2024/05/22

Ռազմամարզական ճամբարի ամփոփում


Ռազմամարզական ճամբարի 6-րդ մեկնարկեց մայիսի 17-ին, այս անգամ ևս ինչ 3-րդ հերթափոխի ժամանակ կազմակերպման ժամանակ, այս անգամ ևս ողջ ընթացքը մեկ շնչով անցանք կազմակերպիչ Անահիտ Գրիգորյանի հետ։ Ճամբարի այս փուլում մասնակցում էին 9-րդ դասարանցիները, որոնք կազմվել էին ամենատարբեր դասարաններից։

Մինչ ճամբար մեկնելը ունեինք մտավախություն, քանի որ եղանակի կանխատեսումը այնքան էլ խոստումնալից չէր։  Չնայած բոլոր մտավախությունների ճամբարի մեկնարկի օրը դեպի Սմբատաբերդի բարձունքը հաղթահարվեց մեկ շնչով, անգամ տևական անձրևներից առաջացած ցեխը մեզ չխանգարեց։  Փոքրինչ հիանալով Սմբատաբերդի բարձունքի բացող գեղեցիկ տեսարանով շարժվեցինք դեպի Արատես, և անմիջապես մեկնարկեցին ռազմարզական պարապմունքները։ Սովորողների մոտ պատասխանատվությունը, մոբիլությունն ու կարգապահությունը զարգացնելու, ինչպես նաև Ճամբարային աշխատանքները ավելի հեշտ կազմակերպելու նպատակով սովորողները ըստ խմբերի բաժանվեցին ջոկատների՝ յուրաքանչյուր ջոկատ ինքնակամ ընտրելով ջոկատի ղեկավարի։

Ճամբարային եռօրյա գործունեության ընթացքում սովորողները անցան տակտիկական պատրաստվածություն, կրակային պատրաստվածություն, առաջին բուժօգնություն և ամենակարևորը, սովորեցին լինել մեկ թիմ, չնայած սկզբում միմյանց անգամ լավ չէին ճանաչում։  

Իհարկե այս ճամբարի ընթացքում եղան նաև որոշակի բարդությունները, բայց շնորհիվ ճամբարի կազմակերպիչների և սովորողների մեկտեղված ջանքերի ամեն ինչ վերջում լավ վերջացավ։

ՀԳ ճամբարի մասնակից մի խումբ սովորողներ առաջին անգամ էին Արատեսում, կարծում եմ տպավորությունները  գոհացուցիչ էին։ 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий