Երկիր վրա գոյություն
ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով: Աշխարհագրական թաղանթում
կենսոլորտը տարածվում
է քարոլորտի
վերին շերտում (մինչև 4-5 կմ), մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմ) և ջրոլորտում
ամբողջությամբ:
Կենդանի օրգանիզմները միանգամից
չեն առաջացել երկրագնդի վրա: Դրանք առաջացել են միլիարդավոր տարիների ընթացքում, աստիճանական
զարգացման ճանապարհով: Սկզբում առաջացել են պարզագույն օրգանիզմները՝
մանրէները, ապա ստորակարգ բույսերը՝
բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝ բարջրակարգ բույսերը, ապա կենդանիներ: Կենսոլորտի
առաջացման և զարգացման հարցերը գիտության մեջ դեռևս լիովին չբացահայտված հարցերից է: Գոյություն
ունեն մի կյանքի առաջացման
վերաբերյալ մի շարք ենթադրություններ՝ վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝
կյանքը ծագել է օվկիանոսում՝
աբիոտիկ տարրերի սինթեզի գործընթացում:
Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակ բույսերով ու կենդանիներով: Գիտնականները պարզել են, որ
Երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ: Ընդ որում՝ ցամաքում է գտնվում բույսերի ու կենդանիների 92-93
%-ը: Ցամաքում բույսերը կազմում են կենսազանգվածի 99%-ը, իսկ
Համաշխարհային
օվկիանոսում գերակշռում է կենդանիների կենսազանգվածը:
Միմյանց
և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ ու պահպանել իրենց գոյությունը: Օրինակ՝ բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ են ջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս
և ջերմություն: Կենդանիներն սնվում եմ բույսերով(բուսակերներ) կամ միմյանցով (գիշատիչներ): Բույսերի ու կենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրը, և
կյանքի հետագա զարգացման համար պայմաններ չէին լինի, եթե
չլինեին մանրէները: Նրանք այդ մնացորդները քայքայում են, վերամշակում
և նորից պիտանելի դարձնում բույսերի օգտագործման համար:
Կենդանի
օրգանիզմների ներգործությունը աշխարհագրական թաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա
տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով
օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում
թթվածին:
Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների
ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում,
ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու
գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան
աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները:
Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած
նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում:
Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական
հատկանիշները:
Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա:
Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես
մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում
օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ,
բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий