2024/06/16

Եվս մեկ տարի ամփոփելով

 


Ամփոփելով 2023-2024 ուսումնական տարին կցանկային մի քանի կարևոր կետեր առանձնացնել, որոնք բնորոշում էին այս տարին։  
Ուսումնական տարվա կեսից ստանձնեցի հայրենագիտություն, աշխարհագրություն և էկոլոգիա դասավանդողների մասնագիտական խմբի ղեկավարի պաշտոնը, որը աշխատանքային գործունեության  նոր հորիզոններ ի առջև բացեց։ Չնայած գործունեությունը մեկնարկելով տարվա կեսից կարողացանք հնարավորինս լավ հանդես գալ մասնախմբի հանրային ցուցադրությանը։  Բացի այդ մասնախմբի մասնակիցների ջանքերով իրականացվեց էկոտուր 2024-ը։

Տարին բավականին արդյունավետ ստացվեց գործընկերների հետ նոր համագործակցության սկիզբ դնելով։ Այս առումով իհարկե խոսքը առաջին հերթին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի մասին է, որի հետ համագործակցելով այս տարի կարողացանք կազմակերպել բնապահպանական ամառային ու գարնանային ճամբարներ։

Ուսումնական ճամփորդությունների շրջանակում բավականին լավ հասցրեցին ուսումնասիրել Լոռին։ Առաջին ուսումնական ճամփորդությունը ուղղված էր Լոռվա բնաշխարհն ու էկոտուրիզմի հեռանկարները ճանաչելուն, իսկ ավանդական դարձաց երկորդ ճամփորդությունը՝ արդյունաբերության ու հասարակության հարաբերությունների հետևանքների ուսումնասիրությանը։

Իհարկե տարին անմասն չէր նաև արատեսյան ռազմամարզական ճամբարներից, այս անգամ հասցրեցի մասնակցել և՛ ձմեռային և՛ գարնանային հերթափոխերին։

Ավանդույթները չխախտելով այս ուսումնական տարում ևս կազմակերպվեցին ինտելեկտուալ խաղերի մրցաշարեր՝ ընգրկելով աշնանային, ձմեռային և գարնանային փուլեր։ Ավանդական դարձաց ֆուտբոլային մրցաշարը ևս մեկնարկեց ֆուտբոլային ինտելեկտուալ խաղերով։
2023-2024 ուսումնական տարվա կարևորագույն կետերից էր ձմեռային ու ամառային ճամբարները, որոնցում ընդգրկված սովորողները գրեթե անփոփոխ կազմով էին։

Չնայած որոշակի բարդությունների փոքր-ինչ առաջընթաց գրանցեցի նաև հետազոտական աշխատանքների կատարման ժամանակ։ Սովորողներից երկուսը՝ Էմիլը Դանիելյան և Իրինան Գյուրջինյան հաջող կերպով անցան պաշտպանությունը։  

2023-2024 ուսումնական տարի կիսատ կլիներ, եթե  չհիշատակեի այդ տարվա շրջանավարտներին և ինչպես ասում են «Եվս մեկ շրջանն ավարտելով»։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий