2024/11/08

Աշնանային ինտելեկտուալ մրցաշար

 

Նոյեմբերի 19-ին, ժամը՝ 13։00-ին մարմարյա սրահում կմեկնարկի ինտելեկտուալ խաղերի աշնանային մրցաշարը։ Խաղը տեղի կունենա համակցված ձևաչափով, որի առաջին մասը «ի՞նչ, ո՞րտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով, իսկ երկրորդ մասը՝ Փաստաշար։  «Ի՞նչ, ո՞րտե՞ղ, ե՞րբ» ձևաչափում կտվի 10 հարցը, յուրաքանչյուրը 1 միավոր արժողությամբ։ Փաստաշարի  ընթացքում տրվում է 6 հարց,  որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ Առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորը։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր հուշումից հետո տրվում է 20 վայրկյան ժամանակ։  Հաղթում է այն թիմը, որը երկու խաղերի հանրագումարով վաստակում է առավելագույն միավորը։

Աշնանային մրցաշարը նվիրված է սեբաստացիների տոնի, ուստի խաղի ընթացքում նաև փոքրիկ անդրադարձ կլինի սեբաստացիներին։


Մասնակցության համար կարող եք լրացնել հետևյալ հայտը։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий