Բավականին սպասված էր ռազմամարզական ճամբարի հերթական փուլը, այս անգամ սովորողների 20 հոգանոց խմբով Ռոբերտ Խաչատրյանի հրամանատարությամբ, Մարիամ Առուշանյանի հետ մենկեց դեպի ճամբարի վայր ապրիլի 4-ին։ Ճամբարի կազմակերպիչների այս կազմը առաջարկվել էր հեց սվորողների կողմից ուստի չմահաձայնվելը չէր ստացվի։ Անչափ հաճելի էր, երբ իմացա որ Մեզ է միանալու նաև ճամբարի շրջանավարտ Ագապեն, ով եկել էր քրոջը ուղեկցելու։
Սահուն կերպով հասնելով Արատեսի դպրական կենտրոն միանգամից անցում կատարեցինք դեպի ռազմամարզական ծրագրի իրականացմանը։ Նախ և առաջ սովորողները բաժանվեցին ջոկերի և անցան շարային պատրաստություն։
Արդեն ճաշից հետո հերթը կրակային պատրաստությանն էր, որին հաջորդեց խմաբյին գրոհ կազմակերպելու ուսուցումը։ Վերջին մասը ուղղված էր նռնականետման պատրաստությանը։
Չնայած, որ սովորողները բավականին հեշտ հյուրացրեցին բոլորը վարժանքները, իրենց մոտ հարց առաջացավ իսկ ինչպես են այս ամենը իրենք օգտագործելու իրական պայմաններում։
Այդ հարցին Ռոբերտը Խաչատրյանը պատասխանեց մշակաված ռամզական գործողություն իրակակացնելու ճանապարհով։ Նախ և առաջ սովորողները բաժանվեցին երեք մասի, առաջին խումբը պետք է թաքնվեր Գեղարվեստի տնակում, երկորդ խումբը՝ դիպակահարները, պետք է լիկվիդացնեին թաքնված խմբի օրապահներին, երրորդ խումբը՝ ստանալով երկորդ խմբից ճանապարհը ազատ լինելու հրահանգը պետք է գերի վերցներ հակառակորդին։ Նախատեսված օպերացիան իրականացավ գերազանց։
Արդեն երկոյան սովորողները ստանալով գիշերային հերթափոխ իրականացնելու ցուցումները պատրաստվեցին գիշերվա։
Չնայած հաջորդող օրերի ոչ այդքան բարենպաստ եղանակը խանգառում էր ճամբարային ծրագրի լիարժեք իրականացմանը, սակայն օգտվելով տեղատարափ անձրևների ընդհատումներից հասցրեցինք բարելավեր ձեռք բերած հմտությունները։
Երրորդ օրը եղանակը թույլ տվեց նաև բարձունք հաղթահարել, որի ընթացքում բացի բարձունքից Արատեսյան բնապատկերով հիանալուց կարողացանք ամփոփել նաև ամբողջ ճամբարային գործունեությունը։






0 Մեկնաբանություն:
Отправить комментарий