սովորողները խումբը ցանկություն հայտնեց մինչ ուսումնական տարին սկսելը ևս մեկ ճամբարի մասնակցել իհարկե խոսատացա աջակցել ու օգնել, սակայն կյաքի փորձով մի քիչ թերահավատորեն մոտեցա, քանի որ սովորաբար ամառային շրջանը քիչ այլ պլանորումներ էր ունենում: Եվ ահա մի օր ստացա նամակ սովորողների խմբից, որ իրենք արդեն պատրաստ խումբ ունեն և առաջարկում են ինձ որպես խմբի ղեկավար գլխավորել ճամբարը: Որևէ պատճառով մերժելը չէր հասկացվի: Սահուն կերպով ավարտելով բոլոր կազմակերպչական հարցերը օգոստոսի 17 հասանք Ծովինարի ճամբար: Սույն ճամբարը գործում էր, որպես ճամբար ճամբարի մեջ ԵԿՄ-ի ճամբարային գոտու հարևանությամբ, այս անգամ եղանակը բարեհաճ գտնվեց մեր նկտամամբ և գրեթե չխանգարեց:
Ծովինարի ռազմամարզական ավանի հագեցվածությունը հնարավորություն տվեց ռազմամարզական գործունեությունը ընդարձակելու: Մասնավորապես սովողները ակտիվ մարզվեցին մարզական ավանում, իսկ համարավետ ֆուտբոլային դաշտում հանդիպում անց կացրեցինք ԵԿՄ-ի ճամբարականների հետ: Հարգելով նախորոք ձեռք բերված պայմանավորվածությունը չեմ հրապարակում վերջնական հաշիվն ու խաղի արդյունքը, ավելացնեմ միայն, որ արդյուքը գոհացուցիչ էր: Ճամբարից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է ճամբարային լողափը, որև ևս այս ճամբարի առավելություններից էր:
Ճամբարի ընթացքում սովորողները ծանոթացան նաև ինքնաձիքի հետ վարվելու կանոնորին ու ինքնաձիքի կառուցվածքին, ինրպես նաև կատարեցին տպավորիչ ուսումանական կրակոցներ: Ավանդույթի համձայն երեկոներն ավարտվում էին խարույկի շուրջ. երգեր, ընթերցումներ, ամենատարբեր խաղեր, զույցներ:
Արդեն վերջին օրը բոլորս զարմացանք, թե ինչպես արագ ու աննկատ անցավ այս ճամբարային հնգօրյան:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий