Կրթահամալիրում
ընթացող «Սեբաստացու օրերը» լավ առիթ են ևս մեկ անգամ ընթեցելու սեբաստոացու անցած
ուղին, ամենատարբեր նախագծեր կամզելու շրջանակում հիշել հայտնի սեբաստացիներին,
ընկղմվել միաբանության ու Սուրբ Ղազարի պատմության ու աշխարհագրության մեջ:
Հետաքրիր է, որ յուրաքանչյուր անգաման նմանատիպ աշխատանք կատարելիս անպայման
որևէ բացահայտում էս անում: Այս անգամվա բացահայտումների շարքում էր Սեբաստացիների
թանգարանի մասին տեղեկատվության հավաքագրումը, որը նմուշների բազմազանությամբ
բավականին մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում: Ոգեշնչվելով այս
իրողությունից, 9-րդ դասարանում Հայաստանի աշխարհագրություն դասավանդողներով
«Սեբաստացու» օրերի շրջանակներում որոշեցինք վերսկսել «բաց դասերը թանգարաններում» նախագիծը:
Բաց դասերի իրականացման համար նպատակահարմար համարվեց Երևանի երկրաբանական թանգարանը:
Նախագծի նպատակը՝
Ամբողջացնել սովորողների պատկերացումը թանգարանում անցկացվող բաց դասի միջոցով։
Նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը
Նախագծի ընթացքը-սովորողերը ծանոթանում են Հայաստանի բնաշխարհին՝ կլիմայի տիպեր,
օգտակար հանծոներ, լանդշաֆտային գոտիներ, բուսական կենդանական աշխարհ, հողային
ծածկ։ Այհետև սահմանված ժամանակացույցով սովորողները մասնկացում են բաց
դասերի թանգարանում։
Նախագծի արդյունքը սովորողները ծանոթանում են ամենատարբեր նմուշների հետ, պատկերացում են ստանում ապարների առաջացման մասին, ամբողջացնում են գիտելիքները, ծանոթանում երկրաբանի մասնագիտության հետ։ Արդյունքները ամփոփվում են սովորողների բլոգներում։
Մասակցության արժեքը 600-800 դրամ՝ կախված մասնակիցների քանակից։
Թանգարանի մասին առավ մանրամասն տեղեկություն ստանալու համար կաող եք այցելել
թանգարանի պաշտոնական կայք:
Նախագծի իրականացման պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Լուսինե Խաչատրյան, Աննա Օհանյան:







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий