Ստացվեց այնպես, որ
ուսումնական հինգերորդ շրջան այս անգամ ավարտում ենք ռազմամարզական ճամբարի 11-րդ հերթափոխով։ Այս հերթափի խումբը ձևավորվել էր վաղուց, դեռևս ամառային
ճամբարի ընթացքում, որը բավականին դյուրին դարձրեց ողջ ճամբարային գործունեությունը։
Ճամբարային գործունեության պատասխանատվությունն այս անգամ կիսում էի Ռինա Շագինյանի
հետ, իսկ ռազմամարզական բաղադրիչի պատասխանատուն Վահրամ Արզումանյանն էր։
Արդեն Արատեսի դպրական կենտրոնում ճամբարականների
խումբը ըստ կանոնակարգի պատահականության սկզբունքով բաժանվեց ջոկատների, իսկ ջոկատավարները
ընտրվեցին հրամանատարի նախաձեռնությամբ։ Առաջին հայացքից ինձ որոշակի զարմացրեց
ջոկատավարների ընտրությունը, սակայն նրանք ավելի քան արդարացրեցին իրենց վրա դրված
պարտականությունները։ Մասնավորապես լավագույն արդյունքը ցուցաբերեցին կրակային
պատրաստության ժամանակ։
Հագեցած ռազմամարզական ճամբարի ծրագիրը իր մեջ
ներառում էր շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, տարբեր տեսակի
մրցակցային վարժանքներ, գիշերային հերթապահություն, ականապատ դաշտի
ականազերծում։
Բացի բուն ռազմամարզական պարապմունքներից ներառված էին նաև քարյլարշավեր, իսկ երեկոյան
խարույկի շուրջ կազմակերպվող պարեր ու զրույցներ, որոնք ուղեկցվում էին նաև
միասնական ֆիլմերի դիտումով։
Չնայած ճամբարի ընթացքում դժվարություններին միանշանակ կարող եմ ասել, որ այն
լիարժեքորեն և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես կոփեց սովորողներին։






0 Մեկնաբանություն:
Отправить комментарий