Դասավանդողների հետ տարվող աշխատանքների հիմնական ուղղությունը
· ՏՀՏ հմտությունների զարգացում
· Աշխատանք բլոգում
· Հետազոտական աշխատանքների քննարկում
· Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում և ներառում
· Դասավանդման մեթոդների կիրառություն
· Ուսումնական նախագծերի կազմում, ուսումնական նյութերի փաթեթների ստեղծում
Մենթորական աշխատանքի ժամանակ պարբերաբար կատարվում է դասավանդողների բլոգներում ուսումնական նյութերի փաթեթների մշակում ու տեղադրում, որը արտացոլվում է անընդհատ ավելացող ուսումնական նյութերի տեսքով: Ուսումնական պրոցեսում կիրառելի է նաև google հարթակի տրված հնարավորությունները, մասնավորապես առցանց հարցումներ կազմակերպելու, կամ սովորողների հետազոտական աշխատանքները տեսանելի դարձնելու հարցում:
Նոյեմբեր ամսին քննարկվել են հետազոտական աշխատանքների ընթացքները, որոնց մասով ունենք որոշակի առաջընթաց։
Ճամբարային գործունեության հետ ծանոթացումը այս անգամ ներկայացվել է տարբեր տարիքային խմբերի համարա նախատեսված ճամփորդական նախագծերի քննարկումով։
Մենթորության կարևորագույն մասը տարիների մանկավարժական հմտությունների փոխանցումն է, որն այստեղ կատարվել է հնարավորինս գործնական մեթոդներով։ Դասավանդողները մասնակցել են դասերին, ինչին հաջորդել է դրանց մանրակրկիտ վերլուծությունն ու քննարկումը։ Որպես մենթորական աշխատանքի վերջնարդյունք՝ կարելի է առանձնացնել դասավանդողների բլոգներում տեղ գտած ուսումնական նյութերը։ Դրանք, շնորհիվ շարունակական աշխատանքի, ձևավորվում են որպես ավարտուն ուսումնական փաթեթներ։







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий