2023/12/25

Ռազմամարզական ճամբարի ամփոփում

Դեկտեմբերի 1-3-ը Արատեսի դպրական կենտրոնում տեղի ունեցավ հերթական ռազմամարզական ճամբարը։ Այս անգամ ճամբարին մասնակցում էին 9

-րդ դասարանցիները։
Չնայած ռազմամարզական ճամբարիների մասնակցության մեծ փորձին առաջին անգամ էին մասնակցում ձմեռային փուլին։ Որպես ռազմամարզական ճամբարային գործունեության պատասխանատու ընդգրկված էր տանսերկուերորդ դասարանի սովորող Տիգրան Ղամբարյանը, ով վերջին մի քանի ամասինների ընթացքում բավակաին մեծ փորձ էր ձեռք բերել։  Ձմեռային ռազմամարզական ճամբարը ունի իր առանձնահատկությունները, որով փոքր-ինչ տարբերվում էր ամառային ռազմամարզական ճամբարներից։ Բացի հիմնական գործունեությանունից ձմեռային ճամբարում առաջնային է դառնում սենյակների պատշաճ ջեռուցման ապահովումը։
Ճամբարի ծրագրում բացի ռազմամարզական գործունեությունից ներառված էր հայրանագիտությունու աշխարհագրության բաց դասընթացների բաղադրիչներ։
Ճամբարային գործունեությունը մեկնարկեց դեպի Սմբատաբերդի բարձունքի հաղթահարմամբ։ Չնայած օրացույցային ձմեռվանը եղանակը բավականին բարեհաճ էր և բարձունքի հաղթահարումը բավականին դյուրին տրվեց։
Արդեն Արատեսի դպրական կենտրոնում սովորղները բաշխվեցին ըստ ջոկատների և անցան բուն ռազմամարզական գործունեության։ Չնայած եղանակային պայմաներին ճամբարային ողջ  գործունեությունը կարելի է համար հաջողված, քանի որ իրականացվեցին ծրագրով նախատեսված գործունեության բոլոր ձևերը։

 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий