Հուլիսյան
վերջին օրերին՝ երբ Երևանում օդի ջերմաստիճանը նորանոր ռեկորդներ էր գրանցում
Արատեսում մեկնարկեց ռազմամարզական ճամբարի հերթական, թվով 8-րդ հերթափոխը։ Այս
հերթափի խումբը ձևավորվել էր վաղուց, դեռևս ամառային ճամբարի ընթացքում, որը բավականին
դյուրին դարձրեց ողջ ճամբարային գործունեությունը։ Ճամբարային գործունեության պատասխանատվությունը
այս անգամ կիսում էի Անահիտ Գրիգորյանի հետ, իսկ ռազմամարզական բաղադրիչի
պատասխանատուն Հովսեփ Աղաբաբյանն էր։
Այս անգամ
հայրենագիտական բաղադրիչը հաշվի առնելով դեպի ճամբար տանող ճանապարհը անցնում էր
Սևանի ավազանով իսկ կանգառները բացի ավանդական Հայրավանքի ու քարավանատան
կանգառներից ներառում էին Բերդկունք բերդի բարձունքը և Սուրբ Հովհաննես
մատուռը։
Արդեն Արատեսի
դպրական կենտրոնում ճամբարականների խումբը ըստ կանոնակարգի պատահականության
սկզբունքով բաժանվեց ջոկատների, իսկ յուրաքանչյուր ջոկատից ընտրվեց ջոկատի
ղեկավար։ Ընդ որում՝ ընկեր Հովսեփի նախաձեռնությամբ այս անգամ ջոկատի մասնակիցները
իրենք ընտրեցին ջոկատավարները, սակայն մինչ ճամբարի ավարտը որոշ հանգամանքներ
ստիպեցին փոխել ջոկատավարներին։
Հագեցած
ռազմամարզական ճամբարի ծրագիրը իր մեջ ներառում էր շարային պատրաստություն,
կրակային պատրաստություն, տարբեր տեսակի մրցակցային վարժանքներ, գիշերային
հերթապահություն, ականապատ դաշտի ականազերծում։
Բացի բուն ռազմամարզական պարապմունքներից ներառված էին նաև քարյլարշավեր, իսկ
երեկոյան խարույկի շուրջ կազմակերպվող պարեր ու զրույցներ։
Չնայած ճամբարի ընթացքում դժվարություններին միանշանակ կարող եմ ասել, որ այն
լիարժեքորեն և՛ ֆիզիկապես, և՛







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий