2021/06/28

Ռազմամարզական ճամբարային գործունեության ամփոփում

Ինչպես և նախատեսված էր  ռազմամարզական ճամբարի մեկնակը Արատեսի ռազմամարզական ավանում տրվեց հուլիսի 25-ին: 
Ինչպես յուրաքանրյուր ճամբար՝ խոսքը հատկապես ռազմամարզակն ճամբարներին է վերաբերում, ունի իր առաջև դրված խնդիրները, որնց իրագործմանը ձեռնամուխ եղանք ճամբարի մեկնարկի առաջին րոպեներից: Ճամբարի նախապատրաստական փուլում  նախանշված էին հետևյալ խնդիրները 

  • ծանոթացում բանակային կյանքին
  • ռազմամարզական կարգապահության և անհատական պատասխանատվության բարձրացում 
  • ռազմամարզական պարապմունքների ու ռազմամարզական խաղերի ակտիվ մասնակցություն
  • արտակարգ պայմաններում գործելու ունակությունների զարգացում 

  • քայլարշավային ճանաչումներ տեղանքում
Քանի որ ճամբարային գործունեության առաջին օրը անց կացավ Հայաստանի հարավում տեղակայված զորամասերից մեկում, սովորողները ավելի քան լիարժեք պատկերացում կազմեցին բանակային կյանքի մասին: Մասնավորապես, իրենց աչքերով տեսան շարահրապարակում ընթացող պարապմունքրը, եղան զորամասի տարածքի բոլոր կետերում, ծանոթացան տվյալ զորամասում կիրառվող բոլոր զինատեսակներին: Արդեն իսկ ճաշի ժամին սովողները հնրավորություն ունեցան համտեսել զինվորների մատակարարվող սնուսնդը՝ իրական ճաշարանում: Զորամասում անց 
կացվող օրը ավարտեցինք կից կրակարանում իրականացված կրակային պատրաստությամբ: 


Զորամասում մեկնարկած ճամբարի հետագա օրերը ևս անցան առաջին օրվա տպավորությամբ, ինչ շատ օգնեց հատկապես ռազմամարզակն կարգապահության և անհատական պատասխանատվության բարձրացման հարցում: 
Արատեսի ռազմամարզական ավան հասնելուց հետո սովորողները բաժանվեցին առանձին ջոկների և յուրաքանչյուր ջոկի համար ընտրվեց մեկեկան ղեկավար: Յուրաքանչյուր օրվա վերջում ջոկերի հրամանատարների ու օգնականների փոփոխություն: Այսպիսի հերթափոխով անցնելու հնրավորություն ստացան ճամբարին մասնակցող գրեթե բոլոր սովորողները: Ճաբարի բաժանաումը ըստ ջոկերի ու ջոկերի պատասխանատուների նշանակումը մեծացնոմ է տվյալ սովորողների և անձնական պատսխանատվությունը և ռազմարզական կարգապահությունը: Ռազմամարզակն կարգապահություն և անհատական պատասխանատվության բարձրացման կարևոր դրսևորում է նաև գիշերային հերթափոխերի կազմակերպումը, որը սակայան սովորողների տարիքը հաշվի առնելով իրականացվեց մասնակի: Ռազմամարզական պարապմունքները սովորողներին բավականին հեշտ տրվեց քանի որ 2020-2021 ուսոմանական տարվա ընթացքում` ձմեռային ճամբարի ժամանակ, սովորողները արդեն ծանոթ էին ռազմամարզակն շարային պատրաստությանը:  Չնայած ռազմարզակն գույքի սուղ պայմաններին ու հնվազագույն հնրավորություններին ռազմամարզական խաղերը բավականին հետաքրքիր ու արդյունավետ անցան, քանի որ Գևորգ Հազարումյանը այդ առում ջանք չէր խնայում: 
Արտակարգ պայմաններում գործելու ունակությունների զարգացում հարցում  շատ կարևոր էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային կառույցի կողմից կազմակերպված տեսական ու գործնական պարապմունքները, որոնց ընթացքում սովորողները ոչ միայն համալրեցին իրենց գիտելիքները, այլ նաև ձեռք բերեցին նոր հմտություններ: 
Ռազմամարզական ճամբարի ընթացքում կազմակերպվեցին նաև քայլարշավեր, որոնց ընթացքում սովորողները ծանոթացան տեղանքում կողմնորոշվելու հմտություներին, ինչպես նաև սովորոցին քայլարշավի ընթացքում թվայնացված քարտեզներից օգտվել: 


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий