Ռազամարազական ճամբարի երրորդ հետթափոխի պատասխանատվությունը այս անգամ կիսում էի Իրինա Ապոյանի հետ, իսկ ռազմամարզական բաղադրիչի պատասխանատուն մեզ քաջ ծանոթ Վահրամ Արզումանյանն էր:
Այս անգամ հայրենագիտական բաղդրիչը հաշվի առնելով դեպի ճամբար տանող ճանապարհը անցնում էր Սևանի ավազանով իսկ կանգառները բացի ավանադական Հայրավանքի ու քարավանատան կանգառներից ներառում էին Բերկունք բերդի բարձունքը և Սուրբ Հովհհանես մատուռը, հատկապես տպավորիչ էր Սուրբ Հովհաննես մատուռի բարձունքից բացվող տեսարանը։
Արդեն Արատեսի դպրական կենտրոնում ճամբարականների խումբը ըստ կանոնակարգի պատահականության սկզբունքով բաժամվեց ջոկատների, իսկ յուրաքանչյուր ջոկատից ընտրվեց ջոկատի ղեկավար։
Հագեցած ռազմամարզական ճամբարի ծրագիրը իր մեջ ներառում էր շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, տարբեր տեսակի մրցակցային վարժանքներ, գիշերային հերթապահություն։
Բացի բուն ռազմամարզական պարապմունքներից ներառված էին նաև քարյլարշավեր, իսկ երկոկոյան խարույկի շուրջ կազմակերպվող պարեր ու զրույցներ։
Չնայած երրորդ հերթափոխի խումբ կազմված էր պատահական սկզբունքով կարծում եմ արդեն ճամբարի վերջում համախմբվածությունը բավականին մեծ էր, քանի որ սովորողները կարծես թե յուրացրեցին ամենակարևոր դասը՝ գործել ու լինել միասնական։ Իմի բերելով ռազմամարազկան ճամբարի ողջ գործընթացի արդյունքները մինաշանակ կարող եմ ասել, որ չնայած կարճ ժամանակահատվածին սովորողները ճամբարից վերադարձան հոգեպես ու ֆիզիկապես ավելի ամրացած։







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий