Նախագծի նպատակները
- Հայրենագիտական արշավի կազմակերպում
- Ծանոթացում հանքարդյունաբերությանը և Սյունիքում դրա թողած հետևանքներին ու խնդիրներին:
- Քաղաքային զբոսանքների իրականացում Կապանում և Սիսիանում:
- Գետերի էկոլոգիական վիճակի գնահատում (Ողջի և Որոտան):
- Տուրիզմի զարգացման հեռանկարների
ուսումնասիրում Սյունիքում՝ որպես
հանքարդյունաբերության այլընտրանք:
Հայրենագիտական
բաղադրիչներ
- Սպանդարյանի ջրամբար
- Շաքիի ջրվեժ
- Որոտնավանք
- Տոլորսի ջրամբար և ջրասույզ եկեղեցի
- Տաթևի վանական համալիր
- Վահանավանք
Հանքարդյունաբերությունը
Սյունիքում
Բացի իր կարևոր աշխարհագրական նշանակությունից, Սյունիքի
մարզը հանդիսանում է խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների կենտրոն։ Ըստ
պետական վիճակագրական ծառայության թարմացված տվյալների՝ միայն Սյունիքի մարզում
կան 200-ից ավելի օգտակար հանածոների պաշարներ, որոնց թվում վճռորոշ նշանակություն
ունեն մետաղական հանքերը։ Գործող բազմամետաղային հանքերը ոչ միայն հսկայական
ազդեցություն ունեն ՀՀ տնտեսության վրա, այլև բավականին մեծ դեր են խաղում «բնություն-հասարակություն»
հարաբերություններում։ Բացի հսկայական հանքերից ու ստորգետնյա խոռոչներից,
Սյունիքում են գտնվում նաև մի քանի խոշոր պոչամբարներ, այդ թվում՝ ՀՀ-ում
ամենախոշորը՝ Արծվանիկի պոչամբարը։
Քաղաքային
զբոսանքներ Կապանում և Սիսիանում
Չնայած Սյունիքի մարզում քաղաքային բնակավայրերը բավականին
սակավ են, դրանցից յուրաքանչյուրն ունի իր խորը յուրահատկությունը։ Այս առումով և՛
Սիսիանը, և՛ Կապանն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում.
- Սիսիանը, տեղակայված լինելով Որոտան գետի
ափերին, աչքի է ընկնում իր հարուստ պատմամշակութային շերտով և համեմատաբար
հարթավայրային ռելիեֆով։ Զբոսանքն այստեղ հնարավորություն կտա զգալ հնագույն
բնակավայրի շունչը՝ միաձուլված տեղի մեղմ բնությանը։
- Կապանը, ընդհակառակը, առանձնանում է իր
յուրօրինակ կասկադային ճարտարապետությամբ՝ կառուցված Խուստուփ լեռան փեշերին
և անտառապատ լեռներով պարփակված Ողջի գետի կիրճում։ Կապանում քաղաքային
զբոսանքը ցույց կտա, թե ինչպես են արդյունաբերական միջավայրն ու բնական
անտառները սերտաճել միմյանց, և ինչպես է երկարամյա արդյունաբերությունը
ձևավորել քաղաքի արդի դիմագիծը։
Գետերի էկոլոգիական
վիճակի գնահատում. Ողջի և Որոտան
Ճամփորդության ընթացքում հնարավորություն կունենանք
ուսումնասիրել Ողջի և Որոտան գետերի հովիտներում գտնվող մի շարք բնակավայրեր և
մանրամասն ծանոթանալ այն էկոլոգիական խնդիրներին, որոնք առաջանում են ջրային
ռեսուրսների ինտենսիվ շահագործման ժամանակ:
- Որոտան գետը մարզի ջրային
գլխավոր զարկերակներից է, որի վրա կառուցված է հիդրոէլեկտրակայանների հզոր
կասկադը։ Այստեղ կուսումնասիրենք էներգետիկայի և էկոհամակարգերի
հարաբերակցությունը։
- Ողջի գետի պարագայում խնդիրներն այլ բնույթի
են. այն հոսում է խոշոր հանքարդյունաբերական գոտիներով, ինչի հետևանքով
պարբերաբար ենթարկվում է ծանր մետաղներով և պոչամբարների հնարավոր
արտահոսքերով աղտոտման վտանգին։ Մենք տեղում կգնահատենք գետերի տեսանելի
վիճակը և կքննարկենք դրանց պահպանության հրատապությունը հարակից համայնքների
համար։
Տուրիզմը
Սյունիքում՝ որպես այլընտրանք
Չնայած այսօր Սյունիքում հանքարդյունաբերությունը համարվում
է տնտեսության առաջատար ճյուղ, միշտ կա դրա էկոլոգիապես ավելի կայուն և մաքուր
այլընտրանքը՝ տուրիզմի տեսքով։ Այս տեսանկյունից Սյունիքի հարստությունը, միգուցե,
շատ ավելին է, քան պարզապես օգտակար հանածոները։ Մարզն ունի հսկայական պոտենցիալ
զարգացնելու էկոտուրիզմը,
պատմամշակութային տուրիզմը, արկածային (օրինակ՝ լեռնագնացություն, քայլարշավներ) և
գյուղական զբոսաշրջությունը։ Զբոսաշրջության զարգացումը կարող է դառնալ այն
հենքը, որը թույլ կտա ստեղծել նոր, կայուն աշխատատեղեր՝ առանց բնությանն անդառնալի
վնաս հասցնելու։ Նախագծի շրջանակներում մենք կքննարկենք, թե ինչպես ճիշտ
ենթակառուցվածքների և ներդրումների դեպքում տուրիզմը կարող է աստիճանաբար
նվազեցնել մարզի գերկախվածությունը հանքերից՝ առաջարկելով տնտեսական զարգացման նոր
մոդել։
Մարտի
26 (Օր 1).
·
08:00 – Մեկնում Երևանից։
·
10։30 – Կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում
·
12:00 – Բանապահպանական-հայրենագիտական բաց դաս Սպանդարյանի ջրամբարի
մոտակայքում։
·
13:30 – Կանգառ Շաքիի ջրվեժում, դեպի ջրվեժ տանող ճանապարհը անցնում
ենք քայլքով
·
14:30 – Ժամանում Սիսիան
·
16:00 – Մեկնում դեպի Որոտնքվանք
·
18:00 – Քաղաքային զբոսանք Սիսիանում
Մարտի 27 (Օր 2).
·
09:30 – Նախաճաշից հետո մեկնում Սիսիանից:
·
10:00 – Տոլորսի ջրամբար և ջրասույզ եկեղեցի։
·
12:30 – Տաթևի վանական համալիր
·
15:30 – Ուղևորություն դեպի Կապան։
·
18:00 Քաղաքային զբոսանք Կապանում
Մարտի 28 (Օր 3).
·
09:00 – Մեկնում Քաջարան
·
10:00 – Այցելություն Քաջարանի պղնձամոլիբդենային գործարան (հանքի
կամ գործարանի հարակից տարածքի դիտարկում, հանքարդյունաբերության մասշտաբների
ուսումնասիրում):
·
13:00 – Այցելություն Վահանավանք։
·
14:30 – Քաղաքային զբոսանք Կապանում և Ողջի գետի ափամերձ
հատվածների դիտարկում:
·
16:00 – Արծվանիկի պոչամբարի հեռակա դիտարկում:
·
17:30 – Այցելություն Վահանավանք։
·
19:00 – Վերադարձ Կապան, ընթրիք:
Մարտի 29 (Օր 4). Վերադարձ Երևան
·
09:30 – Նախաճաշ, իրերի հավաքում և դուրսգրում հյուրանոցից:
·
10:30 – Մեկնում Կապանից:
·
14:00 – Կանգառ Եղեգնաձորում
·
17:00 – Ժամանում Երևան։
Գիշերակացը
Սիսիանում-«Բասեն»
հյուրատանը
Գիշերակացը
Կապանում-«Ոսկե
Կապան» հյուրատանը






0 Մեկնաբանություն:
Отправить комментарий