2024/06/16

Ամառային ճամբարի ամփոփում


Ուսումնական ամառային ճամբարը կարելի է ասել այս անգամ Ձմեռային ճամբարի շարունակությունն էր, քանի որ սովորողների մեծը մասը երկու ճամբարում էլ նույնն էին։ Չխախտելով ավանդույթները, ճամբարային ծրագրի կարևոր բաղադրիչներից այս անգամ ևս մարզական պարապմունքներն էին, որոնք սիրով անց կացրեցինք մարմնամարզության սրահում։  Մեզ արդեն ծանոթ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամը ևս անմասն չմնաց մեր ճամբարային առօրյայից։ Այս անգամ սիրով մասնակցեցինք հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա բնապահպանական ֆիլմերի ցուցադրությանն ու  ստեղծված աշխատարանների ցուցահանդեսին։ Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը նախորոք որոշված երթուղով մասնակցեցինք Հրազդանի կիրճում քայլարշավին։

Դասավանդող Էլինա Մանգասարյանի խորհրդով ճամբարային գործունեության մեջ ներառված էր նաև ֆիլմի դիտում, այս անգամ ընտրությունը կանգ էր առել «Մեռած պոետների համայնքը« ֆիլմը, որը դիտումը արդարացրեց բոլորիս սպասումները։
Ճամբարային գործունեությունը ավարտեցինք ճամբարային խոհանոցային հետաքրքիր ուտեստներ պատրաստելով, որը ևս մեկ ճամբարային ավանդույթ է։  

Ողջ ճամբարի առօրյա հագեցած էր ամենատարբեր ինտելեկտուալ և ճանաչողական խաղերով, որոնք հուսով եմ նպաստել են սովորողների ինքնազարգացմանը։
Կարելի էր ասել, որ այս ուրախ նոտան արժանի էր ուսումնական տարի ավարտելուն, սակայն այնպես ստացվեց, որ բոլորի հետ հանդիպելու ենք նաև ամառային ռազմամարզական ճամբարների ընթացքում։ Ամեն ինչ դեռ առջևում է։ 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий