2024/03/12

«Տիգրան Հայրապետյան» օրեր կրթահամալիրում։ Ինտելեկտուալ թիմային մրցաշար

 




Մարտի 14-ին, ժամը՝ 13։00-ին մարմարյա սրահում կմեկնարկի ինտելեկտուալ խաղերի գարնանային մրցաշարը։ Խաղը տեղի կունենա համակցված ձևաչափով, որի առաջին մասը «ի՞նչ, ո՞րտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով, իսկ երկրորդ մասը՝ Փաստաշար։  «Ի՞նչ, ո՞րտե՞ղ, ե՞րբ» ձևաչափում կտվի 10 հարցը, յուրաքանչյուրը 1 միավոր արժողությամբ։ Փաստաշարի  ընթացքում տրվում է 6 հարց,  որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ Առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորը։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր հուշումից հետո տրվում է 20 վայրկյան ժամանակ։  Հաղթում է այն թիմը, որը հավաքում է ամենաշատ միավորը։
Հաղթում է այն թիմը, որը երկու խաղերի հանրագումարով վաստակում է առավելագույն միավորը։

Գարնանային մրցաշարը նվիրված է կրթահամալիրում իրականացվող «Տիգրան Հայրապետյան» օրերին, ուստի ներառված կլինեն հասարագիտության ու քաղաքագիտության հետ առնչություն ունեցող անձիք և հասակցություններ։


Մասնակցության համար կարող եք լրացնել հետևյալ հայտը։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий