Ճամփորդությամբ ուսուցումը կրթահամալիրի խորհրդանիշներից մեկն է, որը ոչ միայն դարձել է կրթահամալիրի առօրյա բաղադրիչներից մեկը այլ նաև հանդես է գալիս համագործակցության լավագույն օրինակ։ Քանի որ այս օրերին կրթահամալիրը հյուրընկալել է Օսլոյից Երևան ժամանած սովորողների ու դասավանդողների մեծ խմբի, միասին կմասնակցենք մեկօրյա ճամփորդության դեպի Գեղարքունիքի և Տավուշի մարզեր։ Ճամփորդության մեկնարկը կտրվի Հունիսի 3-ին, ժամը 9․00 Մայր դպրոցից
Այս ժայռային հրվանդանի վրա կներկայացնենք հայկական ճարտարապետության մի փոքր մասնիկ, ի դեմս վանքի։ Իսկ արդեն ափամերձ շրջաններում ականատես կլինենք Սևանի էկոլոգիական խնդիրների ի դեմս ջրասույզ եղած շինությունների։ Բացի այդ տեղանքը հիանալի տեսարաններ է բացում դեպի Սևանա լիճ։
Սևանի եզերքով հայրենագիտական կանգառներից հետո շարժվում ենք դեպի Տավուշի մարզ։
Չորրորդ կանգառ, Հաղարծին վանական համալիր 15։00
Արեգունու լեռների միջև անցնող թունելից հետո մեր առջև կբացվի բոլորովին այլ աշխարհ՝ խիտ անտառներով ու անվերջ ոլորաններով։ Այս հետաքրքիր ճանապարհով անցնելով մոտ մեկ ժամ կհայտնվենք Հաղարծին վանական համալիրի տարածքում և կհիանանք բնության ու ճարտարապետության ևս մեկ եզակի զուգադրությամբ։


















.jpg)