայացնում իրենց մորթով ու մսով:
ՀՀ-ը հայտնի է նաև բույսերի ու կենդանիների
հազվագյուտ տեսակներով, որնք զուտ ուսումնասիրելու տեսանկյունից իրենցից մեծ հետաքրքրություն
են ներկայացնում: Մեր տարածքում աճող 3500 տեսակից ավելի քան 400-ը հազվագյուտ հանդիպող
տեսակներ են, իսկ դրանցից մոտ 100-ը համարվում են էնդեմիկ տեսակներ, այսինքն` հանդիպում
են միայն ՀՀ-ում: Դրանցից են հայկական հաղարջենին, հայաստանյան արոսենին, Թամամշյանի
օշանը, Տիգրանի թարթվենին և այլն:Կենդանիներից էնդեմիկներ են` Սևանի իշխանը, սպիտակափոր
մողեսը, հայկական իժը և այլն:
Հայաստանում քիչ չեն նաև մշակաբույսերի
վայրի ցեղակիցները` խնձորենին, տանձենին, կեռասենին, սալորենին, խաղողը, հոնը, հացազգիները
և այլն: Հատուկ ուշադրության են արժանի վայրի հացազգիները` ցորենի, գարու տաբեր տեսակներ
աչքի են ընկնում ներտեսակային արտակարգ բազմազանությամբ: Միայն վայրի ցորենի տարատեսակների
քանակը գերազանցում է 100-ը:
Սակայն ներկայումս հացաբույսերի արժեքավոր
և հարուստ գենոֆոնդը գտնվում է վտանգի տակ: Այդ բույսերի աճման վայրերում մարդու տնտեսական
գործունեությունը` ծառատնկումները, մշտական ոռոգումը, հողերի մշակումը և խոտհունձը
խախտում են դրանց բնական վիճակը և վտանգի տակ են դնում գոյությունը:
Մշակովի բույսերի վայրի ցեղակիցները
ներկայումս կանգնած են ոչնչացման եզրին և կարող են իսպառ վերանալ: Մինչդեռ նրանք մեծ
նշանակություն ունեն, դրանց միջոցով գիտնականները կարողանում են սելեկցիա կատարել և
կարողանում են ստանալ ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, հիվանդադիմացկուն և բարձր բերքատու
նոր արժեքվոր տեսակներ: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ՀՀ-ի ֆլորան
և ֆաունան նախկինում ավելի հարուստ են եղել: Գետերն ու լճերը ավելի հարուստ են եղել
ձկնատեսակներով: Բուսական ու կենդանական աշխարհի դեգրադացիան առավել ուժգին բնույթ
է ստացել վերջին տասնամյակներում:
Մարդու ազդեցության հետևանքով վերջին
2-3 տասնամյակներում մեր բնաշխարհից անհետացել կամ անհետացման եզրին են հայտնվել կենդանիների
ու բույսերի բազմաթիվ տեսակներ: Ներկայումս պահպանության կարիք են զգում Հայաստանի
ֆլորայի տեսակների գրեթե կեսը, ձկների 11%-ը, երկկենցաղների 17%-ը, սողունների, թռչունների,
կաթնասունների շուրջ 1/4-ը:
Ֆլորայի և ֆաունայի բազբազանությանը
պահպանելու համար մի շարք երկների մնան ՀՀ-ում ևս ստեղծվել են «Կարմիր գրքեր»:
Բույսերի «Կարմիր գրքում» ընդգրկաված են 386 տեսակ, որոնք կազմում են ՀՀ ֆլորայի
12%-ը: Դրանցից 61-ը տեղ են գտել նաև նախկին ԽՍՀՄ «Կարմիր գրքում»: Բույսերը
խմբավորված են ըստ հազվագյուտության աստիճանի: Ամենամեծ խումբը կազմում են այն տեսակները,
որոնք անհետացման ուղղակի վտանգի ենթակա չեն, սակայն հանդիպում են սակավ քանակով և
գրավում են սահմանափակ տարածք: Անուշադրության դեդպքում դրանք կարող են շատ արագ անհետանալ:
Առավել փոքր են (8 տեսակ) անորոշ
տեսակները, որոնք վատ են ուսումնասիրված: Հնարավոր է, որ դրանք գտնվում են ոչնչացման
վտանգի տակ, սակայն ստույգ տվյալները բացակայում են:
Հաջորդ խմբում ընդգրկված են 59 այնպիսի
տեսակներ, որոնցից յուաքանչյուրը թվաքանակը աստիճանաբար պակասում է, իսկ տարածման արեալն
էր` կրճատվում: Այդպիսիք են, օրինակ գիհիների շատ տեսակներ, արաքսյան կաղնին, բթատերև
խնկենին, երևանյան տերեփուկը:
Մեծ թիվ են կազմում (130) ուղղակի
ոչմչացման վըանգի տակ գտնվող, անհետացող տեսակները: Դրանք ոչնչացումից փրկելու համար
անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ: Այդ տեսակներից են արարատյան իշամոռուլը, փռչոտ
ճուռակախոտը, կազակական գիհին, դուրեկան թխկին, լիբանանի մեխակը:
Եվ վերջին խմբում ընգրկված են 35 տեսակ, որոնք վերջին տարիներին չեն հանդիպում
բնության մեջ, այսինքն համարվում են անհետացած: Սակայն հնարավոր է, որ դրանց ներկայացուցիչները
պահպանված լինեն անմատչելի վայրերում: Այդպիսի բույսերից են`մանրածաղիկ մեխակը, Առնոլդի
լրջունը և այն:
«Կարմիր գրքում» գրանցված ողնաշարավոր կենդանիներ
Ողնաշարավորների դասերը
|
ՀՀ-ում տարածված տեսակների ընդհանուր թիվը
|
Գրանված են
|
Գրանցված են
|
||
ՀՀ-ի «Կարմիր գրքում»
|
Միջազգային «Կարմիր գրքում»
|
||||
տեսակ
|
%
|
տեսակ
|
%
|
||
Կաթնասուններ
|
83
|
18
|
23
|
1
|
1
|
Թռչուններ
|
349
|
67
|
19
|
3
|
1
|
Սողուններ
|
53
|
11
|
21
|
2
|
4
|
Երկկենցաղներ
|
8
|
1
|
13
|
-
|
-
|
Ձկներ
|
26
|
2
|
8
|
-
|
-
|
ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» ընդգրկաված
են միայն ողնաշարավորնորը: Հայաստանում առավել անմխիթար վիճակում են գտնվում կաթնասունները,
որոնցից 23%-ը վտանգի տակ է և գրանցված է «Կարմիր գրքում»: Դրանցից են
լայնականջ ոզնին, բեզոարյան այծը, հայկան մուֆլոնը:
Երկրորդ տեղում են սողունները:
«Կարմիր գրքում» են հայտնվել 11-ը, ընդհանուր թվի 21%-ը: Սողոններից «Կարմիր գրքում» գրանցված են միջերկրածովային կրիան, հայկական իժը և
յալ տեսակներ: Թռչուններից պահպանության կարիք ունեն 67 տեսակներ, այսինքն` ընդհանուր
քանակի 19%-ը: Այդպիսիք են`Վարդագույն հավալուսանը, սև անգղը և այն:
Ձկների 26 տեսակից պահպանության կարիք
ունեն 2-ը, խոսքը գնում է Սևանա լճում ապրող բեղլուի և իշխանի մասին:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий