2025/11/30

Ռազմամարզական ճամբարի ամփոփում

 

Մինչ այս ռազմամարզական ճամբարին պատրաստվելը ամփոփում էի ռազմամարզական ճամբարներում իմ ներդրումները ու պարզեցի, որ սա թվով քսաներորդ հոբելյանական ռազմամարզական ճամբարն էր։
Բավականին սպասված էր ռազմամարզական ճամբարի հերթական փուլը։ Այս անգամ սովորողների 20 հոգանոց խումբը Ռոբերտ Խաչատրյանի հրամանատարությամբ և Գոհար Իսկանդարյանի ուղեկցությամբ Նոյեմբերի 7-ին մեկնեց դեպի ճամբարի վայր։ Ճամբարի կազմակերպիչների այս կազմը առաջարկվել էր հենց սովորողների կողմից, ուստի չհամաձայնվելը չէր ստացվի։ Անչափ հաճելի էր, երբ իմացա, որ մեզ է միանալու նաև ճամբարի շրջանավարտ Ագապեն, ով եկել էր քրոջը ուղեկցելու։

Սահուն կերպով հասնելով Արատեսի դպրական կենտրոն՝ միանգամից անցում կատարեցինք ռազմամարզական ծրագրի իրականացմանը։ Նախ և առաջ սովորողները բաժանվեցին ջոկերի և անցան շարային պատրաստություն։ Արդեն ճաշից հետո հերթը կրակային պատրաստությանն էր, որին հաջորդեց խմբային գրոհ կազմակերպելու ուսուցումը։ Վերջին մասը ուղղված էր նռնականետման պատրաստությանը։

Չնայած որ սովորողները բավականին հեշտ յուրացրեցին բոլոր վարժանքները, նրանց մոտ հարց առաջացավ՝ իսկ ինչպե՞ս են այս ամենը իրենք օգտագործելու իրական պայմաններում։ Այդ հարցին Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց մշակված տակտիկական գործողությունների իրականացման ճանապարհով։ Արդեն երեկոյան սովորողները, ստանալով գիշերային հերթափոխ իրականացնելու ցուցումները, պատրաստվեցին գիշերվան։

Հաջորդող օրերի բարենպաստ եղանակը նպաստեց ճամբարային ծրագրի լիարժեք իրականացմանը, և մենք հասցրեցինք ավելի բարելավել ձեռք բերած հմտությունները։ Երրորդ օրը եղանակը թույլ տվեց նաև բարձունք հաղթահարել, որի ընթացքում՝ բացի բարձունքից Արատեսյան բնապատկերով հիանալուց, կարողացանք ամփոփել նաև ամբողջ ճամբարային գործունեությունը։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий