2024/11/28

Աշնանային մրցաշարի ամփոփում

Շարունակելով վերջերս ձևավորված ավանդույթը սեբաստացու օրերի շրջանակներում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի հերթական մրցաշարը։ Խաղին մասնակցության հայտ էին ներկայացրել 10 թիմեր, որոնց շարքում են նաև Միջին դպրոցի 7-րդ դասարանցիներից կազմված խումբը։ Խաղի առաջին մասը տեղի էր ունենում «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղային ձևաչափով, իսկ արդեն երկրորդ մասը փաստաշար ձևաչափով։  Հնչեցված 10 տրամաբանական և 30 փաստաշարային հարցերից հետո հաղթող ճանաչվեց 12 դասարանցիներից կազմված թիմը, ովքեր ինտելեկտուալ խաղերին մասնակցում են արդեն 4-րդ տարին անընդմեջ։  
Որպես արդյունք կցանկանայի նշել ներգրավվող բազմաթիվ նոր մասնակիցների մուտք դեպի ինտելեկտուալ խաղեր ինչպես նաև արդեն իսկ փոքր ինչ փորձ ունեցող թիմերի ելույթներում առաջընթացի արձանագրումը։ Հերթական անգամ համոզվեցի, որ այսպիսի մրցաշարերը ունեն իրենց պահանջը սովորողների շրջանակում, որը առաջընթացի կարևոր գրավական է։
Հաջորդիվ ինտելեկտուալ խաղերի հերթական մրցաշարը արդեն ձմեռային ճամբարի ընթացքում։
 

Եռօրյա ճամբարի ամփոփում


 Դեպի Լոռվա մարզ իրականացվող ուսումնական ճամփորդությունները միշտ էլ հանգեցած են ստացվում։ Արդեն մի քանի տարի շարունակ վաղօրոք մշակված ու  անընդհատ կատարելագործվող երթուղով Լոռվա տարբեր հատվածներում իրականացվում են  ուսումնական ճամփորդություններ։ Բնություն ու բնության հետ մարդու հարաբերությունները կարծես Լոռվա մարզը բաժանել են երկու մասի։ Մարզի արևելյան մասը իրենից ներկայացնում է արդյունաբերական շրջան, իսկ արևմյան մասը բնական միջավայրը քիչ թե շատ լավ պահպանված։ Այս անգամ ուսումնական ճամփորդությունը դեպի մարզի արևմտյան հատված էր՝ նպատակը ավելի մանրամասն ծանոթանալ տեղանքի բնական միջավայրի ու էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին։

Որպես գիշերակացի վայր ընտրվել էր Պուշկինո գյուղում գտնվող հյուրատանը, որը մեզ հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հիանալու գողտրիկ գյուղում ու չքնաղ բնության յուրահատուկ միաձուլումով։
Ճամփորդության առաջին կանգառ հանրահայտ Մայորի ձորն է, որ տեղ տանող փոքրիկ կածանը ամեն քայլ մի գեղեցիկ տեսարան էր բացում։
Հաջորդիվ քայլքն էր հին ու բարի Ստեփավանով, որտեղ անակնկալ կերպով  հանդիպեցինք նաև հին ՛անոթներից, որոնց ճանաչում էի դեռևս նախորդ ճամփորդություններից։
Օրվա երկրորդ մասը արդեն անց կացրեցին Պուշկինո գյուղում։
Երկրորդ օրը բավականին երկար քայլարշավի օր էր, քանի որ նախ և առաջ ուղևորվեցինք դեպի Կուրթան գյուղի ձոր և քայեցինք դեպի Արևածագի ձոր, չնայած խորը աշուն էր, սակայն այս անգամ եղանակը բարեհաճ գտնվեց մեր նկատմամբ և քայլք բավականին հեշտ ստացվեց։
Հաջորդ կանգառը Վարդաբլուրի լճերում էր, որոնք այս անգամ յուրահատուկ պարզություն ունեին։
Արդեն երրորդ օրը առաջին մասը անց կացրեցինք Ստեփանավանի Դենտրոպակում, որտեղ հասցրեցինք բավականին երկար քայլել ու լիքը տեսակների հետ ծանոթանալ։ Օրվա երկրորդ մասում ուղևորվեցինք դեպի Օձուն, որը մեր ուսումնական եռօրյա ճամփորդության վերջին կանգառն էր։
Չնայած խորը աշնանն ու ցերեկվա կարճ տևողությանը որոշակի դժվարություններով հասցրեցիքն իրականացնել ճամփորդության առջև դրված նպատակները։ 

Ռազմամարզական ճամբարի ամփոփում


 

Նոյեմբերի 8-10-ը 9-րդ դասարանցիների համար նախատեսված հերթական 5-րդ ռազմամարզական ճամբարի հերթափոխն էր։ Սովորողների 18 հոգանոց խումբը մեծ համերաշխությամբ մոտեցան սպասված օրվան, որին, ինչպես հետո պարզեցի բավականին անհամբեր էին սպասում։
Այնպես էլ ստացել, որ սովորողներից մի քանիսի համար սա ոչ միայն առաջին արատեսյան ճամբարն էր, այլ ընդհանրապես առաջին եռօրյա ճամբարը։ Սակայն ի հակադրություն դրա նաև մեր շարքում կար սովորող, ով հոբելյանական՝ 20-րդ անգամ էր լինում Արատեսում։ Հաշվի առնելով ձմեռային եղանակն ու ցերեկային ժամերի կարճ լինելը դեպի Արատես տանող ճանապարհը ընթացավ առանց կանգառների։ Արդեն ճամբարում արագ տեղավորվելուց հետո սովորողները բաժանվեցին ջոկերի, իսկ հրամանատար Ռոբերտ Խաչատրյանը նշանակեց ջոկերի հրամանատարներ։
Առաջին իսկ օրը սովորողների հետ քայլք կազմակերպեցինք դեպի Խաչոց ձոր, առաջին խումբ Ռոբերտ Խաչատրյանի և Մարի Միքայելյանի ուղեկցությամբ առաջ ընկնելով ականապատում էր ճանապարհը, իսկ երկրորդ ջոկատը փորձում էր ականները գտնելով վնասազերծել։ Ի պատիվ երկրորդ ջոկատի մեզ հաջողվեց վնասազերծել բոլոր ականները։
Արդեն երեկոյան ծանոթանալով հեռահաղորդակցության ճամբարային միջոցների աշխատանքի հետ ջոկատները պատրաստվեցին գիշերվա հերթափոխի, հաշվի առնելով եղանակային պայմանները գիշերվա հերթափոխը ունեմ մեկ առաջադրանք, իր հերթապահության ընթացքում անխափան պահել վառարանի աշխատանքը, որը սովորողները գերազանց կատարեցին։
 Հաջորդ օրը սովորողները արդեն անցան կրակային ու շարային պատրաստություն, ինչպես նաև կատարեցին ուսումնական նետումներ նռնակներով։ Երկրորդ օրը ևս ավարտեցինք գիշերային հերթապանությամբ։
Արդեն երրորդ օրը երբ եղանակը բարեհաճ էր և քայլքով անցնում էինք դեպի Արատեսի հարակից բլուրները, սովորողների հետ ունեցած խոսակցությունից հասկացա, որ ճամբարը ստացվել է և մենք հասել ենք մեր առջև դրված նպատակներին։ Բոլորս խոստացանք, որ հնարավորության դեպքում գարնանը նորից կգանք Արատես՝ արտահերթ ռազմամարզական ճամբարի։
Չնայած կարճ ժամանակահատվածին ու երեկվա կարճ տևողությանը, ռազմամարզական ճամբարի ընթացքում սովորողները մի շարք կարևոր հմտություններ ձեռք բերեցին, որոնք հուսով եմ հետագայում կկիրառեն իրենց կյանքում։
Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնեմ  իմ գործընկերներ Մարի Միքայելյանին, Ռոբերտ Խաչատրյանին և Նորա Գալուստյանին ճամբարային գործունեությունը լիարժեք, հագեցած ու անվտանգ դարձնելու համար։
Հատուկ շնորհակալություն բոլոր մասնակից սովորողներին դրսևորված համերաշխության համար։

2024/11/13

«Մխիթար Սեբաստացի» անվանական մրցանակի ինքնաառաջադրման փաթեթ

 «Սեբաստացու օրեր 2024»-ի առթիվ  տվող «Մխիթար Սեբաստացի» անվանական մրցանակի ինքաառաջադրման փաթեթ

«Մխիթար Սեբաստացի» անվանականը տրվում է կրթահամալիրի դասավանդողին համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման համար։ 

Հիմնավորում 

2011թ֊ից կրթահամալիրում աշխատում եմ որպես «Աշխարհագրություն» և «Էկոլոգիա» առարկաների դասանադող։ «Էկոլոգիա» առարկայի մուտք գործելը ավագ դպրոցի ուսումնական պլան ստիպեց այդ առարկայի դասավանդման համար հանրամատչելի գրականության ստեծել, որը ցավոք սրտի հայալեզու համացանցում բացակայում էր, այդ բացը լրացվել է տարիների հսկայական աշխատանքի (համառոտագրումներ, վերլուծություններ ու թարգմանություններ) շնորհիվ։ Արդյունքում մենք ունենք հանրամատչելի, համակարգված հայալեզու նյութերի շարք, որոնք պարբերաբար թարմացվելով ու ավելացվելով կիրառվում են դասընթացի ժամանակ։ 

1.      Աշխարհագրական թաղանթը և մարդը

2.      Բնօգտագործում և բնապահպանություն հասկացությունները

3.      Էկոլոգիական հիմնախնդիրների բնույթը

4.      Էկոլոգիական հիմնական խնդիրները

5.      Մթնոլորտ: Մթնոլորտի դերն ու նշանակությունը

6.      Մթնոլորտի աղտոտման աղբյուրները 

7.      Մթնոլորտն աղոտող նյութերը 

8.      Օզոնի շերտի քայքայումը 

9.      Կլիմայի փոփոխության հետևանքները

10.  Կլիմայի գլոբալ փոփոխություն առավել անբարենպաստ պայմանները

11.  Ջրոլորտ: Ջրի հատկություններն ու նշանակությունը

12.  Ջրի համաշխարհային շրջապտույտը և փոխազդեցությունը մյուս ոլորտների հետ

13.  Ջրային ռեսուրսներ և դրանց օգտագործումը 

14.  Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները, դրանց օգտագործումն ու պահպանումը 

15.  Ջրոլորտն աղտոտող նյութերը 

16.  Ջրային ռեսուսների պահպանումը

17.  Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

18.  Կենսոլորտ: Կենսոլորտի դերը աշխարհագրական թաղանթում

19.  Բուսական ռեսուրսներն ու դրանց օգտագործման առանձնահատկություները

20.  Անտառային ռեսուրսներ

21.  Անառազրկում

22.  Բուսական ռեսուրսների պահպանումնումն ու վերականգնումը

23.  Կենդանական ռեսուրսները և դրանց օգտագործման առանձնահակությունները

24.  Կենդանական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը

25.  Կենսաբանական բազմազանության պահպանումը:  Կարմիր գիրք

26.  Հող: Հողի նշանակությունը

27.  Հողերի կորստի հիմնական պատճառները

28.  Հողերի քիմիական աղտոտումը

29.  Հողային ռեսուրսները և դրանց օգտագորգործման առանձնահատկությունները

30.  Հողային ռեսուրսների պահպանումը և ռացիոնալ օգտագործումը

31.  Քարոլորտի վրա մարդածին բացասական ազդեցություններ 

32.  Անապատացում

33.  Էներգիայի աղբյուրներ, էներգակիրներ: Ածուխ 

34.  Նավթ 

35.  Բնական գազ և մեթան 

36.  Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային էներգիա

37.  Էներգիայի այլ աղբյուրներ

38.  Ջուրը էլեկրաէներգիայի աղբյուր

39.  ՋԷԿ-երը և շրջակա միջավայրը

40.  ԱԷԿ-ները և շրջակա միջավայրը

41.  ՀԷԿ-երը և շրջակա միջավայրը

42.  Կոշտ թափոններ: Աղբի հիմնախնդիրը 

43.  Թունավոր թափոններ 

44.  Թափոնների նվազեցումը 

45.  Կոմպոստ

46.  Բնական աղետներ: Ջրհեղեղներ, սողանքներ, սելավ

47.  Բնական աղետներ: Կլիմայական աղետներ

48.  Հրաբուխներ և երկրաշարժեր

49.  Տեխնածին աղետներ

50.  Սիներգետիկ գործընթացներ: Ցունամի 

51.  Անցած դարի խոշոր վթարները

52.  Մարդու առողջության էկոլոգիական ասպեկտները

53.  Միջավայրի քիմիական աղտոտումը

54.  Միջավայրի կենսաբանական աղտոտումը

55.  Միջավայրի ֆիզիկական աղտոտումը

56.  Սննդամթերքի աղտոտումը 

57.  Բնական ռեսուրսներ 

58.  Բնական ռեսուրսների և բնական պայմանների գնահատումը

59.  Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքները

60.  Հսկողություն շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգ 

61.  Բնական միջավայրի որակը 

62.  Բնական միջավայրի որակի ստանդարտները 

63.  Բնական միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման տեսակները

64.  Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

65.  Կայուն զարգացում

66.  Միջազգային համագործակցությունը

67.  Էկոհամակարգերի կառուցվածքը

68.  Նյութի և էներգիայի հոսքը էկոհամակարգերում

69.  Էներգայի կորուստները սննդային շղթայում

70.  Նյութերի շրջանառությունը էկոհամակարգերում: Ազոտի շրջանառությունը

71.  Ածխածնի և ծծմբի շրջանառությունը էկոհամակարգերում

72.  Ֆոսֆորի շրջանառությունը

73.  Ագրոէկոհամակարգեր

74.  Բնական աղետներ: Ջրհեղեղներ, սողանքներ, սելավ

75.  Բնական աղետներ: Կլիմայական աղետներ

76.  Հրաբուխներ և երկրաշարժեր

77.  Տեխնածին աղետներ

78.  Սիներգետիկ գործընթացներ: Ցունամի 

79.  Անցած դարի խոշոր վթարները

80.  Բնություն-հասարակություն հարաբերությունները Հայասատանում

81.  Բնություն-հասարակություն հարաբերությունները ՀՀ-ում 20-րդ դարում

82.  ՀՀ բնակլիմայական պայմանները

83.  Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ-ում

84.  Ընդերքօգտագործման հետևանքները ՀՀ-ում

85.  Մետաղային հանքերի օգտագործման հետևանքները  ՀՀ-ում

86.  Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը

87.  ՀՀ բուսական ռեսուրսները

88.  ՀՀ կենդանական ռեսուրսները

89.  Կենսաբազմազանության հիմնախնդիրը ՀՀ-ում 

90.  ՀՀ անտառները

91.  Անտառօգտագործումը ՀՀ-ում 

92.  ՀՀ արգելոցները

93.  ՀՀ արգելավայրերը

94.  ՀՀ ազգային պարկերը 

95.  Հայաստանի «Կարմիր գիրքը»

96.  ՀՀ հողային ռեսուրսները

97.  Հողօգտագործման հետևանքները ՀՀ-ում

98.  Հողաբարելավումը ՀՀ-ում 

99.  Անապատացումը ՀՀ-ում: Բնական գործոններ

100.                      Անապատացումը ՀՀ-ում: Մարդածին գործոններ

101.                      ՀՀ ջրային ռեսուրսները

102.                      Ջրօգտագործման հետևանքները ՀՀ-ում 

103.                      Սևանա լճի հիմնախնդիրը

104.                      Օդային ավազանի աղտոտվածության հիմնախնդիրը ՀՀ-ում

105.                      ՀՀ Բնապահպաանական օրենսդրությունը

Օգտագործված գրականություն 

http://www.encyclopedia.am
http://ah.do.am/
http://gradaran.mskh.am/
http://cadastre.am/

 http://www.findarmenia.com/arm/armenia

      https://science.feedspot.com/ecology_blogs/
https://www.web-ecology.net/ 

https://we.riseup.ne 
https://rg.ru/ecology
https://biosfera92.ru/
https://www.nature.com/

    ՀՀ Աշխարհագրություն 9 - Ա. Խոյեցյան, Գ. Մկրտչյան
«Բնօգտագործում և բնապահպանություն» - Խմբպրֆ Լ.Վալեսյան
«
Շրջակա միջավայր և Բնապահպանություն» - Մելանյան Դավթյան
«
Էկոգիայի և Բնության պահպանության հիմունքներ» - Կ.ՎԳրիգորյան և ուրիշներ
«Էկոլոգիական Մենեջմենթ» - Ռ.Մարուխյան, Լ.Հովհաննսիյան
«ՀՀ բնական պայմաննրի ու բնական ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատումը    և շրջկա միջավայրի պահպանության հիմնահարցերը»- Սերգեյ Մելքումյան

«Восемь смертных грехов цивилизованного человечества», Конрад Лоренц
«Стать экологичным», Тимоти Мортон