2023/11/02

Եռօրյա ճամփորդության ամփոփում


 

Դեպի Լոռվա մարզ իրականացվող ուսումնական ճամփորդությունները միշտ էլ հանգեցած են ստացվում։ Արդեն մի քանի տարի շարունակ վաղօրոք մշակված ու  անընդհատ կատարելագործվող երթուղով Լոռվա տարբեր հատվածներում իրականացվում են  ուսումնական ճամփորդություններ։ Բնություն ու բնության հետ մարդու հարաբերությունները կարծես Լոռվա մարզը բաժանել են երկու մասի։ Մարզի արևելյան մասը իրենց ներկայացնում է արդյունաբերական շրջան, իսկ արևմյան մասը բնական միջավայրը քիչ թե շատ լավ է պահպանված։ Այս անգամ ուսումնական ճամփորդությունը դեպի մարզի արևմտյան հատված էր՝ նպատակը ավելի մանրամասն ծանոթանալ տեղանքի բնական միջավայրի ու էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին։  Բարեհաջող ավարտելով ճամփորդության նախապատրաստական փուլը՝ հոկտեմբերի 27-ին ընկանք ճամփա։

Որպես գիշերակացի վայր ընտրվել էր «Լոռե Բերդ» ճամբարային գոտին, որը գտնվում է Ստեփանավանի մերձակայքում՝ անմիջապես անտառների մեջ։

Ըստ նախատեսվածի եռօրյա ճամփորդության ընթացքում հասցրեցինք լինել Ձորեգետի ափերի տարբեր հատվածներում՝ Մայորի Ձոր, Լոռե Բերդ, Արևածագի ձոր։ Հետաքրքիր ուսումնաճանաչողական քայլարշավ ունեցանք Գյուլարագարակի դենտրոպարկի տարածքում։ Հասցրեցինք հիանալ Վարդաբլուրի լճերով։ Կարծում եմ իրականացվեցին բոլոր յան նպատակները, որոնք ակնկալում էինք ուսումնական ճամփորդությունից։

Հ․Գ․ այս եռօրյա ճամփորդության ամփոփումը կիսատ կլիներ, եթե չհիշատակեմ այդ ընթացքում ամենաէմոցիոնալ  հատվածը։ Ֆուտբոլի երկրպագուները կհասկանան, ճամբարը բաժվեց երկու մասի քանի որ 18։15 սկսվեց Էլ կլասիկոն։

Սովորողների անդրադարձը

Ստեփանավանյան ֆոտոպատում։

Աշնանային ու վառ ճամփորդությունը։

Ճամփորդության վիդեոպատում։

Բնապահպանական ճամբար։

Ճամփորդություն Լոռի


1 комментарий: