Մենթորական աշխատանքը իրականա
ցվում է կրթահամալիրի դասավանդողներ Լուսինե Խաչատրյանի և Աննա Օհանյանի հետ: Առանցան միջավայրում հանդիպումները կազմակերպվում են սոցիալական ցանցերի միջոցով:
Ֆիզիկական միջավայրում հանդիպումները տեղի են ունենում երեքշաբթի և հինգշաբթի օրերի
հիմնականում ավագ դպրոցի ակումբում և գրադարանում:
Մենթորական աշխատանքի հիմնական ուղղությունները
Դասավանդողների հետ տարվող աշխատանքների
հիմնական ուղղությունը
·
ՏՀՏ հմտությունների զարգացում
·
Աշխատանք
բլոգում և google հարթակում
·
Առարկայական ծրագրերի
հետ ծանոթացում
·
Ուսումնական ճամփորդությունների
կազմակերպում և ներառում
·
Դասավանդման
մեթոդների կիրառություն
·
Ուսումանական
նախագծերի կազմում, ուսումնական նյութերի փաթեթների ստեղծում
ՏՀՏ հմտություներն ու անհրաժեշտ ուսումնական
գործիքները ներառում են այն հիմնական ծրագրերն ու կայքերը, որոնք օգտագործվում են
ուսումնական պրոցսը կազմակերպելու համար: Մասնավորապես առացան քարտեզագրման ծրագիրը, որը կիրառելի է բոլոր
տարիքային խմբերում: Դասերի կազամակերպման ժամանակ նաև օգտորգործելի են ոչ միայն
նոր պատրատստվեղ այլ նաև առցանց քարտեզներ,
մասնավորապես ՀՀ-ի
բնակչության, ՀՀ-ի բնական պաշարների
և ՀՀ-ի
էլեկտրակայանների քարտեզների հետ ծանոթացումները:
Կիրավող ծրագրեի շարքում կառանձնացնեմ բնակչության սեռատարիքային բուրգի և բնակչության
հիմնական ցուցանիշների առցանց ծրագրի և յուրացումը:
Մենթորական աշխատանքի ժամանակ պարբերակաբար
կատրավում է դասավանդողների բլոգներում ուսումնական նյութերի փաթեթների մշակում ու
տեղադրում, որը արտացոլվում է անընդհատ ավելացող ուսումնկական նյութերի տեսքով: Ուսումնական
պրոցեսում կիրառելի է նաև google հարթակի տրված հնարավրությունները, մասնավորապես
առցանց հարցումներ կազմակերպելու, կամ սովորողների հետազոտական աշխատանքնրը
տեսանելի դարձնելու հարցում:
Մենթորական աշխատանքը դասավանդողների հետ սկսել
ենք առարակայական ծրագրերի ներկայացումից, որի ընթացքում ծանոթացել ենք
յուրաքանչյուր առարկայի դասավնադման ծրագրին ու պետական չափորոշչի պահանջներին:
Արդեն յուրաքանչյուր առարկայի մասով նախանշելով տվյալ առարկայի վերջնական
արդյունքները:
Մենթորական աշխտանքի շրջանականերում
դասավանդողների հետ քննարկել ենք նաև ուսումնական ճամփորդությունների կարգը,
կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման կազմակերպումը ուսումնական ճամփորդությունների
տեսքով: Այդ թվում միասինք ենք դիտարկել կրթահամալիրում կազմակերպվող մի շարք
ճամփորդությունների օրինակով: Այս ընթացքում հնարավորություն ստեղծվեց դասավանդող
Աննա Օհանյանին ընդգրկել եռօրյա
ճամբարիային ծրագրում:
Մենթորական աշխատանքի կարևոր բաղդրիչներից է
տարիների ընթացքում ստացված դասավանդման հմտություների փոխանցումը, որը այս
պարագայում տեղի է ունեցել հնրավորիս գործնական ճանապարհով: Դասավանդողները ներկա
են գտնվել դասերին, որից հետո հաջորդել է տվյալ դասերի վերլուծությունն ու
քննարկումը:
Մենթորական աշխատանքի վերջնական արդյունքներից
մեկը կարելի է դիտարկել դասանադողների բլոգներում հայտվող ուսումնական նյութերը,
որոնք հետևողական աշխատանքի հետևանով վերածվում են ուսումնական փաթեթների:







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий